Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑ ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.01.1992  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 1992 թ. թիվ 52

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին «որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վրա դնել չզբաղված քաղաքացիների օրենքով նախատեսված նպաստների վճարումը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակառուների նվազագույն չափի մասին» հրամանագրով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 30 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանը ուղղված միջոցների ընդհանուր գումարի 27 տոկոսը փոխանցվում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 3 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

/2 կետը ուժը կորցրել է 09.02.93 թիվ 30 որոշում/

3. Պահպանել քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրական մուծումների նախկինում սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի վերոհիշյալ հրամանագրերով նախատեսված կենսաթոշակները, մինչև 7 տարեկան երեխաների, ինչպես նաև մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում վճարվող նպաստները 110-ական ռուբլու չափով վճարվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդից, իսկ 7-ից մինչև 17 տարեկան երեխաների նպաստները ( սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան )` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում 250 ռուբլի միանվագ նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:

/փոփ. 09.02.93 թիվ 30 որոշում/

5. Պահպանել միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը:

i

6. Սահմանել, որ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց և գյուղացիական տնտեսությունների համար սահմանված պետական ապահովագրության մուծումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

Հաստատել անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքներով և գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները ու կարգը (կցվում է):

/ 6 կետն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում/

7. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի նշված հրամանագրերով նախատեսված կենսաթոշակների և նպաստների վճարումը իրականացվում են 1992 թվականի հունվարից:

Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումը քաղաքացիներին կենսաթոշակներ նշանակվում են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան:

i

8. Նախկին միութենական նշանակության անհատական կենսաթոշակների փոխարեն սահմանել տարիքային, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակներ:

Նախկինում նշանակված միութենական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը վերահաշվարկից հետո կատարել նույն չափերով, եթե կենսաթոշակառուն ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունի:

Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնություններից:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակի ավելացման մասին:

10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ 20 տոննա պերֆորացիոն թղթով ապահովելու հարցը` կենսաթոշակների և նպաստների վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման նպատակով:

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու համար:

i

12. Հաստատել երեխաների համար տրվող նպաստների նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

(12 կետը ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

 

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 24-ի

N 52 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԿՈԼԵԿՏԻՎ) ԿԱՊԱԼՈՎ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

/ կարգն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում/

 

I. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում

անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվող անձանց պետական սոցիալական

ապահովագրության պայմանները և կարգը

 

1. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության և ապահովագրական մուծումների կատարումը պարտադիր են:

2. Անհատական, աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց կենսաթոշակների և նպաստների վճարումները կատարվում են սոցիալական ապահովության մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:

3. Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններում, որպես ֆոնդի ապահովագիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ (ձևը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ (ձևը կցվում է):

5.Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարում են իրենց եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

Եկամտի չափը որոշվում է հարկային պետական տեսչության մարմինների կողմից սահմանված կարգով:

6. Պետական սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, տվյալ ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ եռամսյակը մեկ անգամ` հաջորդող եռամսյակի առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:

 

II. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական

ապահովագրության պայմանները և կարգը

 

7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ապահովագրական մուծումները կատարում են պարտադիր կարգով:

8. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք պետք է դիմեն ըստ բնակավայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմնին` ֆոնդի ապահովագիր գրանցման հարցով, ներկայացնելով սահմանված ձևի պարտավորագիր (ձևը կցվում է):

9. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք սոցիալական ապահովագրական մուծումները 1992 թվականին կատարում են սեփականաշնորհված հողատարածքի համար 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:

10. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի գրանցում են համապատասխան ձևով, տալով գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի ու կատարման ժամկետների մասին (ձևը կցվում է):

11. Սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, հաշվետու ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ ապահովագիրի ցանկությամբ եռամսյակը մեկ անգամ` տարեկան հասանելիք մուծումների 25 տոկոսի չափով, հաշվետու եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:

12. Կենսաթոշակները և նպաստները վճարվում են բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:

13. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց կողմից սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը դադարեցվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

14. Այն անձանց, որոնք դադարեցնում են սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը կամ փոխում են բնակավայրը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համապատասխան մարմնի կողմից տրվում է ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է), որը աշխատանքային կենսաթոշակի և նպաստի նշանակման ժամանակ հանդիսանում է աշխատանքային ստաժը հաստատող իրավական փաստաթուղթ: Ընդ որում, վճարված ապահովագրական մուծումների գումարը վերադարձման ենթակա չէ:

 

III. Ապահովագրական մուծումների կատարման հսկողությունը

 

15. Ապահովագրական մուծումների ժամանակին և ամբողջական կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և հարկային պետական տեսչության մարմինների կողմից:

16. Սոցիալական ապահովագրական մուծումների կատարման (կանխիկ և անկանխիկ) բանկային փաստաթղթերը ապահովագիրների կողմից ներկայացվում են գրանցման վայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմնին:

/ կարգն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ

 

------------------------------------------------------------------------

                          (ազգանուն, անուն, հայրանուն, հասցեն, հեռախոսը)

 

-----------------------------------------------------------------------

 

անձնագրի սերիան_______________համարը_________________

 

տրված է ___________________________________________

(երբ և ում կողմից)

 

__________________________________________________________________________

 

արտոնագրի կամ գրանցման վկայականի տվյալները ______________________________

(սերիան, համարը)

 

__________________________________________________________________________

                          (ում կողմից է տրված և ինչ ժամկետով)

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

Պարտավորվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումները կատարել սահմանված կարգով նշված ժամկետում և չափով:

 

_________________________________

                                               (ստորագրություն)

 

«____ «_______________________ 199  թ.

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԻ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ)

 

________________________________________________________________________

                        (ազգանուն, անուն, հայրանուն)

 

1. Որպես ապահովադիր գրանցման Ձեր համարն է` _______________ , որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ բոլոր փաստաթղթերում:

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը`__________________________________

3. Ապահովագրության մուծումների դրույքաչափը 199  թ-ի յուրաքանչյուր եռամսյակի ( ամսվա ) համար սահմանված է եկամտի 5 տոկոսի չափով , սակայն արտոնագրի համար սահմանված տարեկան վճարի 30 տոկոսի մեկ քառորդից ( մեկ տասներկուերորդից ) ոչ պակաս:

4. Ապահովագրական մուծումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի N 807k03 ենթահաշվին:

5. Ապահովագրական մուծումների փոխանցման ժամկետները սահմանված են` ապրիլի 15-ին, հուլիսի 15-ին, հոկտեմբերի 15-ին, հունվարի 15-ին կամ ամիսը մեկ անգամ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

 

ֆոնդի ________________ շրջանի լիազոր

 

____________________________________

                             (Ա., Ա., Հ.)

 

 Կ. Տ.                    ____________________________________

                              ստորագրություն

 

____________________________ հեռախոսը

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

________________________________________________________________________

                        (ազգանուն, անուն, հայրանուն)

 

1. Որպես ապահովադիր գրանցման Ձեր համարն է ________________________, որն անհրաժեշտ է արտացոլել ՀՀ կենսաթոշակային զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ բոլոր փաստաթղթերում:

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը` ________________________________

3. Ապահովագրական մուծումների դրույքաչափը 199 թ. համար սահմանված է հողի սեփականաշնորհման կադաստրային տարեկան զուտ եկամտի 40 տոկոսի, եռամսյակայինի 10 տոկոսի և ամսական 3,3 տոկոսի չափերով:

4. Ապահովագրական մուծումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկում ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի N 807k03 ենթահաշվին:

5. Ապահովագրական մուծումների փոխանցման ժամկետները սահմանված են` ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը, հունվարի 15-ը կամ ամիսը մեկ անգամ, հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

 

ֆոնդի _______________ շրջանի լիազոր

 

____________________________________

                                                 (Ա., Ա., Հ.)

 

Կ. Տ.                               ____________________________________

                                                 ստորագրություն

 

հեռախոսը _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և

զբաղվածության ֆոնդ

 

«____ «________________ 199 թ.  N _________

 

Տրվում է __________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն) որ նա 199 թ. _______ ամսից մինչև 199 թ.  _________________ ամիսը ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ապահովագրական մուծումներ է կատարել.

 

______________________________________________________________________

                    (գումարը տառերով)

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

ֆոնդի _______________ շրջանի լիազոր Կ. Տ.

____________________________________

                                            (Ա., Ա., Հ.)

                               ____________________________________

                                            (ստորագրություն)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 24-ի

N 52 որոշմամբ

 

i

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(կանոնադրությունը ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

 

I. Ընդհանուր դրույթները

 

1.Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման:

2. Նպաստի վճարումը կատարվում է պետական բյուջեի, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին: Սպաների, պրապորշչիկների, միչմանների, նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության գերակետիկ ծառայության զինծառայողների (ներառյալ շարքային և հրամանատարական կազմի անձանց), բանվորների ու ծառայողների երեխաների համար տրվող նպաստները վճարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Երեխաների համար տրվող նպաստները հարկման ենթակա չեն:

i

4. Որդեգրված երեխաների համար նպաստը նշանակվում և վճարվում է նրանց որդեգրողներին:

5. Խորթ հոր (մոր) երեխաների համար տրվող նպաստը նշանակվում և վճարվում նրանց, եթե հարազատ ծնողներին այդ երեխաների համար նպաստ չի նշանակված:

6. Խնամակալության տակ գտնվող երեխաների համար նպաստ ստանալու իրավունք ունեն նրանց խնամակալները:

7. Լրիվ պետական ապահովության տակ գտնվող (մանկատներում, երեխայի տներում, հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում տեղավորված, զինվորական ուսումնարաններում սովորող և այլն) երեխաներին նպաստ չի նշանակվում և չի վճարվում:

8. Ծնողական իրավունքներից զրկված ծնողների երեխաների համար տրվող նպաստի իրավունքը որոշվում է սույն կանոնադրության 5, 7 և 8-րդ կետերին համապատասխան:

Ծնողների առանձին ապրելու դեպքում երեխաները հաշվառվում են այն ծնողի ընտանիքի կազմում, որտեղ փաստացի բնակվում են:

i

9. 1992 թվականի հունվարից երեխաների համար տրվող բոլոր նպաստների և փոխհատուցումների փոխարեն սահմանված են հետևյալ նպաստները`

ա) ամսական 110 ռուբլի մինչև 17 տարեկան երեխայի (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան) համար.

բ) ամսական 110 ռուբլի մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողին.

գ) 250 ռուբլի միանվագ նպաստ` յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում:

i

10. Միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը կատարվում է գոյություն ունեցող կարգով:

/ 10 կետը ուժը կորցրել է 18.06.95 թիվ 346 որոշում/

 

II. Երեխաների համար տրվող նպաստների նշանակման կարգը

 

11. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը տրվում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության ադմինիստրացիային, զորամասի հրամանատարությանը:

Չաշխատող քաղաքացիների, ժամկետային ծառայության զինծառայողների չաշխատող կանանց, անհատական աշխատանքային գործունեությամբ, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ու առանձին քաղաքացիների մոտ աշխատանքի վարձված անձանց (տնային ծառայողներ, վարորդներ, մեքենագրուհիներ և այլն) երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումները ներկայացվում են փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) մարմնին:

12. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումի մեջ նշվում են 18 տարին չլրացած երեխաների անունը, հայրանունը, ազգանունը և ծննդյան թիվը:

Երեխաների համար նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`

ա) տեղեկանք փաստացի բնակության վայրից.

բ) տեղեկանք ծնողների զբաղվածության մասին, որի հավաստիությունը ստուգվում է աշխատանքային գրքույկի հետ.

գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

դ) անհրաժեշտության դեպքում տեղեկանք ընտանիքից առանձին ապրող երեխաների մասին.

ե) մինչև 2 տարեկան երեխայի խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողի` այդպիսի արձակուրդում գտնվելու մասին հրամանի քաղվածքը.

զ) անհատական աշխատանքային գործունեությամբ, անհատական կոլեկտիվ կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով, անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներից` տեղեկանք կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ ապահովադիր գրանցվելու և սոցիալական ապահովագրության մուծումներ կատարելու վերաբերյալ:

/ փոփ. 18.06.95 թիվ 346 որոշում/

13. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման համար ներկայացվող երեխաների ծննդյան վկայականների պատճենները կարող են վավերացվել նոտարային կարգով կամ նպաստ նշանակող կազմակերպության կողմից:

14. Առանձին ապրող ամուսինների երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմած ամուսինը պարտավոր է տեղեկանք ներկայացնել մյուս ամուսնու բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնից կամ աշխատանքի վայրից` այդ երեխայի համար նպաստ չստանալու մասին:

15. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է մորը: Եթե մայրը չի աշխատում, չի սովորում կամ մահացած է, ինչպես նաև զրկված է ծնողական իրավունքներից, ապա նշանակվում է հորը կամ խնամակալին».

/ խմբ. 18.06.95 թիվ 346 որոշում/

16. Զինծառայողների (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից), ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմինների շարքային ու հրամանատարական կազմի անձանց երեխաների համար տրվող նպաստը նշանակվում են երեխաների համար նպաստներ նշանակող հանձնաժողովները, որոնք կազմվում են համապատասխանաբար պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից սահմանվող կարգով:

17. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով քննարկվում է 10 -օրյա ժամկետում.

18. Երեխանների համար տրվող նպաստների նշանակման մասին որոշումը 5-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին:

Նպաստի նշանակումը մերժելու դեպքում նշվում են մերժման պատճառները, որոշումը բողոքարկելու կամ գանգատարկելու կարգը և վերադարձվում են բոլոր փաստաթղթերը:

i

19. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին որոշումը գանգատարկվում է վերադասության կարգով:

20. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է դիմելու ամսից, սույն կանոնադրության 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում, բացի սույն կետում նշված դեպքերից:

Այն դեպքում, երբ դիմումին կցված են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմողին գրավոր հայտնվում է, թե լրացուցիչ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն: Եթե դրանք ներկայացվեն դիմում տալու օրվանից երեք ամսվա ընթացքում, ապա նպաստի նշանակման համար դիմելու ամիսն է համարվում նպաստի նշանակման մասին դիմումի ընդունման ամիսը, նշված ժամկետը անցնելուց հետո` վերջին փաստաթուղթը ներկայացնելու ամիսը:

Նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան ամսից, եթե նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց 3 ամսից ոչ ուշ:

Ծնողի (խնամակալի) մահվան դեպքում նպաստը նշանակվում է մահվանը հաջորդող ամսից, եթե նպաստ նշանակելու համար դիմումը տրվել է ծնողի (խնամակալի) մահվանից հետո 3 ամսից ոչ ուշ:

/ փոփ. 18.06.95 թիվ 346 որոշում/

21. Երեխաների համար տրվող նպաստ նշանակելու մասին դիմումը` ներկայացված բոլոր փաստաթղթերի և նպաստներ նշանակելու մասին որոշման հետ միասին, դրամական փաստաթղթերին համահավասար պահվում են նպաստ նշանակող մարմիններում:

 

III. Երեխաների համար տրվող նպաստների վճարման կարգը

 

22. Երեխաների համար տրվող նպաստները վճարվում են սույն կանոնադրության 12-րդ կետում նշված նպաստ նշանակող մարմինների կողմից:

23. Սոցիալական ապահովության մարմինները երեխաների համար տրվող նպաստները վճարում են յուրաքանչյուր ամիս, իրենց կողմից սահմանված ժամկետներում, իսկ հիմնարկ-ձեռնարկությունները և կազմակերպությունները` աշխատավարձի վճարման օրը:

Հաջորդ օրացուցային տարում, նախորդ օրացուցային տարվա նշանակված նպաստի վճարումը շարունակվում է հունվար ամսից, եթե մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներկայացվում է սույն կանոնադրության 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկանքները: Սահմանված ժամկետն անցնելուց հետո նպաստի վճարումը շարունակվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսից:

/ լրաց. 18.06.95 թիվ 346 որոշում/

24. Երեխաների համար տրվող նպաստը ստացողի կողմից բնակության կամ աշխատանքի վայրը փոխելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է նոր բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնում կամ աշխատանքի վայրում վերսկսվում է դադարեցման ժամանակից: Եթե դիմել է նշված հանգամանքներն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` դիմելու ամսից:

/ լրաց. 18.06.95 թիվ 346 որոշում/

25. Երեխաների համար նշանակված, բայց չստացված նպաստների գումարները ստացողներից կարող են հետ պահվել այն դեպքում, եթե գերավճարը տեղի է ունեցել ստացողների կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություններ չհաղորդելու հետևանքով:

Նպաստի գերավճար գումարների հետ պահումը հիշյալ դեպքերում կատարվում է նպաստ նշանակող հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ ավելի բարձր տոկոսով, մինչև գերավճարի մարումը:

Նպաստի գերավճար գումարները կարող են հետ պահվել նաև ծնողների (խնամակալների) վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից:

27. Մինչև նպաստ ստացողի մահվան օրը երեխաների համար չստացված նպաստը վճարվում է մյուս ծնողի կամ խնամակալին, մահվան օրվանից նպաստ ստանալու համար 6-ամսյա ժամկետում դիմելու դեպքում:

 

IV. Երեխաների համար տրվող նպաստների վճարման դադարեցումը

և վերսկսումը

 

28. Երեխաների համար նպաստների վճարումը դադարեցվում կամ վերսկսվում է`

լրիվ պետական ապահովության մանկական հիմնարկում երեխայի տեղավորման կամ մանկական հիմնարկից նրա վերադարձման դեպքում.

այլ ընտանիքի կողմից երեխայի որդեգրման դեպքում.

ծնողական իրավունքից զրկման դեպքում.

երեխայի մահվան դեպքում.

մինչև 2 տարեկան երեխայի խնամելու պատճառով մասնակի վճարովի արձակուրդում գտնվող ծնողի աշխատանքի անցնելու դեպքում:

Երեխաների համար նպաստների վճարման դադարեցումը կամ վերսկսումը կատարվում է նպաստներ նշանակող հանձնաժողովի որոշմամբ համապատասխան հանգամանքներ առաջանալու ամսի հաջորդող ամսվանից:

29. Եթե տարվա ընթացքում ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով պետք է դադարեցվի երեխաների նպաստի վճարումը, նպաստ ստացողները պարտավոր են այն մասին հայտնել նպաստը վճարող մարմնին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.1992
N 52
Որոշում