Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱ ...

 

 

040.0775.070814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2014 թվականի N 775-Ն

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆԵՐԻ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 10-ի

N 775-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆԵՐԻ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

i

1) զանգվածային տեղաշարժված բնակչություն` ռազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց ծագման հետևանքով` Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող և (կամ) Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց և (կամ) փախստականների հարկադրված տեղաշարժ իրենց մշտական կամ ժամանակավոր բնակության վայրերից.

2) զանգվածային տեղաշարժված բնակչության կենսագործունեության ապահովում` միջոցառումների համալիր` ուղղված արտակարգ իրավիճակների գոտիներում, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիներում ու տեղաբաշխման վայրերում մարդկանց կյանքի և առողջության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծմանն ու պահպանմանը` արտակարգ իրավիճակների պայմանների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշմամբ սահմանված նորմերին և նորմատիվներին համապատասխան.

3) զանգվածային տեղաշարժված բնակչության տեղաբաշխում` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած մարդկանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բնակչության որոշ հատվածի, այդ թվում` փախստականների կազմակերպված բնակեցում Հայաստանի Հանրապետության տարածքում` կենսաապահովման համար նախապես պատրաստված այլ անվտանգ վայրերում:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

3. Զանգվածային տեղաշարժված բնակչությունը, այդ թվում` փախստականները, կարող են իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադառնալ հետիոտն, շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով, ջրային և օդային տրանսպորտով:

i

4. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների վերադարձի համար տրամադրվող տրանսպորտային միջոցները հատկացնում և վառելիքաքսուքային նյութերն ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համաձայն համապատասխան տարահանող հանձնաժողովների ներկայացրած հայտերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

5. Անվտանգ վայրերում գտնվող զանգվածային տեղաշարժված բնակչության, ինչպես նաև փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Տարահանող հանձնաժողովները զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի միջոցառումներն սկսելու մասին տեղեկացնում են լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև բնակչությանը, այդ թվում` փախստականներին:

 

IV. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆ

 

7. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձը կազմակերպում և բազմակողմանի կենսաապահովումն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանող հանձնաժողովների միջոցով, որոնք ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ և 22-րդ կետերի համաձայն:

8. Տարահանող հանձնաժողովները նախապես որոշում և զանգվածային տեղաշարժի միջոցառումներին մասնակցող կազմակերպություններին տեղեկացնում են ընդունող հավաքակայանների գտնվելու վայրերի մասին:

9. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպում է տարահանման պլանով նախատեսված թվով տրանսպորտային միջոցների տրամադրման գործընթացը և համակարգում տվյալ տարածքում կապի վերականգնման աշխատանքները:

10. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի համար տրամադրվում են տրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության սահմանային կետեր:

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է տվյալ բնակավայրերի էներգամատակարարման վերականգնման աշխատանքները` նախարարության ոլորտում գործող համապատասխան ընկերություններում առկա տեխնիկական կանոնակարգերի համաձայն:

 

V. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերն իրականացնում են զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի երթուղիներում հասարակական կարգի, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության միջոցառումները:

13. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի միջոցառումների իրականացումն ապահովվում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների միջոցով:

14. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կենսագործունեության միջոցառումների իրականացումը, իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի ժամանակ, ապահովվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշման:

15. Արտակարգ իրավիճակների հետևանքով վնասված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պահանջարկը բավարարում, վնասված և պահպանված բնակարանային ֆոնդի վնասվածության աստիճանը գնահատում ու գույքագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

16. Անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծումը, մասնավորապես, անօթևան մնացած ընտանիքների համար` բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրումը կամ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարանի (բնակելի տան) հատկացումը, իսկ վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար` այդ բնակելի տների վերականգնման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2014
N 775-Ն
Որոշում