Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ...

 

 

040.0918.080914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 918-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 4-ի

N 918-Ա որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` երկու արծիվները, վահանը (երկու խաչաձևված աչքերի տեսքով), կնգումի (հայկական կզաքիսի) մորթին և կաղնու տերևները:

2. Խորհրդանիշի ոսկեգույնով երիզված շրջանակաձև կենտրոնում երկու արծիվները պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը` պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթիով:

3. Հաջորդ` արտաքին շրջանակաձև շերտում ոսկեգույն հայերեն տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»:

4. Ընդհանուր շրջանը երիզում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

5. Շրջանի ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է:

6. Արծիվները ոսկեգույն են և խորհրդանշում են ուժ, սլացք, զգոնություն, կամք և սրատեսություն:

7. Կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթին ընդգծված է սև գույնի պոչիկների պատկերներով: Այն խորհրդանշում է արդարություն (արդարադատություն), անաղարտություն և ողջախոհություն` վկայելով կրողի բարոյականության, վեհության և անբասիրության մասին:

8. Խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը խորհրդանշում է ուշադրություն, ուշիմություն, անձի, հասարակության և պետության պաշտպանության ապահովում հանցագործություններից:

9. Սուրը ոսկեգույն է և խորհրդանշում է անկախություն, արդարություն և պայքար: Այն ուղղահայաց դիրքով գտնվում է վահանի հետնամասում: Վահանից դուրս` վերևի մասում երևում է սրի խաչաձև բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը:

10. Միմյանց փոխկապակցված կաղնու երկու ոսկեգույն տերևները խորհրդանշում են անհողդողդ ուժ, տոկունություն, երկարակեցություն և վեհություն:

11. Ոսկեգույնը խորհրդանշում է իմաստություն, արժանապատվություն, իշխանություն:

12. Մուգ կապույտը խորհրդանշում է զսպվածություն, ճշմարտություն, վճռականություն:

13. Խորհրդանիշի պատկերն ունի շրջանաձև տեսք: Շրջանը հավերժության և անսահմանության խորհրդանիշն է:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 4-ի

N 918-Ա որոշման

 

ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2014
N 918-Ա
Որոշում