Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0204.280814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այլ իրավական ակտերի պահանջներին,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 87-րդ հոդվածի 1-ին մասը, 88-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության «Հավելված 14» բառերը փոխարինել «Հավելված 26» բառերով,

2) 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում` նոր ղեկավարների մասին «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի (այսուհետ` Կանոնակարգ 4/05) Հավելված 1-ով պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե տվյալ ղեկավարի գրանցման կամ սույն կանոնակարգի համաձայն միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնության համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 1-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 1-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն 1-ին և 2-րդ կետերի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է,»,

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) պահպանվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով սահմանված Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի:»,

4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների կազմում փոփոխության դեպքում Կանոնակարգ 4/05-ի 67-րդ կետով ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե ղեկավարի գրանցման համար կամ սույն կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով և (կամ) 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 1-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում ներդրումային ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ տվյալ անձին գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 1-ով սահմանված միջնորդագիրը Կանոնակարգ 4/05-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն 1-ին և 2-րդ կետերի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:»,

5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Միացման արդյունքում լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում` համաձայն Կանոնակարգ 4/01-ի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 204-Ն
Որոշում