Սեղմել Esc փակելու համար:
{09.10.2014 - 11.02.2023} ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.10.2014 - 11.02.2023} ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.10.2014  -ից մինչեւ   11.02.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

09/10/2014 - 11/02/2023

040.1054.021014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1054-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1054-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում`

1) առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին` 455 հազ. դրամի չափով.

2) երկրորդ խմբի հաշմանդամին` սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով.

3) երրորդ խմբի հաշմանդամին` սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով:

3. Սույն կարգի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված այն ծառայողի վրա, որին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված է, որ նա ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի` գանձապետարանի միջոցով` բյուջեների կատարման գործող ընթացակարգերին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2014
N 1054-Ն
Որոշում