Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈ ...

25.02.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.11.2014  -ից մինչեւ   25.02.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 25.01.2019 թիվ 01-Ն որոշում)

i

603.0036.211014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 36-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 148-Ն ԵՎ ԹԻՎ 149-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» Ձև թիվ 4-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» Ձև թիվ 4-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 148-Ն որոշումը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 149-Ն որոշումը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 36-Ն որոշման

 

ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20 Թ. ԲԵՐՔԻ ՏԱԿ (հունիսի 1-ի դրությամբ)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)                                            |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու տարվա հունիս ամսվա 7-րդ աշխատանքային օրը             |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է _________________________________________________     |

|                          (անվանումը)                                |

|Գտնվելու վայրը _____________________________________I___I___I___I___I|

|                (գործունեության իրականացման վայրը)   (փոստային դասիչ)|

|Մարզը_________________________________________________I___I___I      |

|                (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                           |

|                                                                     |

|Համայնքը /Վարչական շրջանը_____________________________I___I___I___I  |

|                           (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից                 |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________I___I___I___I|

|                                      (լրացվում է ՀՀ ԱՎԾ             |

|                                           կողմից                    |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I           |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I            |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I_I_I_I_I_I_I_I_I_              |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ____________________________________________      |

|                                                                     |

|Էլեկտրոնային փոստ ______________@_____________________               |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

.__________________________________________________________________.

|Տողի|                                         |Ցանքեր    |որից`   |

|N   |                                         |(ներառյալ |վարձա-  |

|    |                                         |վարձա-    |կալված  |

|    |                                         |կալված    |հողերում|

|    |                                         |հողերում),|        |

|    |                                         |ընդամենը  |        |

|    |                                         |(հեկտար)  |        |

|____|_________________________________________|__________|________|

|1   |Ցանվել է աշնանացան, ընդամենը (2+7)       |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|2   |այդ թվում`                               |          |        |

|    |հացահատիկային մշակաբույսեր (3+...+6)     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|3   |դրանից` ցորեն                            |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|4   |տարեկան                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|5   |գարի                                     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|6   |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|7   |այլ աշնանացան մշակաբույսեր               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|8   |Լրիվ ոչնչացել է մինչև  գարնանացան        |          |        |

|    |մշակաբույսերի ցանքի ավարտը               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|9   |Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում,|          |        |

|    |ընդամենը (10+15)                         |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|10  |այդ թվում`                               |          |        |

|    |հացահատիկային մշակաբույսեր (11+...+14)   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|11  |դրանից` ցորեն                            |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|12  |տարեկան                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|13  |գարի                                     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|14  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|15  |այլ աշնանացան մշակաբույսեր               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|16  |Գարնանացան հացահատիկային և               |          |        |

|    |հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը |          |        |

|    |(17+25)                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|17  |Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր,   |          |        |

|    |ընդամենը (18+...+24)                     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|18  |այդ թվում`                               |          |        |

|    |ցորեն                                    |          |        |

|19  |տարեկան                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|20  |գարի                                     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|21  |վարսակ                                   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|22  |եգիպտացորենի հատիկի համար                |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|23  |հաճար                                    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|24  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|25  |Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը |          |        |

|    |(26+...+30)                              |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|26  |այդ թվում`                               |          |        |

|    |ոլոռ հատիկի համար                        |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|27  |լոբի                                     |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|28  |սիսեռ                                    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|29  |ոսպ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|30  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|31  |Հացահատիկային և  հատիկաընդեղենային       |          |        |

|    |մշակաբույսեր, ընդամենը (10+16)           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|32  |Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը        |          |        |

|    |(33+...37)                               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|33  |այդ թվում`                               |          |        |

|    |ծխախոտ                                   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|34  |կտավհատ                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|35  |արևածաղիկ  (յուղատու և  հրուշակեղենի)    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|36  |շաքարի ճակնդեղ                           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|37  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|38  |Կարտոֆիլ                                 |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|39  |Բոստանային մշակաբույսեր, ընդամենը        |          |        |

|    |(40+...+43)                              |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|40  |այդ թվում`                               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|    |ձմերուկ                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|41  |սեխ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|42  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|43  |սերմադաշտեր                              |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|44  |Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը    |          |        |

|    |(45+47+...+58)                           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|45  |այդ թվում`                               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|    |կաղամբ                                   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|46  |որից` ծաղկակաղամբ                        |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|47  |վարունգ                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|48  |լոլիկ                                    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|49  |սմբուկ (բադրիջան)                        |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|50  |տաքդեղ (բիբար)                           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|51  |սեղանի ճակնդեղ                           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|52  |գազար                                    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|53  |սոխ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|54  |սխտոր                                    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|55  |կանաչ ոլոռ                               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|56  |կանաչ լոբի                               |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|57  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|58  |սերմադաշտեր                              |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|59  |Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը |          |        |

|    |(39+44)                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|60  |Ընթացիկ տարում ցանված կերային            |          |        |

|    |մշակաբույսեր, ընդամենը (61+...+66)       |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|61  |այդ թվում`                               |          |        |

|    |կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի     |          |        |

|    |ճակնդեղ անասնակերի համար                 |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|62  |ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի) |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|63  |եգիպտացորեն սիլոսի և  կանաչ կերի համար   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|64  |միամյա խոտեր                             |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|65  |բազմամյա խոտեր                           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|66  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|67  |Գարնանացան, ընդամենը (16+32+38+59+60)    |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|68  |Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք,    |          |        |

|    |ընդամենը (69+70+71)                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|69  |այդ թվում`                               |          |        |

|    |առվույտ                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|70  |կորնգան                                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|71  |այլ                                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|72  |Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+68)   |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|73  |Ցանքային տարածություն, ընդամենը          |          |        |

|    |20 թ. բերքի տակ (9+67+68)                |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|74  |որից` ցանված է այգիների և  խաղողանոցների |          |        |

|    |միջշարքային տարածություններում           |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|75  |կատարված է ենթացանք                      |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|76  |դրանից` բազմամյա խոտերի                  |          |        |

|____|_________________________________________|__________|________|

|77  |Ընդամենը գարնանացանից (տող 67-ից) ցանված |          |        |

|    |է ոչնչացած աշնանացանի վրա, ընդամենը      |          |        |

.__________________________________________________________________.

 

Ղեկավար ______________________  _____________________

               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ  ______________________  _____________________

                       (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«____» ________________ 20 թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 36-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» ձև թիվ 4-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից, ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Վարձակալված» հասկացությունը ենթադրում է հողի վարձակալությունը վճարովի, ոչ վճարովի և/կամ այլ հիմունքներով, անկախ նրանից ումից է վարձակալված:

6. «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված` ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

7. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:

8. «Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

9. «Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

10. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ /յուղատու և հրուշակեղենի/, շաքարի ճակնդեղ և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

11. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

12. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

13. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

14. «Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

15. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքատարածությունների հանրագումարները:

16. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

17. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բազմամյա խոտերի, ընդամենը ցանքատարածությունների հանրագումարները:

18. «Ցանքային տարածություն, ընդամենը 20 թ. բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի, ընդամենը ցանքատարածությունների հանրագումարները:

19. «Ցանված է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (տող 73) միայն այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:

20. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (տող 73) միայն այն ցանքերի տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:

21. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (տող 75) միայն այն ցանքերի տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.10.2014
N 36-Ն
Որոշում