Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 191 ...

 

 

040.0004.160115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2015 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 192 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին` մասնավորապես`

ա. հուղարկավորության և թաղման հետ կապված ծախսերը կատարելու համար տրամադրվում է հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա հաշվարկված` 1700,0 հազ. դրամից ոչ ավելի գումար,

բ. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 1 ձև) հիման վրա հաշվարկված 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումար,

գ. հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 2 ձև) հիման վրա հաշվարկված 342.11 հազ. դրամ հաստատագրված գումար».

2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.1. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար սույն կարգի 6-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված գումարները հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում են հանգուցյալի հարազատներին (առաջին հերթի ժառանգներին, իսկ նրանց բացակայության դեպքում երկրորդ հերթի ժառանգներին) կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին) կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը` որպես աջակցություն»:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու մասին» N 192 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2015
N 4-Ն
Որոշում