Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂ ...

25.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.01.2015  -ից մինչեւ   25.01.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.18 ՆՈ-02-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ի» ենթակետը և «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը` որոշում Եմ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ ՆՈ-003-04 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՆՈ-032-Ն

 

Հավելված

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2014 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ ՆՈ-032-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի (այսուհետ` լրագրող) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (այսուհետ` Ազգային ժողով) հավատարմագրման հետ կապված հարաբերությունները:

2. Լրագրողների հավատարմագրումն Ազգային ժողովում իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Ազգային ժողովի տարածքում կանոնակարգվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով` խոսքի ազատության ապահովման նպատակով և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանը սկսվելուց առնվազն քսան օր առաջ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն հավատարմագրումը սկսելու մասին, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):

Հայտարարության մեջ նշվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը:

4. Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) լրագրողի հավատարմագրումը կատարում է դիմումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

Հավատարմագրման գործընթացն ավարտվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը սկսվելուց առնվազն հինգ օր առաջ:

5. Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն.

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրի հասցեն.

գ) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և երկու լուսանկար (3 x 4 չափսի).

ե) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են).

զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

6. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:

7. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

8. Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված` 1500 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի,1000 և ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի և շաբաթաթերթերի, օրական 2000 և ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող և առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների և Երևան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող):

9. Սույն կարգի 8-րդ կետի պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ (տեսաձայնագրման օպերատոր):

10. Չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երևանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների և հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաև տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների և ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:

11. Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

12. Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում լրացուցիչ հավատարմագրում կատարվում է, եթե զանգվածային լրատվամիջոցը սկսել է գործել նստաշրջանի ընթացքում կամ լրատվամիջոցը հավատարմագրված լրագրողի փոխարեն այլ լրագրող հավատարմագրելու մասին դիմում է ներկայացրել: Այս դեպքերում նոր լրագրողի հավատարմագրումն իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված ընթացակարգով` նույն լրատվամիջոցի հավատարմագրված նախկին լրագրողի հավատարմագրման վկայականը հանձնելուց (եթե դա անհնար չէ) հետո:

13. Նստաշրջանի ընթացքում հավատարմագիրը կորցնելու դեպքում դրա փոխարեն տրվում է նոր հավատարմագիր` այդ մասին Աշխատակազմին գրավոր ծանուցելուց հետո` հնգօրյա ժամկետում:

14. Աշխատակազմը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո անմիջապես գրանցվում է հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները: Հավատարմագրման մատյանում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին պաշտոնական գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման ժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման համառոտ հիմնավորումը և անհրաժեշտ այլ տեղեկություններ: Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի անցագրային կետ (Բաղրամյան պողոտա N 5): Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

15. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, որոշում է ընդունվում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին: Այդ որոշման հիման վրա լրագրողների հավատարմագրման մատյանում կատարվում է գրառում: Այդ մասին Աշխատակազմը եռօրյա ժամկետում պաշտոնապես (գրավոր) տեղյակ է պահում լրատվական գործունեություն իրականացնողին: Հավատարմագրի ձևը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

16. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե.

ա) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո,

բ) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները.`

գ) առկա է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը,

դ) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

Եթե ներկայացված դիմումը չի պարունակում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները, ապա Աշխատակազմը վերադարձնում է դիմումը նշելով թույլ տրված խախտումը: Թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում դիմումը ընդունված է համարվում ներկայացնելու սկզբնական օրը:

17. Հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե.

ա) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

բ) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատազրկման հետ կապված պատիժ,

գ) լրատվական գործունեություն իրականացնողը նախազգուշացվել է լրագրողի` օրենքների պահանջները, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող իրավական ակտերի պահանջները կամ սույն կարգի պահանջները խախտելու համար.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին գրավոր դիմել է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

զ) զանգվածային լրատվության միջոցը նստաշրջանի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 8-րդ կետում նշված պահանջները կամ ի հայտ է եկել սույն կարգի 10-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:

Օրենքների պահանջները, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող իրավական ակտերի պահանջները կամ սույն կարգի պահանջները խախտելու դեպքում Աշխատակազմը գրավոր նախազգուշացնում է լրատվական գործունեություն իրականացնող այն անձին, ում անունից հավատարմագրվել է լրագրողը:

Լրատվական գործունեություն իրականացնողն իրավունք ունի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցված լրագրողի փոխարեն հավատարմագրման ներկայացնել այլ լրագրողի:

18. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը կամ հավատարմագրումից զրկելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության կայացրած որոշումը:

19. Լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին ընդունվում է որոշում, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և այն լրագրողը, ում հավատարմագրումը դադարեցվել է:

20. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի վարչական տարածք ազատ է աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Աշխատակազմը: Ազգային ժողովի նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին և Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան:

21. Հավատարմագրված լրագրողն իրավունք անի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.

բ) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին` բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

գ) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

դ) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:

22. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է`

ա) հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.

բ) չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.

գ) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի.

դ) պահպանել օրենքների, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և սույն կարգի պահանջները.

ե) կատարել լրագրողների համար օրենքով սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները.

զ) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:

23. Ազգային ժողովը և Աշխատակազմը`

ա) որևէ ձևով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ.

բ) ապահովում են հավատարմագրված բոլոր լրագրողների համար ոչ խտրական պայմաններ.

գ) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությունը:

24. Հերթական նստաշրջաններից դուրս ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովում լուսաբանման ենթակա միջոցառումներին մասնակցելու նպատակով Աշխատակազմը լրագրողներին կարող է տրամադրել անցագրեր:

25. Արտահերթ նստաշրջանների ընթացքում առաջացած հարաբերությունները կարգավորվում են դրան նախորդող հերթական նստաշրջանի համար ընդունված իրավական ակտերով:

26. Ազգային ժողովում չհավատարմագրված լրագրողներին Աշխատակազմը բացառիկ դեպքերում կարող է տրամադրել ժամանակավոր անցագրեր:

 

 

pin
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
19.12.2014
N ՆՈ-032-Ն
Որոշում