Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ, ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

(2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի վրա,

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի, 85-րդ հոդվածի 5-րդ կետի, 93-րդ հոդվածի 3-րդ կետի, 217-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան,

երրորդ երկրների և Մաքսային միության միջև առևտրի համար բարենպաստ պայմաններ ապահովելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների տնտեսական ինտեգրումը խթանելու նպատակով,

ընդունելով միջազգային առևտրի` համընդհանուր ճանաչում ունեցող նորմերը և կանոնները,

ղեկավարվելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով`

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրով սահմանվում են այն փաստաթղթերի ձևը, լրացնելու և ներկայացնելու կարգը, որոնցով հաստատվում է Մաքսային միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների գտնվելու վայրը որոշելու (հաստատելու) կարգը, այդ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունները և բռնագանձված գումարները Կողմերի բյուջեներ փոխանցելու կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթներն ու դրանց սահմանումները`

«արտարժութային հաշիվ»` տվյալ Կողմի լիազորված մարմնի համար մյուս Կողմի արժույթով ազգային (կենտրոնական) բանկում բացված հաշիվ` մյուս Կողմերի կողմից ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված դրամական մուտքերը հաշվեգրելու համար.

«մաքսային մարմնի` դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշիվ»` Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի համար լիազորված մարմնում բացված հաշիվ` մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու գումարները հաշվեգրելու համար.

«լիազորված մարմնի միասնական հաշիվ»` լիազորված մարմնի համար ազգային (կենտրոնական) բանկում կամ ազգային (կենտրոնական) բանկում թղթակցային հաշիվ ունեցող լիազորված մարմնում բացված հաշիվ` տվյալ Կողմի բյուջեների միջև դրամական մուտքերի հաշվեգրման և բաշխման համար.

«կենտրոնական մաքսային մարմիններ»` Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե.

«Կողմերի պետական մարմիններ»` Բելառուսի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններ, Ղազախստանի Հանրապետության կենտրոնական պետական մարմիններ, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության դաշնային մարմիններ.

(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)

«լիազորված մարմին»` Կողմի այն պետական մարմինը, որն իրականացնում է այդ Կողմի բյուջեի կատարման դրամարկղային սպասարկումը.

«հարկ վճարողի հաշվառման համար»` համար, որը տրամադրվում է Կողմի հարկային մարմնում հաշվառման կանգնելու ժամանակ, և (կամ) անհատական նույնականացման համար կամ բիզնես-նույնականացման համար, որը ձևավորվում է Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները և եզրույթները կիրառվում են այն իմաստով, որով դրանք օգտագործվում են Մաքսային միության իրավապայմանագրային բազայում կամ Կողմերի օրենսդրության մեջ, եթե նշված եզրույթները չեն գործածվում Մաքսային միության իրավապայմանագրային բազայում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը հաստատող փաստաթուղթ է համարվում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հավաստագիրը (այսուհետ` Հավաստագիր)` գրանցված և այդպիսի ապահովում տրամադրած անձին Կողմի այն մաքսային մարմնի կողմից տրված, որն ընդունել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը:

Հավաստագրի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներով, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը:

Հավաստագիրը ձևակերպվում է Կողմի մաքսային մարմնին տրամադրված` մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի չափով` երեք օրինակից:

Գրանցված Հավաստագրի առաջին օրինակը պահվում է Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնում:

Գրանցված Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակները տրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրած անձին:

Հավաստագիրը գրանցած մաքսային մարմինը Հավաստագիրը տրամադրելու մասին տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին` սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

Հավաստագիրն օգտագործվում է այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումն իրականացնում է մի Կողմի մաքսային մարմինը, իսկ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ Կողմի մաքսային մարմնին:

Եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է այն Կողմի մաքսային մարմնին, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապա թույլատրվում է կիրառել Հավաստագիրը կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը հաստատող այլ փաստաթուղթ, որի օգտագործման ձևն ու կարգը սահմանված են այդ Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուն ուղարկող մաքսային մարմին է ներկայացնում Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակները` տարանցիկ փոխադրման հայտարարագրի հետ միաժամանակ:

Հավաստագիրը համարվում է ճանաչված Կողմի այն մաքսային մարմնի կողմից դրա ընդունման դեպքում, որն իրականացնում է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

Մինչև նշված Հավաստագրի օգտագործման ժամկետը լրանալը ներկայացված Հավաստագիրն ընդունվում է որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու փաստը հաստատող փաստաթուղթ` Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնից սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստացված` Հավաստագիրը տրամադրելու մասին տեղեկությունների առկայության դեպքում:

Հավաստագիրն ընդունվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան` տարանցիկ փոխադրման մեկ հայտարարագրով: Տարանցիկ փոխադրման մեկ հայտարարագրով հնարավոր է մի քանի Հավաստագրերի ընդունում:

ՈՒղարկող մաքսային մարմինը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո լրացնում է Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակների 3-րդ բաժինը` սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածին համապատասխան:

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո Հավաստագրի երկրորդ օրինակը պահվում է ուղարկող մաքսային մարմնում, իսկ Հավաստագրի երրորդ օրինակը տրվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատու հանդիսացող անձին` այն նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման ժամանակ Հավաստագիրն ընդունելու մասին ուղարկող մաքսային մարմինը տեղեկացնում է Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնին` սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մաքսային տարանցման դեպքում Կողմերի մաքսային մարմինները չեն պահանջում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, եթե`

ապրանքները նախատեսված են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված` միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների կողմից պաշտոնական օգտագործման համար, ինչի մասին ուղարկող մաքսային մարմինը յուրաքանչյուր առանձին փոխադրման մասով տեղեկացվում է իր Կողմի արտաքին գործերի նախարարության կամ իր Կողմի տարածքում տեղակայված` օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, ինչպես նաև արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված` միջազգային կազմակերպության մարմնի և (կամ) առաքելության կողմից.

ապրանքները նախատեսված են օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամների, հյուպատոսական հիմնարկի աշխատողների կամ արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված` միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ ապրող` իրենց ընտանիքների անդամների անձնական օգտագործման համար, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքները, եթե նրանք մշտապես չեն բնակվում այն պետությունում, որտեղ գտնվում են, և այդ պետության քաղաքացիներ չեն, ինչի մասին ուղարկող մաքսային մարմինը յուրաքանչյուր առանձին փոխադրման մասով տեղեկացվում է իր Կողմի արտաքին գործերի նախարարության կամ իր Կողմի տարածքում տեղակայված` օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, ինչպես նաև` արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված` միջազգային կազմակերպության մարմնի և (կամ) առաքելության կողմից.

(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)

ապրանքները նախատեսված են մշակութային, գիտահետազոտական նպատակներով օգտագործվելու, մարզական մրցույթներ անցկացնելու կամ դրանց նախապատրաստվելու, տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու, Կողմերի պետական (ազգային) անվտանգությունը և պաշտպանունակությունն ապահովելու, դրանց զինված ուժերը վերազինելու, Կողմերի պետական սահմանները պաշտպանելու, Կողմերի պետական մարմինների կողմից օգտագործվելու համար, ինչի մասին առկա է այդպիսի ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու բաց թողնելու համար դիմած` շահագրգիռ Կողմի համապատասխան պետական մարմնի հաստատումը, որը շահագրգիռ Կողմի կենտրոնական մաքսային մարմնի կողմից ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին:

(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)

պարբերությունը հանվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ

Կողմերի մաքսային մարմինները չեն պահանջում մաքսատուրքերի, հարկերի վճարման լրացուցիչ ապահովման տրամադրում այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան հայտարարագրվող ապրանքների նկատմամբ հաշվարկվող մաքսատուրքերի, հարկերի գումարը ոչ ավելի, քան 500 (հինգ հարյուր) եվրոյին համարժեք չափով գերազանցում է Հավաստագրում նշված գումարը` տարանցիկ փոխադրման հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ սահմանված և այն Կողմի օրենսդրությանը համապատասխան հաշվարկվող փոխարժեքով, որտեղ ապրանքները հայտարարագրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Առաքման վայրում փոխադրողը տարանցիկ փոխադրման հայտարարագրի և իր մոտ եղած այլ փաստաթղթերի հետ նշանակման մաքսային մարմին է ներկայացնում Հավաստագրի երրորդ օրինակը` այն մարելու նպատակով:

Նշանակման մաքսային մարմինը Հավաստագիրը մարելու պարագայում լրացնում է Հավաստագրի երրորդ օրինակի 4-րդ բաժինը` սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածին համապատասխան: Հավաստագրի երրորդ օրինակը կորցնելու դեպքում 4-րդ բաժինը չի լրացվում:

Հավաստագրի մարումն իրականացվում է հետևյալ դեպքերում`

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի պատշաճ ավարտի դեպքում.

Հավաստագիրը չօգտագործելու, այդ թվում` Հավաստագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, եթե ուղարկող մաքսային մարմինն ունի տեղեկություններ այն մասին, որ Հավաստագիրը չի օգտագործվել.

սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների գանձման (վճարման) դեպքում:

Նշանակման մաքսային մարմինը Հավաստագիրը մարելու մասին տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին` սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Այն Կողմի տարածքում ապրանքների գտնվելու փաստի հաստատումը, որի մաքսային մարմինն ապրանքները բաց չի թողել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կատարվում է իրավասու մարմինների կողմից Կողմերի օրենսդրությանը համապատասխան իրականացվող վարչական վարույթի, քրեական գործերով քննությունների կամ ստուգման ընթացքում:

Տվյալ Կողմի իրավասու մարմինների հաստատումը, որը հիմնված է վարչական, քրեական գործի նյութերի կամ ստուգման արդյունքում ստացված նյութերի վրա, համարվում է այն փաստի ապացույց, որ ապրանքները գտնվում են այն Կողմի տարածքում, որի մաքսային մարմինն ապրանքները բաց չի թողել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

Կողմի տարածքում ապրանքների գտնվելու փաստի հաստատումը պետք է բավարար լինի, որ այն ընդունվի ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողած Կողմի կողմից:

Այդ փաստը չընդունելու դեպքում վեճերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան:

(2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Այն Կողմի մաքսային մարմինը, որի տարածքում առաջացել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, մեկ այլ Կողմի մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, կամ որը փոխադրողին ներառել է մաքսային փոխադրողների ռեեստրում, ուղեկցող նամակի հետ ուղարկում է վարչական, քրեական գործի կամ ստուգման արդյունքում ստացված նյութերի հիման վրա կայացված` իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը և մաքսատուրքերը, հարկերը գանձելու անհրաժեշտության մասին որոշումը կամ նույնանման այլ փաստաթուղթ, որը ձևակերպված է այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում առաջացել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը: ՈՒղեկցող նամակում պետք է ներառվեն տարանցիկ փոխադրման հայտարարագրի, Հավաստագրի (դրա առկայության դեպքում) գրանցման համարների և ըստ մաքսային վճարների տեսակների գանձման և փոխանցման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարի մասին տվյալներ, ինչպես նաև բյուջետային դասակարգման այն ծածկագիրը, որին պետք է հաշվեգրվեն մուտքագրվող գանձված գումարները:

Կողմի մաքսային մարմինը, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, մաքսատուրքերի, հարկերի գանձումն իրականացնում է սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերի հիման վրա` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են փոխանցման այն Կողմի արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, հետևյալ ժամկետներում`

- մաքսատուրքերի, հարկերի վճարումը դրամական միջոցներով (դրամով) ապահովելու դեպքում` սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում.

- մաքսատուրքերի, հարկերի վճարումը դրամական միջոցներից (դրամից) բացի այլ միջոցներով ապահովելու, ինչպես նաև մաքսային փոխադրողներից բռնագանձում իրականացնելու դեպքում` դրամական միջոցները (դրամը) այն Կողմի լիազորված մարմնի միասնական հաշվին (մաքսային մարմնի` դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշվին) մուտքագրվելու օրվանից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանցման ենթակա մաքսատուրքերը, հարկերը Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառվում են լիազորված մարմնի միասնական հաշվում` ըստ բյուջետային դասակարգման առանձին ծածկագրերի, որոնք նախատեսված են բռնագանձված գումարները մյուս Կողմերին փոխանցելու համար:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանցման ենթակա մաքսատուրքերը, հարկերը Ղազախստանի Հանրապետությունում հաշվառվում են մաքսային մարմնի` դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշվում:

Կողմի մաքսային մարմինը, որին տրամադրված է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներում, սակայն մինչև սահմանված ժամկետը լրանալը ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր Կողմի լիազորված մարմին է ուղարկում հանձնարարական` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված գումարներն այն Կողմի արտարժութային հաշվին փոխանցելու մասին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված գումարների փոխանցումն այն Կողմի արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, ամբողջ ծավալով իրականացվում է լիազորված մարմնի կողմից մաքսային մարմնի հանձնարարականն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվարկային (վճարման) փաստաթղթում (հանձնարարականում) նշվում են սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված` մաքսային մարմնի ուղեկցող նամակում նշված` բռնագանձված գումարների փոխանցման համար բյուջետային դասակարգման ծածկագիրը, որին համապատասխան իրականացվում է դրամական միջոցների փոխանցումը, ուղեկցող նամակի ամսաթիվն ու համարը:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված և մյուս Կողմերի լիազորված մարմինների կողմից այն Կողմի արտարժութային հաշվին մուտքագրված գումարները, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, փոխանցվում են տվյալ Կողմի բյուջե որպես եկամուտ` ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրման և բաշխման համար սահմանված կարգով` ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարները Կողմի բյուջե որպես եկամուտ փոխանցելու մասով:

Բռնագանձված գումարները, որոնք մյուս Կողմերի կողմից մուտքագրվել են տվյալ Կողմի բյուջե որպես եկամուտ, այդ Կողմի մաքսային մարմնի կողմից ենթակա են մաքսատուրքերի, հարկերի հաշվին հաշվանցման` ըստ բյուջետային դասակարգման համապատասխան ծածկագրերի, տվյալ Կողմի արտարժութային հաշվին դրամական միջոցները հաշվեգրելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակներով Կողմերի մաքսային մարմինները փոխանակում են տեղեկություններ`

գրանցված և տրամադրված, ընդունված, մարված Հավաստագրերի մասին,

սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների բռնագանձման (վճարման) կապակցությամբ Հավաստագիրը մարելու հնարավորության մասին,

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարները Կողմերի բյուջեներ փոխանցելու մասին:

Կենտրոնական մաքսային մարմինների համաձայնեցմամբ` սույն Համաձայնագրի իրականացումն ապահովելու նպատակով իրականացվում է այլ տեղեկությունների փոխանակում:

Վերոնշյալ տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` կենտրոնական մաքսային մարմինների միջոցով:

Տեղեկությունների կազմը, կառուցվածքը, ձևաչափն ու դրանց փոխանակման մասին կանոնակարգը, այդ տեղեկությունների պաշտպանության եղանակները սահմանվում են կենտրոնական մաքսային մարմինների համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմիններն իրականացնում են արտարժութային հաշիվների մասին տեղեկությունների փոխանակում:

Եթե մի Կողմի արտարժութային հաշվի վավերապայմանները փոխվում են, ապա այդ Կողմի լիազորված մարմինը նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրացուցային օր առաջ մյուս Կողմերի լիազորված մարմիններին իրազեկում է հաշվի ճշգրտված վավերապայմանների մասին:

Համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տվյալների փոփոխության դեպքում Կողմի լիազորված մարմինը նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք օրացուցային օր առաջ մյուս Կողմերի լիազորված մարմիններին իրազեկում է նշված փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Կողմերի միջև ծագող` սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով:

2. Եթե վեճի կողմերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ` վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում` նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի մայիսի 21-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

    Բելառուսի               Ղազախստանի              Ռուսաստանի

    Հանրապետության          Հանրապետության          Դաշնության

    կողմից                  կողմից                  կողմից

 

    (ստորագրություն)        (ստորագրություն)        (ստորագրություն)

 

Հավելված 1

««Մաքսային տարանցում» մաքսային

ընթացակարգին համապատասխան

փոխադրվող ապրանքների նկատմամբ

սահմանված մաքսատուրքերի,

հարկերի վճարման ապահովում

տրամադրելուն առնչվող որոշ

հարցերի, այդ ապրանքների

նկատմամբ սահմանված

մաքսատուրքերի, հարկերի

բռնագանձման

առանձնահատկությունների և

բռնագանձված գումարները

փոխանցելու կարգի մասին»

համաձայնագրի

 

Դիմերես

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ N 00000000/ՕՕԱԱՏՏ/ՀՀՀՀՀ

 

ԲԱԺԻՆ 1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է _______________________________________________________________________ (հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը) (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար) կամ _______________________________________________________________________ այն անձի ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (անձնական համարը, իսկ դրա բացակայության դեպքում` անձնագրի սերիան և համարը), գտնվելու վայրը կամ ______________________________________________________________________. բնակության վայրը (երկիրը, շրջանը, քաղաքը, փողոցը, տան կամ բնակարանի համարը), որը տրամադրել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը)

 

Որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրվել է`

______________________________________________________________________

(մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման եղանակը, ինչպես նաև այն

փաստաթղթի

_______________________________________________________________________

վավերապայմանները, որով հաստատվում է ապահովման տրամադրումը)

________________________________________________________ գումարի չափով:

(թվերով և բառերով, արժույթի անվանումը)

 

Սույն Հավաստագիրն օգտագործվելու է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուի կողմից _________________________________________

(հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը,

_______________________________________________________________________

գտնվելու վայրը (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար)

_______________________________________________________________________

        կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուի

_______________________________________________________________________

        ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (անձնական

_______________________________________________________________________

համարը, իսկ դրա բացակայության դեպքում` անձնագրի սերիան և համարը),

_______________________________________________________________________

բնակության վայրը) օտարերկրյա ապրանքների առնչությամբ, որոնք տեղափոխվում

_______________________________________________________________________

են համաձայն (առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի

համարները)

 

ուղարկող մաքսային մարմնից` ____________________________________________

(մաքսային մարմնի անվանումը)

նշանակման մաքսային մարմին` ____________________________________________

(մաքսային մարմնի անվանումը)

 

Մաքսատուրքերի, հարկերի վճարման

ապահովումը տրամադրած անձը _________________ ___________________________

                              (ստորագրությունը)    (անվան սկզբնատառերը,

                                                       ազգանունը)

 

Կնիքի տեղը

 

Դարձերես

 

ԲԱԺԻՆ 2. Սույն Հավաստագիրը գրանցված է _________________________________ (մաքսային մարմնի անվանումը) և կարող է օգտագործվել մինչև «___» ____________, 20___ թվական

 

Մաքսային մարմնի

պաշտոնատար անձը ___________ ________________ __________________________

                    (ստորագրու-     (անձնական համարակալված կնիքը)

                    թյունը)         (անվան սկզբնատառերը, ազգանունը)

 

ԲԱԺԻՆ 3. Սույն Հավաստագիրն ընդունվել է` տարանցիկ փոխադրման հայտարարագրով մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը հաստատելու համար.

 

_______________________________________________________________________

                    (տարանցիկ փոխադրման հայտարարագրի համարը)

 

Մաքսային մարմնի

պաշտոնատար անձը ___________ ________________ __________________________

                    (ստորագրու-     (անձնական համարակալված կնիքը)

                    թյունը)         (անվան սկզբնատառերը, ազգանունը)

 

ԲԱԺԻՆ 4. Սույն Հավաստագիրը մարված է, քանի որ _______________________________________________________________________ (նշվում է մարելու պատճառը)

 

Մաքսային մարմնի

պաշտոնատար անձը ___________ ________________ __________________________

                    (ստորագրու-     (անձնական համարակալված կնիքը)

                    թյունը)         (անվան սկզբնատառերը, ազգանունը)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում

 

Հավելված 2

««Մաքսային տարանցում»

մաքսային ընթացակարգին

համապատասխան փոխադրվող

ապրանքների նկատմամբ սահմանված

մաքսատուրքերի, հարկերի վճարման

ապահովում տրամադրելուն առնչվող

որոշ հարցերի, այդ ապրանքների

նկատմամբ սահմանված

մաքսատուրքերի, հարկերի

բռնագանձման

առանձնահատկությունների և

բռնագանձված գումարները

փոխանցելու կարգի մասին»

համաձայնագրի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

(2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսային մարմինը, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, իրականացնում է Հավաստագրի գրանցում` դրան տալով գրանցման համար:

2. Գրանցման համարն ունի հետևյալ կառուցվածքը.

00000000/ՕՕԱԱՏՏ/ՀՀՀՀՀ, որտեղ`

00000000 <*>-ն Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնի ծածկագիրն է.

____________________

<*> Այն դեպքում, երբ Հավաստագիրը գրանցող մաքսային մարմինը Բելառուսի Հանրապետության մաքսային մարմինն է կամ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինը, այդ մաքսային մարմնի ծածկագիրը նշվում է` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

Բելառուսի Հանրապետության համար` 112, այնուհետև` մաքսային մարմնի ծածկագիրը` մաքսային մարմինների դասակարգչի համաձայն (11200000).

Ղազախստանի Հանրապետության համար` 398, այնուհետև` մաքսային մարմնի ծածկագիրը` մաքսային մարմինների դասակարգչի համաձայն (39800000).

(հղումը` 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ՕՕ-ն` գրանցման օրն է,

ԱԱ-ն` գրանցման ամիսն է,

ՏՏ-ն` գրանցման տարվա վերջին երկու թվերն են,

ՀՀՀՀՀ-ն` հավաստագրի հերթական համարն է:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Հավաստագրերի` ըստ հերթական համարների համարակալումն սկսվում է մեկից: Յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից Հավաստագրերի` ըստ հերթական համարների համարակալումն սկսվում է մեկից:

3. Հավաստագրի 1-ին բաժինը լրացվում է այն անձի կողմից, որը տրամադրել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում:

Հավաստագրի 1-ին բաժնում նշվում են.

1) հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը <*>, գտնվելու վայրը <**> կամ այն անձի ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (անձնական համարը, իսկ դրա բացակայության դեպքում` անձնագրի սերիան և համարը), բնակության վայրը (երկիրը, շրջանը, քաղաքը, փողոցը, տան կամ բնակարանի համարը), որը տրամադրել է մաքսային վճարների ապահովումը,

_____________________

<*> Նշվում է Մաքսային միության անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

<**> Նշվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

 

2) մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման եղանակը (բանկային երաշխիք, դրամական միջոցներ (դրամներ), երաշխավորություն, գույքի գրավ, Մաքսային միության` այդ ապահովումն ընդունած անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակ), այն փաստաթղթի համարն ու ամսաթիվը, որի համաձայն տրամադրվել է ապահովումը,

3) գումարը, որի չափով տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը (թվերով և բառերով, արժույթի անվանումը),

4) հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը <*>, գտնվելու վայրը <**> կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուի ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (անձնական համարը, իսկ դրա բացակայության դեպքում` անձնագրի սերիան և համարը), բնակության վայրը (երկիրը, շրջանը, քաղաքը, փողոցը, տան կամ բնակարանի համարը),

_____________________

<*> Նշվում է Մաքսային միության անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

<**> Նշվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

 

5) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համարները (առկայության դեպքում),

6) ուղարկող մաքսային մարմնի անվանումը,

7) նշանակման մաքսային մարմնի անվանումը:

Հավաստագրի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը` հաշվարկված գրանցման օրվանից: Հավաստագիրը չի կարող գրանցվել և տրամադրվել, եթե տրամադրված` մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հաշվին չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելու ուղղությամբ միջոցների հնարավոր ձեռնարկման ժամկետը չի գերազանցում 3 ամիսը` հաշվարկված այն տրամադրելու օրվանից:

Հավաստագրի 1-ին բաժինը ստորագրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրած անձի ղեկավարի կողմից և հաստատվում է կնիքի դրոշմվածքով: Եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրել է ֆիզիկական անձ, ապա 1-ին բաժինը ստորագրվում է նրա կողմից և հաստատվում կնիքի դրոշմվածքով, եթե այդ անձը անհատ ձեռնարկատեր է (դրա առկայության դեպքում):

4. Հավաստագրի 2-րդ բաժինը լրացվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունած` Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

Հավաստագրի 2-րդ բաժնում նշվում են.

1) Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնի անվանումը,

2) Հավաստագրի օգտագործման ժամկետը:

Հավաստագրի 2-րդ բաժնի գրառումները հաստատվում են Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով:

5. Հավաստագրի 3-րդ բաժինը լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

Հավաստագրի երկրորդ և երրորդ թերթերի 3-րդ բաժնում նշվում է տարանցիկ փոխադրման այն հայտարարագրի համարը, որի համաձայն ներկայացված հավաստագիրն ընդունվել է որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման ընդունումը հաստատող փաստաթուղթ:

Հավաստագրի 3-րդ բաժնի գրառումները հաստատվում են ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով:

6. Հավաստագրի երրորդ թերթի 4-րդ բաժինը լրացվում է նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից.

առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն առաջացրած խախտումների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելուց հետո` հետևյալ գրառումը կատարելու միջոցով` «փոխադրումը պատշաճ կերպով ավարտվել է»,

Հավաստագրի օգտագործման ժամկետը լրանալուց հետո և այն չօգտագործելու մասին տեղեկությունների առկայության դեպքում` հետևյալ գրառումը կատարելու միջոցով` «հավաստագիրը չի օգտագործվել»,

մինչև Հավաստագրի օգտագործման ժամկետը լրանալը` ուղարկող մաքսային մարմնից ստացված` այն ընդունելու մասին տեղեկությունների բացակայության դեպքում, եթե անձը ներկայացրել է համապատասխան գրավոր դիմում` հետևյալ գրառումը կատարելու միջոցով` «հավաստագիրը չի օգտագործվել»,

մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն առաջացրած խախտումներով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելուց հետո մաքսատուրքերի, հարկերի` վճարման ենթակա գումարները վճարողի կողմից վճարելու արդյունքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու պայմանով` հետևյալ գրառումը կատարելու միջոցով` «մաքսատուրքերը, հարկերը վճարվել են»:

Հավաստագրի 4-րդ բաժնի գրառումները հաստատվում են նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով:

 

 

pin
21.05.2010
Համաձայնագիր