Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2015  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0012.160215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2015 թվականի N 12-Ն

 

i

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ և 9-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել պաշտոնաթերթիկում առկա ստորագրությունների վավերականությունը ճշտելու նպատակով ստուգման ենթակա ստորագրությունների համարների որոշման վիճակահանության կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2015 թ. հունվարի 30-ի

N 12-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Պաշտոնաթերթիկում առկա ստորագրությունների (այսուհետ` ստորագրություն) վավերականությունը ճշտելու նպատակով ստուգման ենթակա ստորագրությունների համարների որոշման վիճակահանությունն անցկացվում է համապատասխան տեղական հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի նիստում:

2. Վիճակահանության արդյունքում պետք է ընտրվեն ստորագրությունների ընդհանուր թվի 2 տոկոսից ոչ պակաս թվով ստորագրությունների համարներ:

3. Վիճակահանությունն անցկացնելու նպատակով`

1) պատրաստվում են թվով 10 իրարից չտարբերվող անթափանց թերթիկներ, որոնց վրա գրվում են 0-ից 9 թվերը, յուրաքանչյուր թերթիկի վրա գրվում է մեկ թիվ, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում են վիճակահանության արկղի մեջ,

2) նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղական հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը վերցնում է մեկ թերթիկ, բացում և բարձրաձայն հայտարարում գրված թիվը, որից հետո այս գործողությունը կատարվում է ևս մեկ անգամ: Վիճակահանությամբ հանված երկու թվերը` արկղից հանելու հերթականությամբ իրար կողք գրելով` ստացվում է երկնիշ թիվ, որն էլ համարվում է ստուգման ենթակա ստորագրության համարը (նախնական համար),

3) ամեն հաջորդ ստուգման ենթակա ստորագրության համարը ստանալու համար նախորդ համարին գումարվում է 50, մինչև ստորագրությունների համարները սպառվեն,

4) եթե նախնական համարի թիվը մեծ է 50-ից, ապա ստուգման ենթակա ստորագրության համար է համարվում նաև նախնական համարից հանած 50 թիվը,

5) եթե ստուգման ենթակա ստորագրությունների համարների քանակը պակաս է ստորագրությունների ընդհանուր թվի 2 տոկոսից, ապա ստուգման ենթակա ստորագրության ամենամեծ երկու թիվն ունեցող համարների թվերի թվաբանական միջին թիվն ունեցող համարը ևս համարվում է ստուգման ենթակա ստորագրության համար,

6) եթե առկա ստորագրությունների ընդհանուր թիվը փոքր է 100-ից և ստուգման ենթակա ստորագրությունների համարների քանակը պակաս է ստորագրությունների ընդհանուր թվի 2 տոկոսից, ապա սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գործողությունը կրկնվում է այնքան ժամանակ, մինչև որ ստուգման ենթակա ստորագրությունների համարների քանակը պակաս չլինի ստորագրությունների ընդհանուր թվի 2 տոկոսից:

4. Եթե սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով որոշված ստորագրության համարի տողը լրացված չէ, կամ եթե մինչև պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելը, նախաձեռնող խմբի լիազորած ներկայացուցիչն օրենքով սահմանված կարգով հատուկ նշումով հանել է, կամ եթե ստուգումն այլ պատճառով հնարավոր չէ, ապա ստուգման ենթակա ստորագրության համար է համարվում դրան նախորդող չստուգված համարը, եթե նախորդող համարներ առկա չեն, ապա ստուգման ենթակա է համարվում հաջորդող համարը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.01.2015
N 12-Ն
Որոշում