Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 16 ...

 

 

040.0161.030315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2015 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նշանների (այդ թվում` անհատական նախագծման նշանների) համարները, անվանումներն ու պատկերները, ինչպես նաև նշանների վրա կատարվող մակագրությունները (տառեր, թվեր, կետադրական նշաններ) սահմանված են ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտով:».

i

2) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նշանները պատրաստվում են 4 չափատեսակներով. 1-ին` փոքր, 2-րդ` նորմալ, 3-րդ` մեծ, 4-րդ` առավել մեծ:

Նշանների չափերը պետք է ապահովվեն, որպեսզի դրանք հեռվից տեսանելի լինեն և մոտենալիս հեշտ տարբերակվեն` հաշվի առնելով տվյալ տեղամասում տրանսպորտային միջոցների արագությունը:

9. Փոքր չափի նշանները տեղակայվում են ճանապարհի այն տեղամասերում, որտեղ նորմալ չափի նշանների տեղակայման համար հնարավորություններ չկան, կամ երթևեկությունն իրականացվում է ցածր արագություններով: Դրանք կարող են տեղակայվել նաև նախորդ նշանը կրկնելու համար:

Մեծ չափի նշանները տեղակայվում են լայն երթևեկելի մաս ունեցող և մեծ արագությամբ երթևեկություն ունեցող ճանապարհներին, ինչպես նաև լեռնային բարդ տեղամասերում (ոլորապտույտ ճանապարհներին) և այնտեղ, որտեղ հաճախակի են մառախուղները:

Առավել մեծ չափի նշանները տեղակայվում են առավել մեծ արագությամբ երթևեկություն ունեցող ճանապարհներին, մասնավորապես, ավտոմայրուղիներում:».

i

3) 10-րդ կետում «թույլատրվում է ուղղանկյունաձև նշանների» բառերը փոխարինել «թույլատրվում է ուղղաձիգ տեսակի ուղղանկյունաձև նշանների» բառերով.

i

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Նշանների վրա մակագրությունները կատարվում են հայերեն և անգլերեն, անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են կրկնվել ռուսերենով:

Մակագրությունների համար անգլերեն և ռուսերեն տառատեսակները սահմանված են ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտով, իսկ հայկական տառատեսակները` ԳՕՍՏ 10807-78 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով:».

i

5) 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Նշանների տարաբաշխումը հաստատում և կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմիններն ու անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հետ համատեղ` ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ:».

i

6) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու նպատակով բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս տեղակայված նոր նշանների կողքին կամ դրանց վրա, ինչպես նաև ճանապարհային նշանները հանելու դեպքում ցանկալի է մեկամսյա ժամկետով տեղադրել թարթող լուսային ազդանշաններ:».

i

7) 29-րդ կետի երկրորդ պարբերությունում «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության համապատասխան մարմնի հետ» բառերը փոխարինել «համաձայնեցնելով ճանապարհային ոստիկանության հետ» բառերով.

i

8) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Նշանները տեղակայվում են երթևեկելի մասի (երթևեկելի գոտու) աջ կողմում կամ դրա վրա, կողնակից (առկայության դեպքում) դուրս, եթե սույն կանոններով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև հեծանվային կամ հետիոտնային արահետի աջ կողմում կամ դրանց վրա:».

i

9) 33-րդ կետի առաջին պարբերությունից հանել «3.20» թիվը.

i

10) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Երթևեկելի մասի եզրից (կողնակի առկայության դեպքում` հողային պաստառի եզրից) մինչև երթևեկելի մասի կողքին տեղակայված նշանի եզրը եղած հեռավորությունը պետք է լինի 0,5-2,0 մ (նկար N 1-ա, բ)` մինչև 5.23.1, 5.24.1, 5.25, 5.26 հատուկ թելադրանքի նշանների եզրը, և 0,5-5,0 մ մինչև 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.17 տեղեկատվության նշանների եզրը:».

i

11) 38-րդ կետի առաջին նախադասության մեջ «ճանապարհային արգելապատնեշների» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատերի» բառերով.

i

12) 43-րդ կետում «Անհատական նախագծման նշանների (5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.14.1, 6.14.2, 6.17) պատկերների» բառերը փոխարինել «Անհատական նախագծման նշանների (5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.14.1, 6.14.2, 6.17) պատկերների» բառերով.

i

13) 48.3-րդ կետի առաջին նախադասության մեջ «նաև բնակավայրերում» բառերը փոխարինել «նաև բնակավայրերում`» բառերով.

i

14) 48.12-րդ կետում «ճանապարհային արգելափակոցի» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատի» բառերով.

i

15) 48.13-րդ կետը «անվտանգության գործակցի մեծությունը» բառերից հետո լրացնել «(վտանգավոր և նախորդող տեղամասերի անցման արագությունների հարաբերությունը)» բառերով.

i

16) 49.6-րդ կետում «2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» բառերը փոխարինել «2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» բառերով.

i

17) 50-րդ կետում «սույն կանոնների 39-րդ կետի» բառերը փոխարինել «սույն կանոնների 36-րդ կետի» բառերով.

i

18) 50.1-50.8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.1. 3.1 «Մուտքն արգելվում է» նշանը տեղակայվում է`

ա) միակողմ երթևեկություն ունեցող ճանապարհների կամ երթևեկելի մասերի տեղամասերում հանդիպակաց ուղղության տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար: Միմյանցից պուրակով կամ բաժանարար գոտիով առանձնացված մի քանի երթևեկելի մասեր ունեցող ճանապարհներին նշանը տեղակայվում է յուրաքանչյուր միակողմ երթևեկություն ունեցող երթևեկելի մասի համար.

բ) 5.11 նշանով նշված ճանապարհների վրա` ընդհանուր հոսքին հակառակ տրանսպորտային միջոցների մուտքը կանխելու համար.

գ) տրանսպորտային միջոցների կայանման հրապարակներում, հանգստի հրապարակներում, ավտոլցավորման կայաններում և այլուր` առանձին մուտք և ելք կազմակերպելու համար.

դ) դեպի երթևեկության առանձին գոտի կամ ճանապարհի առանձին տեղամաս մուտքն արգելելու համար:

Առանձին գոտի մուտքն արգելող նշանը տեղակայվում է 8.14 ցուցանակի հետ:

Տարբեր մակարդակներում փոխհատումների միակողմ երթևեկությամբ մուտքերում նշանը թույլատրվում է տեղակայել ձախ կողմում:

Եթե հիմնական նշանը տեղակայված է խաչմերուկների միջև ճանապարհի տեղամասում, ապա տեղամասի սկզբում 8.1.1 ցուցանակի հետ տեղադրվում է նախնական 3.1 նշան:

Նշանը չի թույլատրվում կիրառել 8.3.1-8.3.3 և 8.4.1-8.4.8 ցուցանակների հետ:

50.2. 3.2 «Երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է ճանապարհների առանձին տեղամասերում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:

Նշանը տեղակայվում է դեպի ճանապարհի տեղամասեր կամ որոշակի տարածքներ (բնակելի բակերի, ձեռնարկությունների, բուժական հիմնարկների և այլ տարածքներ)` առանց բացառության, բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:

Նշանը տեղակայվում է այն ճանապարհի կամ տարածքի մուտքերի վրա, որտեղ արգելված է երթևեկությունը: Այս դեպքում դեպի ճանապարհ դուրս եկող կողային մուտքերի վրա նշանը կիրառվում է համապատասխան 8.3.1-8.3.3 ցուցանակի հետ:

Ելնելով գերատեսչական պայմաններից` նշանը կարող է տեղակայվել նաև դեպի դրանց ճանապարհներն ու օբյեկտների տարածքները` երթևեկությունն արգելելու համար:

50.3. 3.3 «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:

50.4. 3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգված ունեցող (եթե նշանի վրա նշված չէ զանգվածը) կամ նշանի վրա նշվածից ավելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների կազմի (կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլներ), ինչպես նաև տրակտորների, ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների երթևեկությունն արգելելու համար: Նշանը չի արգելում փոստային հատուկ փոխադրումներ իրականացնող կամ ուղևորներ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև բեռնատար տաքսիների երթևեկությունը:

Նշանով որևէ գոտիով երթևեկությունն արգելելու դեպքում, նշանն այդ գոտու վրա տեղակայվում է 8.14 ցուցանակի հետ: Բեռնատար ավտոմոբիլների տարանցիկ զգալի հոսքի առկայության դեպքում նշանը տեղակայվում է 6.15.1-6.15.3 համապատասխան նշանի հետ` վարորդներին առաջարկվող շրջանցող երթուղու մասին տեղեկություն տալու համար:

50.5. 3.5 «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է մոտոցիկլետների երթևեկությունը, 3.6 «Տրակտորների երթևեկությունն արգելվում է» նշանը` տրակտորների, ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների երթևեկությունն արգելելու համար:

50.6. 3.7 «Կցորդով երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր տեսակի կցորդներով կամ կիսակցորդներով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների բոլոր տեսակի քարշակումներն արգելելու համար:

Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասում, որտեղ կցորդով (կիսակցորդով) երթևեկությունը գործնականում անհնար է կամ խոչընդոտ է ստեղծվում հանդիպակաց երթևեկության համար (կտրուկ շրջադարձերով, մեծ թեքություններով, նեղ երթևեկելի մասով ճանապարհի տեղամաս և այլն):

50.7. 3.8 «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը, ինչպես նաև անասուն քշելն արգելելու համար:

50.8. 3.9 «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է հեծանիվներով և մոպեդներով երթևեկությունն արգելելու համար: Ճանապարհին զուգահեռ 4.5 նշանով նշված հեծանվային արահետի առկայության դեպքում նշանը չի տեղակայվում:».

i

19) 50.9-րդ կետում «3.10 «Հետիոտների երթևեկությունն արգելված է» բառերը փոխարինել «3.10 «Հետիոտների տեղաշարժն արգելվում է» բառերով.

i

20) 50.18-րդ կետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցները)» բառերով.

i

21) 50.20-րդ և 50.21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.20. 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» և 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է» նշանները կիրառվում են երթևեկելի մասերի մոտակա փոխհատումներում, շրջադարձն արգելվում է այն դեպքերում, երբ երթևեկության անհրաժեշտ կարգն անհնար է ապահովել 4.1.1-4.1.6 կամ 5.15.1, 5.15.2 նշանների օգնությամբ:

50.21. 3.19 «Հետադարձն արգելվում է» նշանը տեղակայվում է խաչմերուկից առաջ, որտեղ այդ մանևրը վտանգ է ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների կամ հետիոտների երթևեկության համար:

Նշանը խաչմերուկների միջև ճանապարհների տեղամասերում չի կիրառվում բաժանիչ գոտու խզվածքներում հետադարձն արգելելու համար:».

i

22) 50.23-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.23. 3.20 «Վազանցն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր տրանսպորտային միջոցների` բացառությամբ դանդաղընթաց տրանսպորտային միջոցների, լծասայլերի, մոպեդների և առանց սայլակի երկանիվ մոտոցիկլների վազանցն արգելելու համար, իսկ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է» նշանը` 3.5 տ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմոբիլների վազանցը բոլոր տրանսպորտային միջոցներին արգելելու համար:».

i

23) 50.26-50.28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.26. 3.26 «Ձայնային ազդանշան տալն արգելվում է» նշանը կիրառվում է ձայնային ազդանշան տալն արգելելու համար` բացառությամբ, եթե այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար, 5.22 նշանով նշված բնակավայրերից դուրս` առողջարանների, հանգստյան տների, առողջարանական ճամբարների, հիվանդանոցների և այլնի մոտով անցնող ճանապարհի տեղամասերում:

50.27. 3.27 «Կանգառն արգելվում է» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն արգելելու համար:

50.28. 3.28 «Կայանելն արգելվում է», 3.29 «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին», 3.30 «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին» նշանները կիրառվում են տրանսպորտային միջոցների կայանումն արգելելու համար:».

i

24) 50.31-րդ կետը և 50.32-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50.31. 3.32 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է նշված լինեն «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով (տեղեկատվական ցուցանակներով):

50.32. 3.33 «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է պայթուցիկ նյութեր և արտադրանք, ինչպես նաև որպես դյուրավառ մակնշման ենթակա այլ բեռների փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնները:».

i

25) 50.35-րդ կետի չորրորդ պարբերության «արագության» բառից հետո «3.24» թիվը հանել.

i

26) 51-րդ կետում «40 կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կանոնների 36-րդ կետի համաձայն» բառերով.

i

27) 51.4-րդ կետում «արգելափակոցի» և «արգելափակոցների» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատերի» բառերով.

i

28) 51.7-րդ և 52.33-րդ կետերում «հետիոտների երթևեկությունը» բառերը փոխարինել «հետիոտների տեղաշարժը» բառերով.

i

29) 52.31-րդ կետում «թույլատրվում է տեղադրել» բառերը փոխարինել «թույլատրվում է տեղակայել» բառերով.

i

30) 53.9-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ վերջին պարբերությունում «տեղադրվում են դրա» բառերը փոխարինել «տեղադրվում են դրանց» բառերով.

31) 53.11-րդ կետի վերջին պարբերությունում «54.8 և 54.9 կետերի համաձայն» բառերը փոխարինել «53.8 և 53.9 կետերի համաձայն» բառերով.

i

32) 53.14-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երթևեկելի մասի առանցքով ճանապարհային ցանկապատի առկայությամբ ճանապարհների վրա նշանը տեղակայվում է ճանապարհի կենտրոնում` ճանապարհային ցանկապատերի միջև կամ երթևեկության յուրաքանչյուր ուղղության համար` ճանապարհի աջ կողմում:».

i

33) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.21-րդ, 53.22-րդ և 53.23-րդ կետերով.

«53.21. 6.9.1, 6.9.2, 6.10.1, 6.12 նշանների հետ համատեղ թույլատրվում է տեղադրել ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, գործունեության տեսակը, երթևեկության ուղղությունը, օբյեկտի հեռավորությունը, այլ տեղեկություն, ինչպես նաև` գրաֆիկական), այդ դեպքում`

ա) առանձին վահանակի վրա այն տեղադրում են անհատական նախագծման նշանի ներքևի մասում.

բ) վահանակն ըստ կառուցվածքի պետք է կապված լինի անհատական նախագծման նշանի հետ.

գ) վահանակի և նշանի լայնությունները պետք է հավասար լինեն.

դ) տեղեկությունը պետք է տեղադրել դեղին ֆոնի վրա.

ե) ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններով առանձին վահանակի բարձրությունը չպետք է գերազանցի օբյեկտների մասին տեղեկություններով հանդերձ անհատական նախագծման նշանի բարձրության 1/3-ը, եթե նշանի վրա տպատառի բարձրությունը 200 մմ կամ պակաս է, և նշանի բարձրության 1/4-ը, եթե նշանի վրա տպատառի բարձրությունը 250 մմ կամ ավելի է.

զ) ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններով վահանակի հետ համատեղված նշանի պատրաստման ժամանակ կիրառվում են B տեսակի լուսաանդրադարձիչ թաղանթներ:

53.22. 6.20.1 և 6.20.2 «Վթարային ելք» նշանները կիրառվում են թունելում վթարային ելքի տեղը նշելու համար: 6.20.1 և 6.20.2 նշանները տեղակայվում են երթևեկելի մասի ձախ և աջ կողմերում:

6.20.1 նշանը տեղակայվում է երթևեկելի մասի ձախ կողմում, եթե վթարային ելքը գտնվում է տեղաշարժման ուղղության ձախ կողմում: 6.20.2 նշանը տեղակայվում է երթևեկելի մասի աջ կողմում, եթե վթարային ելքը գտնվում է տեղաշարժման ուղղության աջ կողմում:

53.23. 6.21.1 և 6.21.2 «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն» նշանները կիրառվում են թունելում դեպի վթարային ելք տեղաշարժվելու ուղղությունը և ելքի հեռավորությունը նշելու համար: Նշանները տեղակայվում են թունելների կողային պատերին` միմյանցից 50 մ հեռավորության վրա, 1.0 մ-ից մինչև 1.5 մ բարձրության վրա:».

i

34) 54.1-ին կետում «7.12 «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ» բառերը փոխարինել «7.12 «Ճանապարհային ոստիկանության պահակետ» բառերով.

i

35) 54.3-րդ կետում «7.15 «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկապի ընդունման գոտի» բառերը փոխարինել «7.15 «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի» բառերով.

i

36) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54.5-րդ կետով.

«54.5. 7.19 «Արտակարգ կապի հեռախոս» և 7.20 «Կրակմարիչ» նշանները կիրառվում են օպերատիվ ծառայություններին կանչելու համար հեռախոսի կամ կրակմարիչի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:».

i

37) 55.15-րդ կետում «կիրառվում է 1.23 նշանի հետ» բառերը փոխարինել «կիրառվում է 1.25 նշանի հետ» բառերով.

i

38) 55.25-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերությունների «ա» ենթակետերում «արգելապատնեշների» բառը փոխարինել «պատնեշների» բառով.

i

39) 44-րդ կետից հետո N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Մեծատառի հմ բարձրությունը,
մմ
5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1 - 6.12 նշաններ, որոնք
տեղակայված են`
բնակավայրերից
դուրս
բնակավայրերում
75, 100 կամ 150 Մեկ գոտի ունեցող ճանապարհներ ընդհանուր օգտագործման` համայնքային նշանակության ճանապարհներ, բնակավայրերի փողոցներ, որտեղով չեն անցնում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ, անցումներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ
150, 200 կամ 250 - ընդհանուր օգտագործման պետական ճանապարհներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ, այդ թվում` բնակավայրերով անցնող
200, 250 կամ 300 Երկու և երեք գոտի ունեցող ճանապարհներ ընդհանուր օգտագործման պետական ճանապարհներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ, այդ թվում` բնակավայրերով անցնող
300 կամ 400 Չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներ և ավտոմայրուղիներ -
400 կամ 500 Ավտոմայրուղիներ -
1. Ճանապարհների դասակարգումը` ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի:2. 2. 6.14.1 և 6.14.2 նշանների վրա մեծատառի բարձրությունը 150 մմ է, 6.16 նշանի վրա` բնակավայրերից դուրս 200 մմ է, բնակավայրերում` 100 մմ:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 42-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. 1.2.1 և 1.2.2 (եզրային գիծ) գծանշումները կիրառվում են երթևեկելի մասի և բաժանիչ գոտու եզրը նշելու համար:»,

i

բ. 44-րդ կետում «1.4 գծանշումը» բառերը փոխարինել «1.4 (դեղին հոծ գիծ) գծանշումը» բառերով,

i

գ. 50-րդ կետում «1.10 գծանշումը» բառերը փոխարինել «1.10 (ընդհատվող դեղին գիծ) գծանշումը» բառերով,

i

դ. 53-րդ կետում «(նկար 13)» բառերը փոխարինել «(նկար 12)» բառերով,

i

ե. 70-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. 1.17 (կարմիր բեկյալ գիծ) գծանշումը կիրառվում է սահմանված երթուղով երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, 5.18` «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում` թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար:»,

i

զ. 83-րդ կետը «1.24.3 գծանշումը կիրառվում է» բառերից հետո լրացնել «8.17` «Հաշմանդամներ» նշանի հետ`» բառերը,

i

է. 84-րդ կետը «կիրառվում է» բառերից հետո լրացնել «5.20` «Արհեստական անհարթություն» նշանի հետ`» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի «1. Հորիզոնական գծանշում» բաժնի աղյուսակի 1.17 գծանշման «Նշանակությունը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Նշում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների և տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 19-րդ կետում «արգելափակոցներ» բառը փոխարինել «ճանապարհային ցանկապատներ» բառերով.

i

2) 23-րդ կետում «3 տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «5 տարին մեկ անգամ» բառերով, իսկ «տարատեղություն» բառը` «տարաբաշխում» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2015
N 161-Ն
Որոշում