Սեղմել Esc փակելու համար:
{26.03.2015 - 29.07.2020} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{26.03.2015 - 29.07.2020} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆ ...

09.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2015  -ից մինչեւ   29.07.2020  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

26/03/2015 - 29/07/2020

112.0004.020315

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        03            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11215074

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

19 փետրվարի 2015 թվականի թիվ 4-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մասի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2006 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանը:

3. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 27.07.2020 թիվ 8-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2015 թվականի փետրվարի 19-ի

թիվ 4-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ուսումնական հաստատություն` ոստիկանության կրթահամալիր (այսուհետ` կրթահամալիր) ընդունվելու համար պետական պատվերի շրջանակներում դիմած քաղաքացիների (այսուհետ` դիմորդ) ընտրության մանդատային հանձնաժողովի (այսուհետ` մանդատային հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Կրթահամալիրի դիմորդների ընտրության նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ոստիկանության հինգ ծառայողներից բաղկացած մանդատային հանձնաժողով:

i

2.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընտրության ժամանակ մանդատային հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ:

(2.1-ին կետը լրաց. 27.07.2020 թիվ 8-Ն հրաման)

3. Մանդատային հանձնաժողովի նախագահը նշանակվում է կրթահամալիրի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից, անդամները` ոստիկանության շտաբի, կադրերի և իրավաբանական վարչությունների գլխավոր կամ ավագ խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից, իսկ մանդատային հանձնաժողովի քարտուղարը` կրթահամալիրի գլխավոր կամ ավագ խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից:

4. Մանդատային հանձնաժողովի քարտուղարը ղեկավարում է դիմորդների փաստաթղթերի ընդունման, ձևակերպման և ուսումնասիրության նյութերի նախապատրաստման համար կրթահամալիրի պետի հրամանով կազմավորված աշխատանքային խմբի գործունեությունը և աշխատանքային խմբի կողմից նախապատրաստված, ինչպես նաև ոստիկանության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից ստացված ուսումնասիրության նյութերը մանդատային հանձնաժողովի նիստերի ժամանակ ներկայացնում է մանդատային հանձնաժողովի քննարկմանը:

5. Կրթահամալիրի դիմորդների վերաբերյալ նախապատրաստված ուսումնասիրության նյութերի հիման վրա մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից ստուգվում է դիմորդների համապատասխանությունը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 55-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանի պահանջներին, մասնավորապես`

1) դիմորդների տարիքը, նրանց քաղաքացիության և բնակության վայրերի վերաբերյալ տվյալները,

2) արական սեռի դիմորդների` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու (բացառությամբ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-»ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի) հանգամանքը և զինվորական շարային ծառայության պիտանելիությունը:

6. Ստուգվում են նաև դիմորդների ուսումնասիրության նյութերում առկա փաստաթղթերի հիման վրա կազմված հետևյալ ցուցակները և դրանց հիմքերը`

1) ըստ սեռի` դիմորդների,

2) ընդունելության ստուգումներից (քննություններից) դրական արդյունքներով մրցույթից դուրս ընդունվելու իրավունք ունեցող`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաների,

բ. իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաների,

3) հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեցող`

ա. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրված դիմորդների,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների երեխաների,

գ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների,

դ. իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաների,

4) ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշմամբ ոստիկանությունում ծառայելու համար ոչ պիտանի ճանաչված դիմորդների:

7. Նախապատրաստված ուսումնասիրության նյութերը և ցուցակները ստուգվում են մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից, որից հետո այդ մասին զեկուցվում է մանդատային հանձնաժողովի նախագահին` մանդատային հանձնաժողովի նիստ հրավիրելու համար:

8. Մանդատային հանձնաժողովի նիստի ընթացքում մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից դիմորդների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ու ցուցակները ներկայացվում են մանդատային հանձնաժողովի քննարկմանը:

9. Քննարկման հարցի առանձնահատկություններից ելնելով մանդատային հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև մասնագետներ, ինչպես նաև դիմորդները: Մանդատային հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում մանդատային հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

10. Մանդատային հանձնաժողովի քարտուղարը և հրավիրված մասնագետները օգտվում են խորհրդակցական ձայնի իրավունքից:

11. Քննարկման արդյունքում մանդատային հանձնաժողովը յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է դիմորդին ներկայացվող պահանջներին և կարող է մասնակցել կրթահամալիրի ընդունելության ստուգումներին (քննություններին),

2) չի համապատասխանում դիմորդին ներկայացվող պահանջներին և չի կարող մասնակցել կրթահամալիրի ընդունելության ստուգումներին (քննություններին):

12. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` մանդատային հանձնաժողովի որոշման հիման վրա կրթահամալիրի դիմորդը չի կարող մասնակցել ընդունելության ստուգումներին (քննություններին), եթե`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

3) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,

4) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

5) դիմորդի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,

6) դիմորդի տարիքը ընդունելության ստուգումների (քննությունների) համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ լրացել է,

7) ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի:

13. Մանդատային հանձնաժողովի կողմից սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո` մինչև կրթահամալիրի ընդունելության ստուգումները (քննությունները) սկսվելը կամ ստուգումների (քննությունների) ժամանակահատվածում ուսման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքներ ի հայտ գալու դեպքերում, դիմորդի` կրթահամալիրի ընդունելության ստուգումներին (քննություններին) մասնակցության հարցը լուծվում է ոստիկանության պետի որոշմամբ:

14. Մանդատային հանձնաժողովի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված որոշումների հիման վրա, մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է մանդատային հանձնաժողովի նիստի արձանագրություն` երկու օրինակից, որը ստորագրվում է մանդատային հանձնաժողովի նախագահի, անդամների ու քարտուղարի կողմից: Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է ընդունող հանձնաժողովին` ընդունելության ստուգումները (քննությունները) կազմակերպելու համար, իսկ մյուս օրինակը հանձնվում է կրթահամալիրի քարտուղարություն:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
19.02.2015
N 4-Ն
Հրաման