Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0304.310315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2015 թվականի N 304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 63-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 218-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2015 թվականի փետրվարի 2-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով և դրանում կատարված լրացումներով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 525,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 350,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Cleary Gottlieb Steeո & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 175,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերությունների հետ 2015 թվականի փետրվարի 10-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 787,419 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 524,946 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 262,473 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 15-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 150,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 100,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Moody's» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 82,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 55,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Moody's» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 27,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 26-ի

N 304-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի    |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի          |

|տնտեսագիտական          |ավելացումները նշված են դրական նշանով,        |

|դասակարգման հոդվածների |իսկ նվազեցումները փակագծերում)               |

|անվանումները           |_____________________________________________|

|                       |առաջին    |առաջին    |ինն ամիս   |տարի       |

|                       |եռամսյակ  |կիսամյակ  |           |           |

|_______________________|__________|__________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ       |      0.0 |      0.0 |       0.0 |       0.0 |

|_______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`             |          |          |           |           |

|_______________________|__________|__________|___________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ         |      0.0 |      0.0 |       0.0 |       0.0 |

|_______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`             |          |          |           |           |

|_______________________|__________|__________|___________|___________|

|ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ          |(400000.0)|(780000.0)| (780000.0)| (780000.0)|

|_______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`             |          |          |           |           |

|_______________________|__________|__________|___________|___________|

|ներքին տոկոսավճարներ   |(400000.0)|(780000.0)| (780000.0)| (780000.0)|

|_______________________|__________|__________|___________|___________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ             | 400000.0 | 780000.0 |  780000.0 |  780000.0 |

|_______________________|__________|__________|___________|___________|

|Պահուստային միջոցներ   | 400000.0 | 780000.0 |  780000.0 |  780000.0 |

._____________________________________________________________________.

 

_________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2015
N 304-Ն
Որոշում