Սեղմել Esc փակելու համար:
{16.04.2015 - 11.02.2023} ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.04.2015 - 11.02.2023} ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ Ծ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2015  -ից մինչեւ   11.02.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

16/04/2015 - 11/02/2023

040.0350.080415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2015 թվականի N 350-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 143-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» N 143-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 2-ի

i

N 350-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

 

I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ

 

1. Գլխի, դեմքի, ողնաշարի և խողովակավոր ոսկրերի, կրծքավանդակի մկանակմախքային ձևախեղումներ` բացառությամբ աննշան ձևախեղումների` առանց ֆունկցիոնալ խանգարումների

2. Վերին կամ ստորին զույգ վերջույթների բացակայություն

3. Ստամոքս-աղիքային տրակտի, միզուղիների, շնչուղիների արհեստական բացվածքի առկայություն

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կուրություն

2. Խառը երկկողմանի կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսություն` երրորդ, լսողական սարքի անարդյունավետության դեպքում, և ավելի բարձր աստիճանի ծանրալսությամբ

3. Արտահայտչական և ընկալման խոսքի արտահայտված խանգարումներ, համրություն

4. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

5. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

6. Մտավոր հետամնացություն, թուլամտություն

7. Թմրամոլություն, թունամոլություն

8. Ալկոհոլամոլություն

9. Նյարդային համակարգի հիվանդություններ` պրոգրեսիվող օրգանական և(կամ) դեգեներատիվ փոփոխություններով

10. Միոպաթիա և միասթենիա` չափավոր և ծանր աստիճանի

11. Գլխուղեղի անոթների հիվանդություններ, այդ թվում` դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա` բացառությամբ առաջին աստիճանի` առանց ֆունկցիոնալ խանգարումների և ինսուլտ` կայուն մնացորդային երևույթներով

12. Էպիլեպսիա (ընկնավորություն)

13. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` վեստիբուլոպատիաներ` հավասարակշռության խանգարումով կամ Մենյերի հիվանդություն` հաճախակի նոպաներով

14. Պալարախտ` ակտիվ շրջանում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 2-ի

N 350-Ն որոշման

 

Ձև

 

_________________________________________________________________

(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 2-ի

N 350-Ն որոշման

 

Ձև

 

_______________________________________________________________

(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.02.2023 թիվ 147-Ն որոշում)

 

1. Տրվում է քաղաքացի _________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը,

ամսաթիվը, տարեթիվը)

 

2. Հաշվառման վայրը __________________________________________________

 

3. Բնակության վայրը _________________________________________________

 

4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները ______

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

5. Տվյալ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ

հիվանդության առկայության կամ բացակայության վերաբերյալ բժշկական

եզրակացությունը _____________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Բժիշկ ___________________ __________________________________________

           (ստորագրությունը)         (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բուժհաստատության

տնօրեն __________________ __________________________________________

           (ստորագրությունը)         (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

ԿԷԽ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2015
N 350-Ն
Որոշում