ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2008 թվականի N 117
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` ամուսիններին հաշտեցնելու նպատակով ժամկետ տրամադրելու դեպքում, դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը հետաձգելու և հաջորդ դատական նիստը նշանակելու մասին: Հաջորդ դատական նիստը նշանակվում է դատարանի կողմից տրամադրված ժամկետի ավարտից ոչ ուշ 10 օրվա ընթացքում:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է միայն www.court.am կայք էջում:
Սույն որոշումից պարզ չէ թե սույն որոշումը «Իրավական ակտերի
մասին» ՀՀ օրենքի 57.1-ին հոդվածի համաձայն ընդունված նորմատիվ
իրավական ակտ է, թե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն խորհրդատվական բնույթ կրող
պաշտոնական պարզաբանում, թե անհատական իրավական ակտ:
Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել սույն իրավական ակտի
ճիշտ տեսակը և ուժի մեջ մտնելու ժամկետը: