Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2016  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.17 թվականից` 11.07.16 թիվ 09-Ն որոշում)

i

603.0008.040515

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        05            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315154

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2015 թվականի թիվ 08-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թ. մայիսի 19-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2015 թվականի

ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշման

 

ՁԵՎ 65-երկաթ

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 _____ թ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է_____________________________________________________  |

|                                    (անվանումը)                      |

|Գտնվելու վայրը _______________________________________ I__I__I__I__I |

|                 (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Մարզը ______________________________________________________ I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |

|                                                                     |

|___________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը                                     |

|I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I                                   |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       I__I__I__I__I__I__I__I__I |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                    |Տողի   |Չափի       |Ցուցանիշի|

|                                       |համարը |միավորը    |մեծու-   |

|                                       |       |           |թյունը   |

|_______________________________________|_______|___________|_________|

|                     Ա                 |   Բ   |    Գ      |    1    |

|_______________________________________|_______|___________|_________|

|ՈՒղևորների  փոխադրումներից ստացված     |110    |հազար դրամ |         |

|հասույթը (առանց ավելացված արժեքի       |       |           |         |

|հարկի), ընդամենը                       |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         |110.1  |«-»        |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |110.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |110.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|ՈՒղևորների  փոխադրումների հետ կապված   |120    |«-»        |         |

|ծախսերը                                |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը|130    |«-»        |         |

|(առանց ավելացված արժեքի հարկի),        |       |           |         |

|ընդամենը                               |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         |130.1  |«-»        |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |130.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |130.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Բեռների փոխադրումների հետ կապված       |140    |«-»        |         |

|ծախսերը                                |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|ՈՒղևորների  և  բեռների փոխադրումների   |150    |հազ.       |         |

|հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը      |       |կվտ/ժամ    |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը      |160    |հազար      |         |

|                                       |       |ուղևոր     |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         |160.1  |«-»        |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |160.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |160.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|ՈՒղևորաշրջանառություն,  ընդամենը       |170    |հազար      |         |

|                                       |       |ուղևոր-  կմ|         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         |170.1  |«-»        |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |170.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |170.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Փոխադրվել են բեռներ, ընդամենը          |180    |հազար տոննա|         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         |180.1  |«-»        |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |180.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |180.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Բեռնաշրջանառություն, ընդամենը          |190    |հազար      |         |

|                                       |       |տոննա - կմ |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության         | 190.1 | «-»       |         |

|տեսակների` ներհանրապետական             |       |           |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|միջպետական                             |190.2  |«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|որից` ԱՊՀ երկրներ                      |190.2.1|«-»        |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Շահագործական գծի երկարությունը         |200    |կմ         |         |

|_______________________________________|_______|___________|_________|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող  |210    |մարդ       |         |

|աշխատողների միջին տարեկան թվաքանակը    |       |           |         |

._____________________________________________________________________.

 

     Ղեկավար                   ____________________  _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ____________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)      (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»________20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2015 թվականի ապրիլի 11-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. ՈՒղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

5. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 160) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

6. Ներհանրապետական (տող 160.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

7. Միջպետական (տող 160.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

8. ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը (տող 170) ցուցանիշն որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

9. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:

10. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 190) ցուցանիշն որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

11. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 210) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.04.2015
N 08-Ն
Որոշում