02/07/2015 - 20/01/2021
040.0700.290615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2015 թվականի N 700-Ն
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1081-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը և ձևը սահմանելու մասին» N 1081-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 25-ի
N 700-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԻ ՈՒ ԿՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց (այսուհետ` պետական վերահսկողություն իրականացնող անձ) համազգեստի (այսուհետ` համազգեստ) ձևի և կրման կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
2. Համազգեստը կրում են պետական վերահսկողություն իրականացնող անձինք ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:
4. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց մեղքով սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով պետական վերահսկողություն իրականացնող անձի միջոցների հաշվին:
II. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
i
5. Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց համազգեստը կազմված է`
1) գլխարկ ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար): Ականջակալները և հովարը մշակված են մորթուց, թասակը չորստապականի է (նկար 3).
2) պիլոտկա` մուգ կապույտ կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը` մուգ կանաչ, ձախ կողմում` 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 1).
3) կիսավերարկու` մուգ կապույտ անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով (շղթա), արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով կանաչ երիզ: Թևքերը երկկարանի են: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում` թաքնված գոտկապարան: Կիսավերարկուի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 3).
4) բաճկոն` մուգ կապույտ կտորից, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Կրծքամասի երկու կողմում տեղադրված են արտաքին գրպաններ` կափույրներով, իսկ փեշերի ներքևի մասում` կափույրով թեք գրպաններ: Բաճկոնի օձիքը, թևածալքերը և գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են` 2,5 մմ լայնությամբ: Բաճկոնի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 2).
5) վերնաշապիկ երկարաթև` սպիտակ, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով: Վերնաշապիկի գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են` 2,5 մմ լայնությամբ: Փողկապը մուգ կանաչ է, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը.
6) վերնաշապիկ կարճաթև` սպիտակ, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, տրվում է ամառային բաճկոնի փոխարեն: Վերնաշապիկի գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են` 2,5 մմ լայնությամբ: Վերնաշապիկի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 1).
7) տաբատ` մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով, մուգ կանաչ եզրաշերտով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են (նկար 1, 2, 3):
(5-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
6. Պետական վերահսկողություն իրականացնող կանանց համազգեստը կազմված է`
1) գլխարկ ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար): Ականջակալները և հովարը մշակված մորթուց են: Թասակը չորստապականի է (նկար 7).
2) գլխարկ` մուգ կապույտ բրդյա կտորից, լայնեզր, բաղկացած է թասակից և դեպի վերև ծալված գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը ճակատային մասում ունի 10 սմ լայնություն, իսկ հետևի մասում` 7 սմ: Գլխարկաբոլորքի եզրը կարված է 2 մմ լայնքով մահուդից: Առջևի կենտրոնական մասում` մուգ կանաչ 3 սմ լայնությամբ ժապավենի վրա, ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 5, 6).
3) պիլոտկա` մուգ կապույտ կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը` մուգ կանաչ, ձախ կողմում` 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 4).
4) կիսավերարկու` մուգ կապույտ, սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով կանաչ երիզ: Թևքերը երկկարանի են: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում` թաքնված գոտկապարան: Կիսավերարկուի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 7).
5) բաճկոն` մուգ կապույտ կտորից: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա), 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասի ու լանջափեշերի կրծքամասով և թևքերի թեզանիքներով` կտրվածքով միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով մուգ կանաչ երիզ (կանտ): Փեշերի ներքևի մասերում ունի կափույրով թեք կողային գրպաններ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կանաչ եզրաշերտով են` 2,5 մմ լայնությամբ: Բաճկոնի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 5, 6).
6) վերնաշապիկ երկարաթև` գույնով և ձևով նման է սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար.
7) վերնաշապիկ կարճաթև` գույնով և ձևով նման է սույն կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (նկար 4).
8) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կտորից, ուղիղ կտրվածքով, մուգ կանաչ եզրաշերտով, հետևամասում` կափույրով ճեղքվածքով: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (նկար 4, 5).
9) տաբատ` մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով, մուգ կանաչ եզրաշերտով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (նկար 6, 7):
(6-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
7. Տեսչական մարմնի խորհրդանշանը օվալաձև է, երկարությունը` 97 մմ, լայնությունը` 85 մմ, կարվում է կիսավերարկուի, բաճկոնի և վերնաշապիկի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:
(7-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
8. Խորհրդանշանը` ոսկեգույն գավազան, որի վրա ոլորաձև պատկերված է կանաչ օձ: Գավազանի ներքևի մասում` երկու կողմերում V-աձև տեղադրված է ոսկեգույն ցորենի մեկական հասկ: Ձախ ցորենի հասկի ստորին մասում ոսկեգույն տառերով գրված է տեսչական մարմնի «ԻՕԲՊՊ ՌԱ»` ռուսերեն հապավումը, իսկ աջ ցորենի հասկի ստորին մասում` «FSIB of RA»` անգլերեն հապավումը: Արտաքին կանաչ շրջանագծում ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերը:
(8-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
9. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են`
1) գլխարկ կրելու կարգը` ականջակալներով գլխարկը, գլխարկը, պիլոտկան կրում են ուղիղ և ազատ ոճով: Թույլատրվում է ականջակալներով գլխարկի ականջակալներն իջեցնել օդի ջերմաստիճանը ցածր լինելու դեպքում.
2) համազգեստը կրելու կարգը`
ա. վերնազգեստը և տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,
բ. վերնազգեստի գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,
գ. վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ,
դ. թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի, փողկապով: Կարճ թևքերով վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց փողկապի,
ե. վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված,
զ. փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն պետք է միշտ մաքուր և կոկիկ վիճակում լինի:
10. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են աղյուսակում:
Աղյուսակ
.________________________________________________.
|NN |Համազգեստի տարրերը |Կրելու |Քանակը`|
|ը/կ| |ժամկետը|մեկ |
| | |(տարի) |մարդու |
| | | |համար |
| | | |(հատ) |
|___|____________________________|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 |
|________________________________________________|
|Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց|
|________________________________________________|
|1. |Գլխարկ ականջակալներով | 3 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|2. |Պիլոտկա | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|3. |Կիսավերարկու | 3 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|4. |Բաճկոն | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|5. |Վերնաշապիկ երկարաթև | 1 | 2 |
|___|____________________________|_______|_______|
|6. |Վերնաշապիկ կարճաթև | 1 | 2 |
|___|____________________________|_______|_______|
|7. |Տաբատ | 1 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|8. |Փողկապ | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|9. |Գոտի կաշվե | 3 | 1 |
|________________________________________________|
|Պետական վերահսկողություն իրականացնող կանանց |
|________________________________________________|
|1. |Գլխարկ ականջակալներով | 3 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|2. |Գլխարկ | 3 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|3. |Պիլոտկա | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|4. |Կիսավերարկու | 3 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|5. |Բաճկոն | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|6. |Վերնաշապիկ երկարաթև | 1 | 2 |
|___|____________________________|_______|_______|
|7. |Վերնաշապիկ կարճաթև | 1 | 2 |
|___|____________________________|_______|_______|
|8. |Կիսաշրջազգեստ | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|9. |Տաբատ | 1 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|10.|Փողկապ | 2 | 1 |
|___|____________________________|_______|_______|
|11.|Գոտի կաշվե | 3 | 1 |
.________________________________________________.
Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց համազգեստը
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 նկարները չեն բերվում
Պետական վերահսկողություն իրականացնող կանանց համազգեստը
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 4, 5, 6 և 7 նկարները չեն բերվում