121.0620.300715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հունիսի 2015 թվականի N 620-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 117-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1001-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի նոյեմբերի 11-ի «Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 117-Ն հրամանը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 19-ի «Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը սահմանելու մասին» N 1001-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի հունիսի 24-ի
N 620-Ն հրամանի
ՁԵՎ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
._________________________________________________________________________.
|հ/հ|Հաշ-|Կազմա-|Կազմա-|Կազմա- |Իրակա-|Կազմա-|Հաշ- |Գտնվե-|Անձնա|Տեխ-|Նը- |
| |վառ-|վորման|վորման|վորման |նացվող|վորման|վառ- |լու |կազմի|զին-|շում|
| |ման |անվա- |կարգա-|մակար- |փրկարա|հիմնա-|ման |վայրը,|քա- |վա- |ներ |
| |հա- |նումը |վիճակը|դակը |րական |դիրը |(որա-|հեռա- |նակը |ծու-| |
| |մարը| | |(ծանր, |աշխա- | |կավոր|խոսը | |թյան| |
| | | | |միջին, |տանք- | |ման | | |աստի| |
| | | | |թեթև)` |ները | |արձա-| | |ճանը| |
| | | | |ըստ | | |նա- | | | | |
| | | | |ԻՆՍԱՌԱԳ| | |գրու-| | | | |
| | | | |դասա- | | |թյուն| | | | |
| | | | |կարգման| | |N, | | | | |
| | | | | | | |հրա- | | | | |
| | | | | | | |ման | | | | |
| | | | | | | |N) | | | | |
|___|____|______|______|_______|______|______|_____|______|_____|____|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___|____|______|______|_______|______|______|_____|______|_____|____|____|
| | | | | | | | | | | | |
|___|____|______|______|_______|______|______|_____|______|_____|____|____|
| | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի հունիսի 24-ի
N 620-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` լիազոր մարմին) վարվում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված Ձևի:
2. Գրանցամատյանը վարում և պահպանում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումը:
3. Փրկարարական կազմավորումների առկայության մասին գրանցամատյանում գրանցումներ կատարվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փրկարարական կազմավորումների ստեղծման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
4. Գրանցամատյանի`
1) 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները.
2) 2-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հաշվառման համարը.
3) 3-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անվանումը.
4) 4-րդ սյունակում` փրկարարական կազմավորման կարգավիճակը, ըստ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`
ա. հանրապետական փրկարար ուժեր,
բ. մարզային փրկարարական կազմավորումներ,
գ. միջհամայնքային փրկարարական կազմավորումներ,
դ. համայնքային փրկարարական կազմավորումներ,
ե. կազմակերպությունների փրկարարական կազմավորումներ,
զ. կամավոր փրկարարական կազմավորումներ.
5) 5-րդ սյունակում լրացվում է կազմավորման մակարդակը` ծանր, միջին, թեթև` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խմբի, ԻՆՍԱՌԱԳ-ի (INSARAG), դասակարգմանը համապատասխան.
6) 6-րդ սյունակում որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ փրկարարական կազմավորմանը`
ա. թույլատրված և իրականացվող փրկարարական աշխատանքների մասին,
բ. փրկարարական աշխատանքների կատարումը մերժելու (որակավորում չանցնելը) և փրկարարական կազմավորման գործունեությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ համապատասխան մարմիններին միջնորդություն ներկայացնելու մասին.
7) 7-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հիմնադրի անվանումը.
8) 8-րդ սյունակում` որակավորող հանձնաժողովի, փրկարարական կազմավորմանը փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք տվող, համապատասխան որոշման արձանագրության և լիազոր մարմնի ղեկավարի հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.
9) 9-րդ սյունակում` փրկարարական կազմավորման գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը.
10) 10-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անձնակազմի քանակը.
11) 11-րդ սյունակում` փրկարարական կազմավորման տեխնիկական հագեցվածության մասին տվյալները.
12) 12-րդ սյունակում` ըստ անհրաժեշտության այլ նշումներ:
5. Փրկարարական կազմավորումը գործող և որակավորված, փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող է համարվում որակավորող հանձնաժողովի որոշման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանն արձակվելուց հետո: