Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.1235.101115

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 նոյեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2 նոյեմբերի 2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին արձանագրությունն ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին` Բուրաբայում:

Արձանագրության նպատակը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման ու շրջանառության կարգավորման առանձնահատկությունները սահմանելն է` կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ:

Արձանագրությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում:

Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, և որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, Առևտրի համաշխարհային կազմակերպության պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ներառված ապրանքների շրջանառության դիտանցման և հսկողության նպատակներով` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային մարմինները 2016 թվականի դեկտեմբերի 1-ից իրական ժամանակի ռեժիմում իրականացնեն այդ ապրանքները ներմուծելու և Ղազախստանի Հանրապետության տարածքում մաքսային ընթացակարգերով ձևակերպելու վերաբերյալ հայտարարագրերի տվյալների և տեղեկությունների փոխանակումն էլեկտրոնային եղանակով` «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի 1-ին հավելվածով նախատեսված տվյալների կազմին համապատասխան (հոդված 3, կետ 8, մաս 1),

- ապահովել, որպեսզի Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը տվյալների և տեղեկությունների նշված փոխանակումն իրականացվի 2 օրը 1 անգամ (հոդված 3, կետ 8, մաս 2),

- ապահովել, որպեսզի ՀՀ լիազոր մարմինները մշակեն և հաստատեն հաշվառման համակարգում պարունակվող տեղեկատվության փոխանցման կարգը և տեխնիկական պայմանները (հոդված 3, կետ 10, մաս 4),

- ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանել Արձանագրությամբ և դրան համապատասխան սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (հոդված 3, կետ 12):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 նոյեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1235

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.11.2015
N ՍԴՈ-1235
Որոշում