Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ...

 

 

040.1403.021215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) որոշման նախաբանում «5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին» բառերով.

i

3) որոշման 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «և ներկայացվող պահանջները» բառերով.

4) որոշման հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,

i

բ. 1-ին կետը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «և սպանդին ներկայացվող պահանջները» բառերով,

i

գ. 11-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Նախասպանդային զննումը ներառում է`

1) կենդանիների նույնականացումը` համարակալման միջոցով ճանաչումը բացահայտելը.

2) կենդանիների անասնաբուժական զննումը և ըստ անհրաժեշտության` այլ հետազոտություններ, որոնք բացահայտում են, որ`

ա. առկա են շեղումներ սովորական պահվածքից` առանձին-առանձին կամ խմբովի ցուցաբերում են այնպիսի պահվածք, որը ցույց է տալիս հիվանդության առկայությունը կամ դրա հնարավորությունը,

բ. ակներև են հիվանդությանը բնորոշ կամ ընդհանուր նշաններն ու ախտանշանները, որի հետևանքով հիվանդությունը կարող է փոխանցվել կենդանիներին կամ մարդկանց` կենդանիների, կենդանիների սպանդից գոյացած մթերքի և հումքի հետ շփման կամ օգտագործման միջոցով, կամ այդ կենդանիների սպանդից ստացված մթերքը և հումքը մարդկանց կողմից սպառման համար կարող են ճանաչվել ոչ պիտանի,

գ. կենդանիների աճեցման ընթացքում օգտագործվել են չթույլատրված նյութեր և աղտոտիչներ, կամ գերազանցվել են մնացորդային նյութերի սահմանված առավելագույն թույլատրելի քանակները.

3) կենդանիների բուծման և աճեցման ընթացքում անասնաբուժական միջամտությունների և անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ գրանցումների ու փաստաթղթերի` ներառյալ ուղեկցող անասնաբուժական ձևաթղթերի առկայությունը:»,

i

դ. 18-րդ կետում «լիցենզավորված գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայության» բառերը փոխարինել «անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով,

i

ե. 21-րդ կետը «ներառում է» բառերից հետո լրացնել «նախասպանդային և հետսպանդային զննման» բառերով,

i

զ. 33-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին, 33.2-րդ, 33.3-րդ, 33.4-րդ, 33.5-րդ, 33.6-րդ, 33.7-րդ, 33.8-րդ, 33.9-րդ, 33.10-րդ, 33.11-րդ, 33.12-րդ և 33.13-րդ կետերով.

«33.1. Հետսպանդային զննումը կատարվում է սպանդից հետո անմիջապես` մսեղիքի և ներքին օրգանների նկատմամբ, որպեսզի հայտնաբերվեն`

1) կենդանիների վարակիչ` ինֆեկցիոն և մակաբուծային հիվանդությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերը կամ աղտոտիչները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության մանրէաբանական, որակական չափանիշներին անհամապատասխանությունը.

4) օտար մարմիններ, մակաբույծներ, ուռուցքներ, վերքեր, ոչ վարակիչ բնույթի ախտահարումներ, որոնցից ելնելով, որոշվում է մսի պիտանիությունը մարդու կողմից սպառման համար, կամ սահմանափակվում է այդպիսի մսի օգտագործումը:

33.2. Հետսպանդային զննման ընթացքում`

1) ուսումնասիրվում են ներքին օրգանների արտաքին մակերեսները` ուշադրություն դարձնելով կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կամ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերմանը.

2) շոշափվում ու կտրվում են մսեղիքը և ներքին օրգանները.

3) կատարվում է նմուշառում.

4) միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աղտոտումը բացառվի կամ հասցվի նվազագույնի:

33.3. Նմուշառումը կատարվում է` բացառելով կամ նվազագույնի հասցնելով աղտոտումը և հիվանդությունների տարածումը, նմուշները պատշաճ կերպով մշակվում և ուղարկվում են հետազոտության`

1) կենդանիների վարակիչ հիվանդությունների և դրանց հարուցիչների հսկողության ու մոնիթորինգի.

2) սպունգանման էնցեֆալոպաթիայի ախտորոշման.

3) չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերի կամ աղտոտիչների հայտնաբերման և հսկողության.

4) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ներառված կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման.

5) մանրէաբանական սահմանված ցուցանիշների շեղումների հայտնաբերման նպատակներով:

33.4. Սպանդանոցում վեց ամսականից բարձր տարիքի ընտանի միասմբակավորների, խոշոր եղջերավոր կենդանիների և չորս շաբաթականից բարձր տարիքի ընտանի խոզերի մսեղիքը հետսպանդային զննման ներկայացվում են ողնաշարի երկարությամբ կիսված: Ելնելով անհրաժեշտությունից` հետսպանդային զննման համար գլուխը ևս երկարությամբ կիսվում է:

33.5. Վեց շաբաթականից փոքր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի և կոկորդի տեսողական զննում. հետըմպանային ավշային հանգույցների հատում և զննում: Բերանի խոռոչի զննում, լեզվի շոշափում, նշագեղձերի հեռացում.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում, բրոնխիալ և միջընդերային (մեդիաստենալ) ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները կտրվում են երկայնքով, իսկ թոքերը հատվում են իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Նման հատումն անհրաժեշտ չէ, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման համար.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Սիրտը հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի և ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում: Լյարդի և նրա ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

8) երիկամների տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտային հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկը զննելու նպատակով:

33.6. Վեց շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի և կոկորդի տեսողական զննում. ենթածնոտային, հետըմպանային և հարականջային ավշային հանգույցների հատում և զննում.

2) արտաքին ծամիչ մկանի զննում, որի համար կատարվում է ստորին ծնոտին զուգահեռ երկու հատում և ներքին ծամիչ մկանների զննում, որոնք հատվում են մեկ հարթության ուղղությամբ.

3) լեզվի զննում` տեսողական զննման և շոշափման միջոցով, լեզուն հանվում է բերանի խոռոչի մանրակրկիտ հետազոտումը հնարավոր դարձնելու համար: Նշագեղձերը հեռացվում են.

4) շնչափողի և կերակրափողի զննում, թոքերի տեսողական զննում և շոշափում: Բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատվում են երկարությամբ, թոքերը հատվում են իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

6) ստոծանու տեսողական զննում.

7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում: Լեղածորանների զննման համար կատարվում է հատում լյարդի ստամոքսային մակերեսի և կաուդալ բլիթի հատվածում.

8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

9) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` շոշափում.

10) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.

11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` շոշափում և հատում: Կովերի դեպքում կրծի յուրաքանչյուր կեսը բացել մինչև կաթնային խոռոչները հասնող երկար, խոր հատումով, իսկ կրծի ավշային հանգույցները հատել` բացառությամբ այն դեպքերի, երբ կուրծը չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով:

33.7. Ոչխարների և այծերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) մաշկազերծումից հետո գլխի, իսկ կասկածի դեպքում նաև կոկորդի, բերանի, լեզվի և հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների տեսողական զննում: Այս զննումն անհրաժեշտ չէ, եթե գլուխը լեզվի և ուղեղի հետ միասին չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Կասկածի դեպքում այս օրգանները հատել և ստուգել.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Կասկածի դեպքում սիրտը հատել և ստուգել.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ավշային հանգույցների տեսողական զննում, լյարդի և լյարդի ավշային հանգույցների շոշափում, լյարդի ստամոքսային մակերեսի հատում` լեղածորաններն ստուգելու նպատակով.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում.

7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

8) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում.

12) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով:

33.8. Ընտանի միասմբակավորների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի տեսողական զննում, լեզուն անջատելուց հետո կոկորդի տեսողական զննում և շոշափում, անհրաժեշտության դեպքում` ստործնոտային, հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների զննում, շոշափում և հատում.

2) լեզվի` բերանից դուրսհանում` բերանի խոռոչի մանրակրկիտ տեսողական զննման համար, որից հետո լեզվի տեսողական զննում և շոշափում.

3) նշագեղձերի հեռացում և զննում.

4) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում և անհրաժեշտության դեպքում բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատել երկարությամբ, իսկ թոքերը հատել իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

6) ստոծանու տեսողական զննում.

7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

9) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

10) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` ավշային հանգույցների հատում.

14) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով.

15) բոլոր մոխրագույն կամ սպիտակ ձիերի զննում` բացահայտելու համար մելանոզների և այլ նորագոյացությունների առկայությունը, որը կատարվում է ուսի միացումը թուլացնելուց հետո թիակոսկրի կռճիկային մասի տակի մկանների և ավշային հանգույցների զննման միջոցով.

16) երիկամների հեռացում, զննում` հատելով ամբողջ երկայնքով:

33.9. Խոզերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի և կոկորդի տեսողական զննում, ենթածնոտային ավշային հանգույցների հատում և զննում, բերանի խոռոչի ու կոկորդի տեսողական զննում.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Շնչափողը և բրոնխների մեծ ճյուղավորումները բացել երկարությամբ և թոքերը հատել իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, ինչպես նաև լյարդի և դրա ավշային հանգույցների շոշափում.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստամոքսային և միջընդերային ավշային հանգույցների հատում.

7) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` հատում.

8) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) սեռական օրգանների տեսողական զննում` բացառությամբ առնանդամի, եթե այն նախապես հեռացվել է.

11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում: Էգերի վերկրծային ավշային հանգույցների հատում.

12) երիտասարդ կենդանիների պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում պորտի հատվածը հատել, իսկ հոդերը բացել:

33.10. Թռչունների հետսպանդային զննումը ներառում է`

1) նշանակալից թվով թռչունների ներքին օրգանների և մարմնի խոռոչների ամենօրյա զննում, որը կապահովի կատարվածի և ստացված արդյունքների երաշխավորված հավաստիությունը.

2) պատահականորեն ընտրված յուրաքանչյուր տեսակի թռչնի մանրակրկիտ զննում և հետսպանդային ստուգման արդյունքների հիման վրա մարդկանց կողմից սպառման համար ոչ պիտանի ճանաչված` միևնույն ծագում ունեցող թռչնի կամ նրա մասերի մանրակրկիտ զննում.

3) անհրաժեշտ հետագա այլ հետազոտություններ, եթե կասկած կա, որ տվյալ թռչնամիսը կարող է ոչ պիտանի լինել մարդկանց կողմից սպառման համար:

33.11. Բուծվող վայրի կենդանիների հետսպանդային զննումը սահմանափակվում է մսեղիքի ընդհանուր տեսքի տեսողական զննմամբ և շոշափմամբ, իսկ մսեղիքի մասեր կամ օրգաններ հատվում և զննվում են ախտաբանաանատոմիական և հյուսվածքային ախտահարման կամ այլ կասկած հարուցող դեպքերում: Բուծվող վայրի կենդանիների համապատասխան տեսակների համար կիրառելի են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և թռչունների հետսպանդային զննման ձևերը:

33.12. Սպանդանոցներում ապահովվում է նաև ռիսկային` կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների հսկողությունը, որը ներառում է`

1) եղջերավորների հետազոտումն սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ.

2) 6 շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մեջ ցիստիցերկոզի բացահայտման նպատակով իրականացվող հետսպանդային զննումը, որի ժամանակ կարելի է կիրառել նաև շճաբանական թեստ: Ցիստիցերկներ հայտնաբերելու նպատակով պետք է կատարել առնվազն երկուական զուգահեռ կտրվածքներ ծամող, պարանոցի առջևի մասի, կրծքավանդակի, արմունկաթիակային հոդի, մեջքի, գոտկի, սրբանի, կոնքի, վերջավորությունների և ստոծանու մկանների վրա: Մսեղիքի, սրտի, գլխի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 4 և ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) պիտանի չեն սննդում օգտագործելու համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման` սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով, իսկ ներքին և արտաքին ճարպը հալեցումից հետո կարող է օգտագործվել սննդի մեջ` առանց սահմանափակումների: Մսեղիքի, գլխի, սրտի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 3-ից ոչ ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) ենթակա են սննդում օգտագործման` վարակազերծելուց հետո, եփած տեսակի երշիկների և պահածոների արտադրությունում: Վարակազերծումը կատարվում է սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն.

3) տրիխինելոզի նկատմամբ զգայուն ընտանի խոզերի, վայրի կենդանիների, բուծվող վայրի կենդանիների, ընտանի միասմբակավորների և այլ կենդանիների մսեղիքի զննումը, որի արդյունքների հիման վրա` տրիխինելոզով ախտահարված միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման` սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.

4) ընտանի միասմբակավորների հետազոտումը` խլնախտի` գեղձատապի բացահայտման նպատակով, որի դեպքում պետք է մանրամասն զննել շնչափողի, կոկորդի, քթի խոռոչների, սինուսների և նրանց ճյուղավորումների լորձաթաղանթները` գլուխը միջին (մեդիալ) հարթությամբ կիսելուց և քթի միջնապատը հեռացնելուց հետո: Գեղձատապով ախտահարված ձիերի միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման` սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.

5) տուբերկուլինի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ տուբերկուլյոզով վարակված լինելու հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիները պետք է սպանդի ենթարկել մյուս կենդանիներից առանձին` բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե սպանդի ենթարկված կենդանիների մի շարք օրգաններում կամ մսեղիքի մի շարք հատվածներում հայտնաբերվել են տուբերկուլյոզով տեղային ախտահարումներ, ապա ամբողջ մսեղիքը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման` սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով: Եթե տուբերկուլյոզով ախտահարում հայտնաբերվել է միայն մի օրգանի ավշային հանգույցներում կամ մսեղիքի մի մասում, ապա մարդկանց կողմից սպառման համար պիտանի չէ միայն ախտահարված օրգանը կամ մսեղիքի հատվածն ու կապակցված ավշային հանգույցը.

6) բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ հիվանդությունը կասկածելու այլ հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիներն սպանդի են ենթարկվում մյուս կենդանիներից առանձին` բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե հետսպանդային ստուգման ժամանակ հայտնաբերվել է բրուցելյոզով սուր ախտահարում, ապա սպանդի ենթարկված կենդանու ամբողջ միսը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար: Բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կուրծը, միզասեռական համակարգը և արյունը պիտանի չեն մարդու կողմից սպառման համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման` սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով:

33.13. Սպանդից գոյացած` կենդանական ծագում ունեցող կողմնակի արտադրանքը տնօրինվում` պահպանվում, օգտագործվում, օգտահանվում (վերամշակվում), ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2015
N 1403-Ն
Որոշում