Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0137.220216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2016 թվականի N 137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման N 4 հավելվածի 1-ին և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման վրա:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման դեպքում:».

i

2) 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «անասնաբուժական կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճեն)» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «ցանկը հաստատելու և» բառերը.

i

2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և տարիների:

 

.____________________________________________________________.

|             Խումբը            |     Տարին     |Ներմուծման  |

|                               |               |առավելագույն|

|                               |               |չափաքանակը  |

|                               |               |(տոննա/տարի)|

|_______________________________|_______________|____________|

|Անվանացանկ A-ի խումբ I, II     |2011 թ-ից սկսած|0           |

|Անվանացանկ B-ի խումբ I, II, III|               |            |

|Անվանացանկ C-ի խումբ II, III   |               |            |

|Անվանացանկ E-ի խումբ I         |               |            |

|_______________________________|_______________|____________|

|Անվանացանկ C-ի խումբ I         |2011-2012 թթ.  |անսահմանափակ|

|                               |2013-2014 թթ.  |126,69      |

|                               |2015-2019 թթ.  |114,02      |

|                               |2020-2024 թթ.  |82,35       |

|                               |2025-2029 թթ.  |41,17       |

|                               |2030-2039 թթ.  |3,17        |

|                               |2040 թ-ից սկսած|0           |

.____________________________________________________________.

«:

 

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության ձևն ու տրամադրման կարգը հաստատելու մասին» N 771-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշմամբ սահմանված` արտաքին առևտրային նպատակով ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրման գործընթացների վրա:»:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) 2-րդ ենթակետը «թույլտվություն» բառից առաջ լրացնել «լիցենզիա կամ» բառերով.

2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման լիցենզիան կամ թույլտվությունը, լիցենզիայի կամ թույլտվության համարը, լիցենզիա կամ թույլտվություն ստացող իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի տվյալները, թույլատրված օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի) անվանումն ու քանակությունը, ներմուծման դեպքում` արտահանվող երկրի և ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ներմուծման ամսաթիվը, արտահանման դեպքում` ներմուծող երկրի և արտահանման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ամսաթիվը, տարանցիկ փոխադրման դեպքում` մուտքի և ելքի մաքսային մարմինների անվանումներն ու ամսաթվերը.»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 2-րդ կետում`

i

ա. 1-ին և 2-րդ ենթակետերը «թափոնների» բառից առաջ լրացնել «վտանգավոր» բառով,

բ. 4-րդ ենթակետում «որոշման 2-րդ կետի 4-6-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով» բառերով,

գ. 8-րդ ենթակետի առաջին պարբերությունը «արտահանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ապրանքների արտահանման» բառերով,

դ. 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են վտանգավոր թափոնները և (կամ) որի տարածքով տեղափոխվում են վտանգավոր թափոնները` Բազելի կոնվենցիային համապատասխան (վտանգավոր թափոնների արտահանման դեպքում),»,

ե. 8-րդ ենթակետի «գ» պարբերությունը «փոխադրման» բառից առաջ լրացնել «վտանգավոր թափոնների» բառերով, իսկ «արտահանողի» բառից հետո` «(ներմուծողի)» բառով,

զ. 8-րդ ենթակետի «դ» պարբերությունը «թափոնների» բառից առաջ լրացնել «վտանգավոր» բառով,

է. 8-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. վտանգավոր թափոնների օգտագործման համար տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման), վտանգավոր թափոնների ներմուծման դեպքում»,

ը. 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» պարբերությամբ.

«է. վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի պատճենը:»,

թ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերով.

«8.1) սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով և 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված բուսական և կենդանական տեսակների արտահանման լիցենզիաների ձևակերպման համար հայտատուն, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, լրացուցիչ լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),

բ. արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում` արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի, համաձայնագրի պատճենը, դրանց բացակայության դեպքում` կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում` ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ.

8.2) եթե սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով և 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված բուսական և կենդանական տեսակները միևնույն ժամանակ ընդգրկված են նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում, ապա դրանց արտահանման առանձնահատկությունները կարգավորվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշմամբ հաստատված կարգով.

8.3) գիտական կազմակերպությունների, կենդանաբանական և բուսաբանական այգիների կողմից գիտահետազոտական, փոխանակման, գենոֆոնդի համալրման, նվիրատվության նպատակով, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1173-Ն և N 1174-Ն որոշումներով սահմանված կարգով:»:

i

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

i

4) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

i

5) որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

8. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» N 874-Ն որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 97 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» N 1093-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 11-ի

N 137-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 5-ի

N 90-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 

Անվանացանկ A

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանում                                 |Ծածկագիրն ըստ   |

|____________________________________________________|ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի    |

|Քիմիական |Նյութ       |Քիմիական անվանում            |                |

|բանաձև   |            |                             |                |

|_____________________________________________________________________|

|Խումբ I                                                              |

|_____________________________________________________________________|

|CFCl3    |(ՔՖԱ-11)    |ֆտորտրիքլորմեթան             |2903 77 100 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|CF2Cl2   |(ՔՖԱ-12)    |դիֆտորդիքլորմեթան            |2903 77 200 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2F3Cl3  |(ՔՖԱ-113)   |1,1,2-տրիֆտորտրիքլորէթան     |2903 77 300 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2F4Cl2  |(ՔՖԱ-114)   |1,1,2,2-տետրաֆտորդիքլորէթան  |2903 77 400 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2F5Cl   |(ՔՖԱ-115)   |պենտաֆտորքլորէթան            |2903 77 500 0   |

|_____________________________________________________________________|

|Խումբ II                                                             |

|_____________________________________________________________________|

|CF2BrCl  |(Հալոն 1211)|դիֆտորքլորբրոմմեթան          |2903 76 100 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|CF3Br    |(Հալոն 1301)|տրիֆտորբրոմմեթան             |2903 76 200 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2F4Br2  |(Հալոն 2402)|1,1,2,2-տետրաֆտորդիբրոմէթան  |2903 76 900 0   |

._____________________________________________________________________.

 

Անվանացանկ B

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանում                                 |Ծածկագիրն ըստ   |

|____________________________________________________|ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի    |

|Քիմիական |Նյութ       |Քիմիական անվանում            |                |

|բանաձև   |            |                             |                |

|_____________________________________________________________________|

|Խումբ I                                                              |

|_____________________________________________________________________|

|CF3Cl    |(ՔՖԱ-13)    |տրիֆտորքլորմեթան             |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2FCl5   |(ՔՖԱ-111)   |ֆտորպենտաքլորէթան            |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C2F2Cl4  |(ՔՖԱ-112)   |դիֆտորտետրաքլորէթաններ       |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3FCl7   |(ՔՖԱ-211)   |ֆտորհեպտաքլորպրոպաններ       |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F2Cl6  |(ՔՖԱ-212)   |դիֆտորհեքսաքլորպրոպաններ     |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F3Cl5  |(ՔՖԱ-213)   |տրիֆտորպենտաքլորպրոպաններ    |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F4Cl4  |(ՔՖԱ-214)   |տետրաֆտորտետրաքլորպրոպաններ  |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F5Cl3  |(ՔՖԱ-215)   |պենտաֆտորտրիքլորպրոպաններ    |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F6Cl2  |(ՔՖԱ-216)   |հեքսաֆտորդիքլորպրոպաններ     |2903 77 900 0   |

|_________|____________|_____________________________|________________|

|C3F7Cl   |(ՔՖԱ-217)   |հեպտաֆտորքլորպրոպաններ       |2903 77 900 0   |

|_____________________________________________________________________|

|Խումբ II                                                             |

|_____________________________________________________________________|

|CCl4     |            |տետրաքլորածխածին (ՔՔԱ) կամ   |2903 14 000 0   |

|         |            |տետրաքլորմեթան               |                |

|_____________________________________________________________________|

|Խումբ III                                                            |

|_____________________________________________________________________|

|C2H3Cl3  |            |մեթիլքլորոֆորմ (ՄՔՖ), այսինքն|2903 19 100 0   |

|         |            |1,1,1-տրիքլորէթան            |                |

._____________________________________________________________________.

 

Անվանացանկ C

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանում                                 |Ծածկագիրն ըստ   |

|____________________________________________________|ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի    |

|Քիմիական |Նյութ       |Քիմիական անվանում            |                |

|բանաձև   |            |                             |                |

|_____________________________________________________________________|

|Խումբ II                                                             |

|_____________________________________________________________________|

|CHFBr2   |(ՀԲՖԱ-21B2) |ֆտորդիբրոմմեթան              |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|CHF2Br   |(ՀԲՖԱ-22B1) |դիֆտորբրոմմեթան              |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|CH2FBr   |(ՀԲՖԱ-31B1) |ֆտորբրոմմեթան                |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2HFBr4  |(ՀԲՖԱ-21B4) |ֆտորտետրաբրոմէթան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2HF2Br3 |(ՀԲՖԱ-23B3) |դիֆտորտրիբրոմէթան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2HF3Br2 |(ՀԲՖԱ-23B2) |տրիֆտորդիբրոմէթան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2HF4Br  |(ՀԲՖԱ-24B1) |տետրաֆտորբրոմէթան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H2FBr3 |(ՀԲՖԱ-31B3) |ֆտորտրիբրոմէթան              |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H2F2Br2|(ՀԲՖԱ-32B2) |դիֆտորդիբրոմէթան             |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H2F3Br |(ՀԲՖԱ-33B1) |տրիֆտորբրոմէթան              |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H3FBr2 |(ՀԲՖԱ-41B2) |ֆտորդիբրոմէթան               |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H3F2Br |(ՀԲՖԱ-42B1) |դիֆտորբրոմէթան               |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C2H4FBr  |(ՀԲՖԱ-51B1) |ֆտորբրոմէթան                 |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HFBr6  |(ՀԲՖԱ-21B6) |ֆտորհեքսաբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HF2Br5 |(ՀԲՖԱ-22B5) |դիֆտորպենտաբրոմպրոպան        |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HF3Br4 |(ՀԲՖԱ-23B4) |տրիֆտորտետրաբրոմպրոպան       |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HF4Br3 |(ՀԲՖԱ-24B3) |տետրաֆտորտրիբրոմպրոպան       |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HF5Br2 |(ՀԲՖԱ-25B2) |պենտաֆտորդիբրոմպրոպան        |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3HF6Br  |(ՀԲՖԱ-26B1) |հեքսաֆտորբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H2FBr5 |(ՀԲՖԱ-31B5) |ֆտորպենտաբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H2F2Br4|(ՀԲՖԱ-32B4) |դիֆտորտետրաբրոմպրոպան        |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H2F3Br3|(ՀԲՖԱ-33B3) |տրիֆտորտրիբրոմպրոպան         |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H2F4Br2|(ՀԲՖԱ-34B2) |տետրաֆտորդիբրոմպրոպան        |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H2F5Br |(ՀԲՖԱ-35B1) |պենտաֆտորբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H3FBr4 |(ՀԲՖԱ-41B4) |ֆտորտետրաբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H3F2Br3|(ՀԲՖԱ-42B3) |դիֆտորտրիբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H3F3Br2|(ՀԲՖԱ-43B2) |տրիֆտորդիբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H3F4Br |(ՀԲՖԱ-44B1) |տետրաֆտորբրոմպրոպան          |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H4FBr3 |(ՀԲՖԱ-51B3) |ֆտորտրիբրոմպրոպան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H4F2Br2|(ՀԲՖԱ-52B2) |դիֆտորդիբրոմպրոպան           |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H4F3Br |(ՀԲՖԱ-53B1) |տրիֆտորբրոմպրոպան            |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H5FBr2 |(ՀԲՖԱ-61B2) |ֆտորդիբրոմպրոպան             |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H5F2Br |(ՀԲՖԱ-62B1) |դիֆտորբրոմպրոպան             |2903 79 210 0-ից|

|_________|____________|_____________________________|________________|

|C3H6FBr  |(ՀԲՖԱ-71B1) |ֆտորբրոմպրոպան               |2903 79 210 0-ից|

|_____________________________________________________________________|

|Խումբ III                                                            |

|_____________________________________________________________________|

|CH2BrCl  |            |բրոմքլորմեթան                |2903 79 900 0-ից|

._____________________________________________________________________.

 

Անվանացանկ E

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանում                                 |Ծածկագիրն ըստ   |

|____________________________________________________|ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի    |

|Քիմիական |Անվանում                                  |                |

|բանաձև   |                                          |                |

|_____________________________________________________________________|

|Խումբ I                                                              |

|_____________________________________________________________________|

|CH3Br    |մեթիլբրոմիդ                               |2903 39 110 0   |

._____________________________________________________________________.

 

Անվանացանկ D

._____________________________________________________________________.

|  |Արտադրանքի անվանումը             |Ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի      |

|__|_________________________________|________________________________|

|1.|Սառնագենտ խառնուրդներ            |3824 71 000 0-ից                |

|  |                                 |3824 72 000 0-ից                |

|  |                                 |3824 74 000 0-ից-3824 79 000 0-ը|

|__|_________________________________|________________________________|

|2.|Օդորակիչներ և  ջերմային պոմպեր   |8415 10                         |

|  |                                 |8415 81 00                      |

|  |                                 |8415 82 000                     |

|  |                                 |8418 61 00                      |

|  |                                 |8418 69 000-ից                  |

|__|_________________________________|________________________________|

|3.|Սառնարաններ                      |8418 10 200                     |

|  |                                 |8418 10 800                     |

|  |                                 |8418 50-ից                      |

|  |                                 |8418 69 000-ից                  |

|__|_________________________________|________________________________|

|4.|Սառույց արտադրող սարքավորումներ, |8418-ից                         |

|  |կաթի սառեցման համակարգեր         |                                |

|  |                                 |8419-ից                         |

|__|_________________________________|________________________________|

|5.|Սառցեխցիկներ                     |8418 10 200                     |

|  |                                 |8418 10 800                     |

|  |                                 |8418 30 200                     |

|  |                                 |8418 30 800                     |

|  |                                 |8418 40 200                     |

|  |                                 |8418 40 800                     |

|  |                                 |8418 50-ից                      |

|  |                                 |8418 69 000-ից                  |

|__|_________________________________|________________________________|

|6.|Օդի չորացուցիչներ                |8418 69 000-ից                  |

|  |                                 |________________________________|

|  |                                 |8479 89 970 1-ից                |

|  |                                 |________________________________|

|  |                                 |8479 89 970 8-ից                |

|__|_________________________________|________________________________|

|7.|Փրփրացված ջերմամեկուսիչ սալիկներ,|3921 11 000 0-ից-3921 19 000 0-ը|

|  |վահանակներ, խողովակների          |                                |

|  |ծածկույթներ, որոնց արտադրության  |                                |

|  |ժամանակ որպես փրփրացնող          |                                |

|  |գոլորշիչներ են օգտագործվել       |                                |

|  |օզոնային շերտը քայքայող տարրեր   |                                |

|  |պարունակող նյութեր               |                                |

|__|_________________________________|________________________________|

|8.|Պոլիեթերային (պոլիոլային)        |3907 20 200 1-ից                |

|  |կոմպոնենտներ, միացություններ     |                                |

|  |փրփրացված պոլիուրեթանի           |3907 20 200 9-ից                |

|  |արտադրության համար (կոմպոնենտ A) |                                |

|__|_________________________________|________________________________|

|9.|Շարժական կրակմարիչներ            |8424 10 000 0-ից                |

._____________________________________________________________________.

 

1. Սույն ցանկի օգտագործման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերով, այնպես էլ արտադրանքի (նյութի) (առևտրային և քիմիական հատկանիշներով) անվանումով:

2. Անվանացանկ A, B, C (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90 որոշման NN 1 և 5 հավելվածներում ընդգրկված անվանացանկերում), E-ում ներառված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը և (կամ) արտահանումը հնարավոր է բացառապես հետևյալ դեպքում` եթե իրականացվում է դրանց տարանցիկ փոխադրումը ԵՏՄ-ի մաքսային տարածքով 1987 թվականի սեպտեմբերի 16-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ հանդիսացող մի երկրից մյուս երկիր:

3. Անվանացանկ B-ի III խմբի C2H3Cl3 բանաձևը չի վերաբերում 1,1,2-տրիքլորէթանին:

4. Անվանացանկ D-ում ներառված արտադրանքի ներմուծումը և (կամ) արտահանումն արգելված են` բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) եթե իրականացվում է դրանց տարանցիկ փոխադրումը ԵՏՄ-ի մաքսային տարածքով 1987 թվականի սեպտեմբերի 16-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ հանդիսացող մի երկրից մյուս երկիր.

2) անվանացանկ A-ի Խումբ II-ի նյութեր պարունակող շարժական կրակմարիչների.

3) արտահանման վերահսկողության համակարգով կարգավորման ենթակա արտադրանքի:»:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2016
N 137-Ն
Որոշում