Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ...

 

 

040.0303.300316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2016 թվականի N 303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) I բաժնի 2-րդ պարբերության`

ա. 1-ին կետում «18-30» թվերը փոխարինել «18-35» թվերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինները երիտասարդ են, և վերջիններիս տարիքների գումարը չի գերազանցում 65-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող.».

2) IV բաժնի`

ա. 3-րդ պարբերությունում «16.000.000» թիվը փոխարինել «25.000.000» թվով,

բ. 4-րդ պարբերության 2-րդ կետում «16» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «հինգերորդ պարբերության» բառերը` «չորրորդ պարբերության» բառերով,

գ. 4-րդ պարբերության 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերից հետո լրացնել «և Երևանում» բառերով,

դ. 4-րդ պարբերության 3-րդ կետի «ա» ենթակետում «11200000» թիվը փոխարինել «17.500.000» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2016
N 303-Ն
Որոշում