Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.0345.080416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2016 թվականի N 345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա.

2) նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ` համաձայն որի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ պետք է ունենա այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխատանքների ընդունում և այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2016
N 345-Ն
Որոշում