Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀՀ ՔԱՂ ...

 

 

040.0370.140416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2016 թվականի N 370-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողների կողմից հիմնադրված Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ` հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի, կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի ապրիլի 6-ի

N 370-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________.

|                         |Ցուցանիշների      |

|                         |փոփոխությունը     |

|                         |(գումարների       |

|                         |ավելացումը նշված է|

|                         |դրական նշանով)    |

|_________________________|__________________|

|1. Եկամուտների գծով      |     894,500.0    |

|_________________________|__________________|

|2. Ծախսերի գծով          |     987,964.6    |

|_________________________|__________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը) |     93,464.6     |

.____________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի ապրիլի 6-ի

N 370-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման   |Ցուցանիշների փոփոխությունը |

|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները|(գումարների ավելացումը     |

|                                         |նշված է դրական նշանով)     |

|                                         |___________________________|

|                                         |առաջին  |ինն ամիս|տարի     |

|                                         |կիսամյակ|        |         |

|_________________________________________|________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                 |93,464.6|93,464.6|93,464.6 |

|_________________________________________|________|________|_________|

|այդ թվում`                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը            |93,464.6|93,464.6|93,464.6 |

|_________________________________________|________|________|_________|

|այդ թվում`                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ              |93,464.6|93,464.6|93,464.6 |

|_________________________________________|________|________|_________|

|այդ թվում`                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|2.6. Այլ                                 |93,464.6|93,464.6|93,464.6 |

|_________________________________________|________|________|_________|

|Արտաբյուջետային հաշվի ելքերի             |93,464.6|93,464.6|93,464.6 |

|ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի      |        |        |         |

|արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ |        |        |         |

|մնացորդի միջոցներ                        |        |        |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի ապրիլի 6-ի

N 370-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ            |Ցուցանիշների փոփոխությունը    |

|                                      |(գումարների ավելացումը նշված  |

|                                      |է դրական նշանով)              |

|                                      |______________________________|

|                                      |առաջին   |ինն ամիս |տարի      |

|                                      |կիսամյակ |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                              |440,000.0|761,000.0|894,500.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Այլ եկամուտներ                        |440,000.0|761,000.0|894,500.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի ապրիլի 6-ի

N 370-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի          |Ցուցանիշների փոփոխությունը    |

|ա |ու|ա |գործառական դասակարգման       |(ծախսերի ավելացումները նշված  |

|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և  դասերի  |են դրական նշանով)             |

|ի |բ |ը |անվանումները                 |______________________________|

|ն |ը |  |                             |առաջին   |ինն ամիս |տարի      |

|ը |  |  |                             |կիսամյակ |         |          |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ             |533,464.6|854,464.6|987,964.6 |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |         |         |          |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ,            |533,464.6|854,464.6|987,964.6 |

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ    |         |         |          |

|  |  |  |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ              |         |         |          |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |         |         |          |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|  |01|  |Հասարակական կարգ և           |533,464.6|854,464.6|987,964.6 |

|  |  |  |անվտանգություն               |         |         |          |

|__|__|__|_____________________________|_________|_________|__________|

|  |  |01|Ոստիկանություն               |533,464.6|854,464.6|987,964.6 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2016 թվականի ապրիլի 6-ի

N 370-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական     |Ցուցանիշների փոփոխությունը    |

|դասակարգման հոդվածների անվանումները   |(ծախսերի ավելացումները նշված  |

|                                      |են դրական նշանով)             |

|                                      |______________________________|

|                                      |առաջին   |ինն ամիս |տարի      |

|                                      |կիսամյակ |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|                  1                   |    2    |    3    |     4    |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |533,464.6|854,464.6|987,964.6 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                        |452,154.6|603,382.6|731,579.6 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ              |220,000.0|320,000.0|420,000.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և         |220,000.0|320,000.0|420,000.0 |

|հավելավճարներ                         |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ        |226,654.6|275,382.6|301,079.6 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Շարունակական ծախսեր                   |17,480.0 |23,480.0 |27,392.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|Պայմանագրային այլ ծառայությունների    |11,800.0 |21,000.0 |25,385.0  |

|ձեռքբերում                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Այլ մասնագիտական ծառայությունների     |400.0    |400.0    |400.0     |

|ձեռքբերում                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Ընթացիկ նորոգում և  պահպանում         |8,500.0  |27,500.0 |44,900.0  |

|(ծառայություններ և  նյութեր)          |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Նյութեր                               |188,474.6|203,002.6|203,002.6 |

|______________________________________|_________|_________|__________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                         |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|այլ մակարդակներին                     |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|որից`                                 |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                            |500.0    |500.0    |500.0     |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Կառավարման մարմինների գործունեության  |500.0    |500.0    |500.0     |

|հետևանքով  առաջացած վնասվածքների կամ  |         |         |          |

|վնասների վերականգնում                 |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ           |81,310.0 |251,082.0|256,385.0 |

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                     |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ   |81,310.0 |251,082.0|256,385.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                     |81,310.0 |251,082.0|256,385.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ               |3,510.0  |93,510.0 |93,510.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|- շենքերի և  շինությունների ձեռքբերում|2,500.0  |2,500.0  |2,500.0   |

|______________________________________|_________|_________|__________|

|- շենքերի և  շինությունների           |0.0      |90,000.0 |90,000.0  |

|շինարարություն                        |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|- շենքերի և  շինությունների կապիտալ   |1,010.0  |1,010.0  |1,010.0   |

|վերանորոգում                          |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ         |77,800.0 |157,572.0|162,875.0 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ|         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|- Տրանսպորտային սարքավորումներ        |30,000.0 |30,000.0 |30,000.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|- Վարչական սարքավորումներ             |47,800.0 |127,572.0|132,875.0 |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2016
N 370-Ն
Որոշում