Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0552.310516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2016 թվականի N 552-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում (աճողական` ինն ամիս, տարի) հատկացնել 4000.0 հազ. դրամ, որից` Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնելու նպատակով 2400.0 հազ. դրամ և չինական դպրոցի արտաքին ինժեներական հաղորդակցուղիների միացման նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման նպատակով 1600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Հաստատել գնման գործարքների ցանկը` համաձայն N 5 հավելվածի:

4. Սահմանել, որ N 5 հավելվածով ներկայացված գնման գործարքների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 74-րդ կետի պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 26-ի

N 552-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Պետական կառավարման մարմինը |Գնման առարկան             |Գնման առարկայի|

|                           |                          |արժեք (դրամ)  |

|___________________________|__________________________|______________|

|ՀՀ կրթության և  գիտության  |Չինական դպրոցի կառուցման  |2400000       |

|նախարարություն             |նախագծանախահաշվային       |              |

|                           |փաստաթղթերի փորձաքննության|              |

|                           |իրականացում               |              |

|___________________________|__________________________|______________|

|ՀՀ կրթության և  գիտության  |Չինական դպրոցի արտաքին    |1600000       |

|նախարարություն             |ինժեներական               |              |

|                           |հաղորդակցուղիների միացման |              |

|                           |նախագծային փաստաթղթերի    |              |

|                           |մշակման աշխատանքների      |              |

|                           |իրականացում               |              |

|___________________________|__________________________|______________|

|Ընդամենը                   |                          |4000000       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2016
N 552-Ն
Որոշում