Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

040.0590.130616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին 2016 թվականին հատկացնել 1,500,000.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 564,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 950,000.0 հազ. դրամ` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված կարգով հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսների վերադարձը կատարելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 590-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________.

|                          |Ցուցանիշների փոփոխությունը |

|                          |(ավելացումները նշված են    |

|                          |դրական նշանով)             |

|__________________________|___________________________|

|1. Եկամուտների գծով       |         1,500,000.0       |

|__________________________|___________________________|

|2. Ծախսերի գծով           |         1,500,000.0       |

|__________________________|___________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)  |             -             |

.______________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 590-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտները          |Ցուցանիշների փոփոխությունը     |

|                                     |(ավելացումները նշված են        |

|                                     |դրական նշանով)                 |

|                                     |_______________________________|

|                                     |առաջին   |ինն ամիս |տարի       |

|                                     |կիսամյակ |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                             |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|_____________________________________|_________|_________|___________|

|այդ թվում`                           |         |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|Հարկային եկամուտներ և  պետական տուրք |564,000.0|950,000.0|1,500,000.0|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 590-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի         |Ցուցանիշների փոփոխությունը     |

|ա |ու|ա |գործառական դասակարգման      |(ավելացումները նշված են        |

|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և  դասերի |դրական նշանով)                 |

|ի |բ |ը |անվանումները                |_______________________________|

|ն |ը |  |                            |առաջին   |ինն ամիս |տարի       |

|ը |  |  |                            |կիսամյակ |         |           |

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ            |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|  |  |  |այդ թվում`                  |         |         |           |

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ          |         |         |           |

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|  |  |  |այդ թվում`                  |         |         |           |

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և          |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ|         |         |           |

|__|__|__|____________________________|_________|_________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային|564,000.0|950,000.0|1,500,000.0|

|  |  |  |ֆոնդ                        |         |         |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 590-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի գործառական       |Ցուցանիշների փոփոխությունը     |

|դասակարգման բաժինների, խմբերի և      |(ավելացումները նշված են        |

|դասերի անվանումները                  |դրական նշանով)                 |

|                                     |_______________________________|

|                                     |առաջին   |ինն ամիս |տարի       |

|                                     |կիսամյակ |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                     |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|_____________________________________|_________|_________|___________|

|այդ թվում`                           |         |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                       |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|_____________________________________|_________|_________|___________|

|այդ թվում`                           |         |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                           |564,000.0|950,000.0|1,500,000.0|

|_____________________________________|_________|_________|___________|

|այդ թվում`                           |         |         |           |

|_____________________________________|_________|_________|___________|

|Պահուստային միջոցներ                 |564,000.0|950,000.0|1,500,000.0|

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 590-Ն
Որոշում