Սեղմել Esc փակելու համար:
«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈ ...

13.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.06.2016  -ից մինչեւ   13.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.12.2019 թիվ 1806-Ա որոշում)

i

040.0606.130616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 606-Ա

 

«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տրամադրել «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայականը` N 03Ա1056040, գրանցման համարը` 286.110.906040) «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 9 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 3-օրյա ժամկետում «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 606-Ա
Որոշում