Սեղմել Esc փակելու համար:
{25.07.2016 - 13.05.2021} ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.07.2016 - 13.05.2021} ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԵՎ Ո ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2016  -ից մինչեւ   13.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

25/07/2016 - 13/05/2021

606.0031.290616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616225

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2016 թվականի N 31-Ն

 

i

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեի ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր և 6 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրությամբ վավերացված գրությամբ լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը.

2) զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ, ծառայության վայրով պայմանավորված, քվեարկելու են զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողները.

3) լիազոր մարմինը զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը հաշվի է առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս.

4) լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը չեն հրապարակում:

(որոշումը փոփ. 11.05.2021 թիվ 15-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.06.2016
N 31-Ն
Որոշում