040.0696.201199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 1999 թվականի թիվ 696
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 500 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնի («Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնությունը») 7.1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«փորձաքննության գծով` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հիվանդանոցային փորձաքննական բազաներում հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության և բուժման կարգին համապատասխան».
i
բ) որոշման N 3 հավելվածի 2-րդ բաժնի («Հիվանդանոցային բժշկական օգնություն») 2.1-ին ենթաբաժնի (»Սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը») 50-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«50. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն`
- հիվանդանոցային պայմաններում 32900 02.09. - -
- ցերեկային ստացիոնարում 10125 02.09. - - «: