Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏ ...

11.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2017  -ից մինչեւ   11.03.2019  -ը:
 
(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 10-Ն որոշում)

i

603.0009.150716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316256

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

11 հուլիսի 2016 թվականի թիվ 09-Ն

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի

թիվ 09-Ն որոշման

ՁԵՎ 65-երկաթ

(տարեկան)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ.

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                                   (անվանումը)                       |

|Գտնվելու վայրը ___________________________________ I___I___I___I___I |

|                (գործունեության իրականացման վայրը)  (փոստային դասիչ) |

|Մարզը______________________________________________________ I___I___I|

|               (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                            |

|Համայնքը /Վարչական շրջանը_________________________________ I__I__I__I|

|                            (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)               |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________________|

|________________________________________________I___I___I___I___I___I|

|               (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                            |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I_I|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I       |

|Հեռախոսահամար(ներ) __________________________________________________|

|Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________|

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ցուցանիշները                              |Տողի   |Չափի       |Ցուցա-|

|                                          |համարը |միավորը    |նիշի  |

|                                          |       |           |մեծու-|

|                                          |       |           |թյունը|

|__________________________________________|_______|___________|______|

|                   Ա                      |    Բ  |     Գ     |  1   |

|__________________________________________|_______|___________|______|

|ՈՒղևորների  փոխադրումներից ստացված        |110    |հազար դրամ |      |

|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի),  |       |           |      |

|ընդամենը                                  |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |110.1  |«-»        |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|  միջպետական                              |110.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |110.2.1|«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|ՈՒղևորների  փոխադրումների հետ կապված      |120    |«-»        |      |

|ծախսերը                                   |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը   |130    |«-»        |      |

|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |130.1  |-»         |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|միջպետական                                |130.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |130.2.1|«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|130 տողից` սառնավագոններով փոխադրումից    |131    |հազար դրամ |      |

|__________________________________________|_______|___________|______|

|վագոն-ցիստեռններով փոխադրումից            |132    |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|բեռնարկղերով փոխադրումից                  |133    |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|փոստային նամակների, ծանրոցների և          |134    |«-»        |      |

|փաթեթների փոխադրումից                     |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|սորուն բեռների առանց տարայի փոխադրումից   |135    |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այլ բեռների փոխադրումից                   |136    |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը  |140    |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|ՈՒղևորների  և  բեռների փոխադրումների հետ  |150    |հազ.       |      |

|կապված էլեկտրաէներգիայի ծախսը             |       |կվտ/ժամ    |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը         |160    |հազար      |      |

|                                          |       |ուղևոր     |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |160.1  |«-»        |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|միջպետական                                |160.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |160.2.1|«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|ՈՒղևորաշրջանառություն,  ընդամենը          |170    |հազար      |      |

|                                          |       |ուղևոր-կմ  |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |170.1  |«-»        |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|միջպետական                                |170.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |170.2.1|«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Փոխադրվել են բեռներ, ընդամենը             |180    |հազար տոննա|      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |180.1  |«-»        |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|միջպետական                                |180.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |180.2.1|«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Բեռնաշրջանառություն, ընդամենը             |190    |հազար      |      |

|                                          |       |տոննա-կմ   |      |

|__________________________________________|_______|___________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության            |190.1  |«-»        |      |

|տեսակների` ներհանրապետական                |       |           |      |

|__________________________________________|_______|___________|______|

|միջպետական                                |190.2  |«-»        |      |

|__________________________________________|_______|___________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                         |190.2.1| «-»       |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Շահագործական գծի երկարությունը            |200    |կմ         |      |

|__________________________________________|_______|___________|______|

|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող     |210    |մարդ       |      |

|աշխատողների միջին տարեկան թվաքանակը       |       |           |      |

._____________________________________________________________________.

    Ղեկավար    ______________________      _________________

                 (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    __________________  _________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

«___»__________20___թ.

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի

թիվ 09-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես գրավոր իրազեկվում են:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. ՈՒղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

5. 131 տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:

6. 132 տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:

7. 133 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

8. 134 տողը ներառում է`

1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,

2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:

9. 135 տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:

10. 136 տողը ներառում է`

1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,

2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,

3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:

11. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 160) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

12. Ներհանրապետական (տող 160.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

13. Միջպետական (տող 160.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

14. ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը (տող 170) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

15. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:

16. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 190) ցուցանիշը որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 210) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.07.2016
N 09-Ն
Որոշում