Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 67 ...

 

 

040.0805.040816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2016 թվականի N 805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 435-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետում`

ա. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերով,

բ. «համապատասխան տարածքային ներքին գործերի մարմիններին» բառերը փոխարինել «ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին» բառերով.

i

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն», «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն», «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն», «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե», «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 7-րդ կետի «գ» և «է» ենթակետերում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.

4) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների`

i

ա. 9-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղպաշտպանության զինված ստորաբաժանումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով,

բ. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն», «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն», «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն», «ներքին գործերի» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», «ոստիկանության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

i

գ. 52-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը» բառերը,

i

դ. 53-րդ կետում «սահմանում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները» բառերը փոխարինել «սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով,

i

ե. 80-րդ կետում «հանրապետական ներքին գործերի մարմնում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում» բառերով,

i

զ. 82-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.

5) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի`

i

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,

i

բ. 7-րդ և 11-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» N 435-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2016
N 805-Ն
Որոշում