Սեղմել Esc փակելու համար:
{25.08.2016 - 20.07.2021} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.08.2016 - 20.07.2021} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2016  -ից մինչեւ   20.07.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

25/08/2016 - 20/07/2021

110.0743.270716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հուլիսի 2016 թվականի N 743-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 753-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. հուլիսի 27-ի «ՀՀ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» N 753-Ն հրամանը:

3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Լ. Գրիգորյան)` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

i

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2016 թվականի հուլիսի 19-ի

N 743-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհեր) բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով` ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) տվյալ ուսումնական տարվա համար հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի:

3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կանոնների, տալիս է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով փաստաթղթերի ընդունելության ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը:

4. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

5. Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները` ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին:

6. Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

7. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով քննության համար դիմորդը բուհի համապատասխան հաշվեհամարին վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են սույն կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

8. Դիմորդների դիմում հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 20-ը:

9. Դիմորդը բուհին ներկայացնում է`

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը` համապատասխան ներդիրով,

2) 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5) սույն կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),

7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,

8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,

9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է սույն կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները` էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները` բուհ ընդունվելուց հետո:

10. Հեռակա ուսուցմամբ ընդունելություն իրականացնող բուհում`

1) մինչև օգոստոսի 25-ը ստեղծվում է դիմորդների գործերն ընդունող հանձնաժողով և նշանակվում է պատասխանատու քարտուղար.

2) նախապատրաստվում են փաստաթղթերի ընդունման համար նախատեսված սենյակներ, որտեղ դիմորդների համար տեսանելի վայրում փակցվում են հեռակա ընդունելության կանոնները, մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը` համապատասխան քննություններով և տեղերի քանակով, ինչպես նաև դրանք հրապարակվում են բուհի պաշտոնական կայքում:

3) սահմանվում է հերթապահություն ընդունելության քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն ապահովելու համար, ստեղծվում է բժշկական սպասարկման կետ` պահպանելու ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

11. Բուհի ընդունող հանձնաժողովի նախագահը հաստատում է քննատախտակը: Դիմորդներին տրամադրվում են քննաթերթիկներ, որտեղ նշվում է քննության օրը և ժամը:

12. Քննատախտակով նախատեսված օրը քննության չներկայացած դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

13. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը` ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական (մասնագիտական) հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում` «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

14. Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի համաձայն մշակված առարկայական ծրագրերով: Ներբուհական քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով: Գնահատման չափանիշ են ընդունվում «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տվյալ տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման քննությունների համար սահմանված չափանիշները:

15. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում` միայն 7.50 և 7.75 միավորները ամբողջացվում (կլորացվում) և հավասարեցվում են 8.0 միավորի, հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: ՈՒթից բարձր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննությունից ստացել են դրական միավոր:

16. Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

17. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են միասնական (գրավոր) քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն):

18. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ:

19. Քննության վերահանձնում չի թույլատրվում:

20. Ընդունելության մրցույթը կատարում է բուհը` ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության (կրթական ծրագրի) գերակայությամբ:

21. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են միասնական քննություններից ստացած դրական գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

22. Առաջին հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

23. Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր տարիների գերազանցության մեդալ ստացած շրջանավարտ դիմորդներին.

2) ներբուհական քննություն հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին` ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.

5) ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում` այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.

6) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.

7) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

24. Ավարտական ամփոփիչ տարեկան գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ`

1) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

2) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին:

25. Մրցույթի արդյունքները հաստատում է Նախարարը: Մրցույթով անցած դիմորդների հաստատված ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:

26. Ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և այլ օտար լեզուների քննությունների):

27. Բանավոր քննության միավորը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության միավորը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

28. Գրավոր քննության միավորները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան մինչև ժամը 1600 և հրապարակում բուհի պաշտոնական կայքում:

29. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

30. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից.

1) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան հաշմանդամները,

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

31. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:

32. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները` քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

33. Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով:

 

(հավելվածը խմբ. 13.07.2021 թիվ 49-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.07.2016
N 743-Ն
Հրաման