110.0754.260716
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2016 թվականի N 754-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2016-2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանին և իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2016 թվականի հուլիսի 21-ի
N 754-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2016-2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` դպրոց) ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
ՈՒսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34-40 շաբաթ:
2. Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները սահմանվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ժամանակացույցին համապատասխան:
3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
4. ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները դպրոցներում` անհատական դասի տևողությունը` 45, խմբակայինը` 40 րոպե է:
5. Դպրոցում գործում է սովորողների գնահատման 10 միավորային համակարգ:
6. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում է 1-ին կիսամյակային, իսկ տարեվերջյան փոխադրական ստուգարքների ու քննությունների արդյունքով` 2-րդ կիսամյակային և տարեկան գնահատականները:
7. Յուրաքանչյուր օրինակելի ուսումնական պլանի «պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտության ուսուցման կազմակերպման գործընթացը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(6-9 տարեկան ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննություն|
| |անվանումը | (շաբաթական) | | |
| | |___________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________________| | |
| | | I | II|III|IV | V |VI |VII| | |
|__|_____________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
|1.|Դաշնամուր |2.0|2.0|2.0|2.0|2.0|2.0|2.0|I, II, III, |IV, VII |
| | | | | | | | | |V, VI | |
|__|_____________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, IV, |VII |
| | | | | | | | | |V, VI | |
|__|_____________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
|3.|Երաժշտական |---|---|---|1.5|1.5|1.5|1.5|V, VI, VII |--- |
| |գրականություն| | | | | | | | | |
|__|_____________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
|4.|Երգչախումբ |1.0|1.0|1.0|1.0|2.0|2.0|2.0|IV, V, VI, |--- |
| |կամ համույթ | | | | | | | |VII | |
|__|_____________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
|5.|Ընտրովի |---|0.5|1.0|1.0|1.0|1.0|1.0|IV, VII |---- |
|________________|___|___|___|___|___|___|___|_____________|__________|
| Ընդամենը |4.5|5.0|5.5|7.0|8.0|8.0|8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.5 ժամը II-VII դասարաններում նպատակահարմար է տրամադրել թերթից ընթերցմանը, իսկ մյուս 0.5-ը ժամը` III-IV դասարաններում դաշնամուրի համույթին /անսամբլ/, V-VII դասարաններում` նվագակցության ուսուցմանը:
5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.
ա. «ընտրովի» առարկայի ցանկից` դաշնամուրի համույթի /անսամբլ/ նվագակցության համար.
բ. դաշնամուրի կոնցերտների կատարման համար.
գ. համույթների կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
7. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ
(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________________| | |
| | | I | II|III|IV | V |VI |VII| | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|1.|Երաժշտական գործիք |2.0|2.0|2.0|2.0|2.0|2.0|2.0|I, II,III,|IV, VII|
| | | | | | | | | |V, VI | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, |VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |

|3.|Երաժշտական |---|---|---|1.5|1.5|1.5|1.5|V, VI, VII|--- |
| |գրականություն | | | | | | | | | |

|4.|Նվագախումբ, համույթ|1.0|1.0|1.0|1.0|2.0|2.0|2.0|IV, V, VI,|--- |
| |կամ երգչախումբ | | | | | | | |VII | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|5.|Ընտրովի |---|0.5|1.0|1.0|1.0|1.0|1.0|IV, VII |---- |
|______________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
| Ընդամենը |4.5|5.0|5.5|7.0|8.0|8.0|8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):
3. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային:
4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:
6. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
7. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
8. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ, համույթ/.
2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:
9. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
10. Մինչև 7 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
11. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(9-12 տարեկանը ներառյալ ընդունվող երեխաների համար)
.____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________| | |
| | | I | II|III|IV | V | | |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|1.|Մեներգեցողություն |1.5|1.5|1.5|2.0|2.0|I, II, IV |III, V |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, IV |V |

|3.|Երաժշտական գրականություն|---|1.5|1.5|1.5|1.5|III, IV, V |--- |

|4.|Երգչախումբ կամ համույթ |---|1.0|2.0|2.0|2.0|III, IV, V |--- |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|5.|Դաշնամուր |1.0|1.0|1.0|1.0|1.0|III, IV, V |--- |
|___________________________|___|___|___|___|___|____________|_______|
| Ընդամենը |4.0|6.5|7.5|8.0|8.0| | |
.____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-35 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________________| | |
| | | I | II|III|IV | V |VI |VII| | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|1.|Մեներգեցողություն |1.5|1.5|1.5|1.5|1.5|2.0|2.0|I, II, |VII |
| | | | | | | | | |III, IV, | |
| | | | | | | | | |V, VI | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, |VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|3.|Երաժշտական |---|---|---|1.5|1.5|1.5|1.5|V, VI, VII|--- |
| |գրականություն | | | | | | | | | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|4.|Երգչախումբ կամ |---|1.0|1.0|1.0|2.0|2.0|2.0|IV, V, VI,|--- |
| |համույթ | | | | | | | |VII | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|5.|Դաշնամուր |1.0|1.0|1.0|1.0|1.0|1.0|1.0|III, IV, |--- |
| | | | | | | | | |V, VI, VII| |
|______________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
| Ընդամենը |4.0|5.0|5.0|6.5|7.5|8.0|8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-35 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Մինչև 7 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
.____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________| | |
| | | I |II |III|IV | V | | |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|1.|Երաժշտական գործիք |2.0|2.0|2.0|2.0|2.0|I, II, IV |III, V |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, IV |V |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|3.|Երաժշտական գրականություն|---|1.5|1.5|1.5|1.5|III, IV, V |--- |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|4.|Նվագախումբ, համույթ կամ |1.0|1.0|2.0|2.0|2.0|III, IV, V |--- |
| |երգչախումբ | | | | | | | |
|__|________________________|___|___|___|___|___|____________|_______|
|5.|Ընտրովի |---|1.0|1.0|1.0|1.0|III, V |---- |
|___________________________|___|___|___|___|___|____________|_______|
| Ընդամենը |4.5|7.0|8.0|8.0|8.0| | |
.____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:
5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.
2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 6
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________________| | |
| | | I |II |III|IV | V |VI |VII| | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|1.|Երաժշտական գործիք |1.5|1.5|2.0|2.0|2.0|2.0|2.0|I, II, |IV, VII|
| | | | | | | | | |III, V, VI| |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|2.|Սոլֆեջո |1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|1.5|II, III, |VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|3.|Երաժշտական |---|---|---|1.5|1.5|1.5|1.5|V, VI, VII|--- |
| |գրականություն | | | | | | | | | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|4.|Նվագախումբ, համույթ|1.0|1.0|1.0|1.0|2.0|2.0|2.0|IV, V, VI,|--- |
| |կամ երգչախումբ | | | | | | | |VII | |
|__|___________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
|5.|Ընտրովի |---|0.5|1.0|1.0|1.0|1.0|1.0|IV, VII |---- |
|______________________|___|___|___|___|___|___|___|__________|_______|
| Ընդամենը |4.0|4.5|5.5|7.0|8.0|8.0|8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:
5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.
2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Մինչև 7 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(10-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
.____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |___________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |___________________| | |
| | | I | II |III |IV | | |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|1.|Գծանկար |3.0 |3.0 |4.0 |4.0 |II, III |IV |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|2.|Գունանկար |3.0 |3.0 |3.0 |3.0 |II, III |IV |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|3.|Կոմպոզիցիա (ստեղծագործական|2/1 |2/1 |2/1 |2/1 |II, III |IV |
| |թեմատիկ նկարչություն) | | | | | | |
| |հաստոցային/կիրառական | | | | | | |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|4.|Քանդակ կամ դեկորատիվ - |2.0 |2.0 |1.0 |1.0 |II, III |IV |
| |կիրառական արվեստ | | | | | | |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|5.|Արվեստի պատմություն |1.0 |1.0 |1.0 |1.0 |IV |--- |
|__|__________________________|____|____|____|____|__________|_______|
|6.|Ընտրովի |1.0 |1.0 |1.0 |1.0 |II, IV |--- |
|_____________________________|____|____|____|____|__________|_______|
| Ընդամենը |13.0|13.0|13.0|13.0| | |
.____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է IV դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է IV դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Մինչև 10 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
8. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 8
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(6-10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը | (շաբաթական) | |թյուն |
| | |_______________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |_______________________________| | |
| | | I |II |III|IV | V |VI |VII | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|1.|Կերպարվեստի |2.0|2.0|2.0| - | - | - | - |III | |
| |հիմունքներ և | | | | | | | | | |
| |նկարչություն | | | | | | | | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|2.|Կիրառական |2.0|2.0|2.0| - | - | - | - |III | |
| |արվեստ | | | | | | | | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|3.|Ծեփագործություն|2.0|2.0|2.0| - | - | - | - |III | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|4.|Գծանկար |---|---|---|3.0 |3.0 |4.0 |4.0 |IV, V, VI |VII |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|5.|Գունանկար |---|---|---|3.0 |3.0 |3.0 |3.0 |IV, V, VI |VII |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|6.|Կոմպոզիցիա |---|---|---|2/1 |2/1 |2/1 |2/1 |IV, V, VI |VII |
| |(ստեղծագոր- | | | | | | | | | |
| |ծական թեմատիկ | | | | | | | | | |
| |նկարչություն) | | | | | | | | | |
| |հաստոցային/ | | | | | | | | | |
| |կիրառական | | | | | | | | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|7.|Քանդակ կամ |---|---|---|2.0 |2.0 |1.0 |1.0 |IV, V, VI |VII |
| |կիրառական | | | | | | | | | |
| |արվեստ | | | | | | | | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|8.|Արվեստի |---|---|-- |1.0 |1.0 |1.0 |1.0 |V, VI, VII|---- |
| |պատմություն | | | | | | | | | |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
|9.|Ընտրովի |0.5|0.5|1.0|1.0 |1.0 |1.0 |1.0 |IV, VII |-- |
|__|_______________|___|___|___|____|____|____|____|__________|_______|
| |Ընդամենը |6.5|6.5|7.0|13.0|13.0|13.0|13.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 4, 5, 6, 7, 8-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Մինչև 8 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
8. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
.____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը |Ստուգարք|Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |_______________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |_______________________| | |
| | | I |II |III |IV | V | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|1.|Դասական պար |3.0|4.5 |4.5 |4.5 |4.5 |II, III,|V |
| | | | | | | |IV | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|2.|Հայկական պար |-- |3.0 |3.0 |3.0 |3.0 |III, IV |V |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|3.|Ժամանակակից |---|--- |1.5 |1.5 |1.5 |III, IV |V |
| |պարահանդեսային պար | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|4.|Պատմակենցաղային պար |---|1.5 |--- |--- |--- |II |-- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|5.|Ժողովուրդներին բնորոշ |---|--- |1.5 |1.5 |1.5 |III, IV |V |
| |բեմական պար | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|6.|Ռիթմիկա |1.0|1.0 |--- |--- |--- |II |-- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|7.|Մարմնամարզություն |1.0|--- |--- |--- |--- |-- |-- |
| |/պարտեր/ | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|8.|Երաժշտության |1.0|0.5 |0.5 |0.5 |0.5 |V |-- |
| |գրագիտություն և | | | | | | | |
| |ունկնդրում | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|9.|Արվեստի պատմություն |---|1.0 |1.0 |1.0 |1.0 |V |-- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|10|Բեմական փորձառություն |0.5|0.5 |0.5 |0.5 |0.5 |-- |-- |
| |/պրակտիկա/ | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
| |Ընդամենը |6.5|12.0|12.5|12.5|12.5| | |
.____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
6. ՈՒսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 1-6-րդ կետերի առարկաների` խմբային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
7. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 10
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը | (շաբաթական) | |թյուն |
| | |________________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |________________________________| | |
| | | I |II |III |IV | V |VI |VII | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|1.|Դասական պար | - |-- |4.5 |4.5 |4.5 |4.5 |4.5 |III, IV, |VII |
| | | | | | | | | |V, VI | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|2.|Հայկական պար | |-- |3.0 |3.0 |3.0 |3.0 |3.0 |III, IV, |VII |
| | | | | | | | | |V, VI | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|3.|Ժամանակակից պար|-- |-- |-- |-- |1.5 |1.5 |1.5 |V, VI |VII |
| |պարահանդեսային | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|4.|Պատմակենցաղային|-- |-- |1.5 |1.5 | | | |III, IV |-- |
| |պար | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|5.|Ժողովուրդներին |-- |-- |-- |1.5 |1.5 |1.5 |1.5 |IV, V, VI|VII |
| |բնորոշ բեմական | | | | | | | | | |
| |պար | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|6.|Ռիթմիկա և պար |4.0|4.0|--- |--- |--- |--- |--- |II |-- |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|7.|Մարմնամարզու- |1.0|1.0|--- |--- |--- |--- |--- |II |-- |
| |թյուն | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|8.|Երաժշտության |1.0|1.0|1.0 |0.5 |0.5 |0.5 |0.5 |VI |-- |
| |գրագիտություն | | | | | | | | | |
| |և ունկնդրում | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|9.|Արվեստի |---|---|-- I|1.0 |1.0 |1.0 |1.0 |V, VI, VI|-- |
| |պատմություն | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|10|Բեմական |---|0.5|0.5 |0.5 |0.5 |0.5 |0.5 |-- |-- |
| |փորձառություն | | | | | | | | | |
| |/պրակտիկա/ | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
| |Ընդամենը |6.0|6.5|10.5|12.5|12.5|12.5|12.5| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
6. ՈՒսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի թիվ 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «Բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
7. 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկակաան պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
8. Դպրոցի ֆինանսական հնարավորություններից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
9. Մինչև 7 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
10. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 11
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
.____________________________________________________________________.
|N |Առարկայի անվանումը |Դասաժամերի քանակը |Ստուգարք|Քննու- |
| | | (շաբաթական) | |թյուն |
| | |_______________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |_______________________| | |
| | | I |II |III |IV | V | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|1.|Դերասանի վարպետություն |2.0| 2.0| 2.0| 3.0| 3.0|II, III,|V |
| | | | | | | |IV | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|2.|Բեմական խոսք |1.0| 1.0| 1.0| 0.5| 0.5|II, III,|V |
| | | | | | | |IV | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|3.|Բեմական շարժում |-- | 1.0| 1.0| 1.0| 1.0| --- | --- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|4.|Արվեստի պատմություն |---| 1.0| 1.0| 1.0| 1.0|III, V | --- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|5.|Պար |-- | 1.0| 1.0| 1.0| 1.0|III, V | --- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|6.|Ռիթմիկա |1.0| ---| ---| ---| | --- | --- |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|7.|Երաժշտական գրականություն|1.0| 0.5| 0.5| 0.5| 0.5|V | --- |
| |և ունկնդրում | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|8.|Բեմական փորձառություն |0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| --- | --- |
| |/պրակտիկա/ | | | | | | | |
|__|________________________|___|____|____|____|____|________|_______|
|9.|Ընտրովի |1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|III, V | --- |
|___________________________|___|____|____|____|____|________|_______|
| Ընդամենը |6.5| 8.0| 8.0| 8.5| 8.5| | |
.____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 11-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:
3. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսքը, տիկնիկային թատրոն, պար և այլն:
4. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
5. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:
7. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
8. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
Աղյուսակ 12
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի | Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը | (շաբաթական) | |թյուն |
| | |________________________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |________________________________| | |
| | | I |II |III |IV | V |VI |VII | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|1.|Դերասանի |2.0|2.0| 2.0| 2.0| 2.0| 3.0| 3.0|II, III, |IV, VII|
| |վարպետություն | | | | | | | |V, VI | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|2.|Բեմական խոսք |1.0|1.0| 1.0| 0.5| 0.5| 0.5| 0.5|II, III, |IV, VII|
| | | | | | | | | |V, VI | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|3.|Բեմական շարժում|---|---| ---| 1.0| 1.0| 1.0| 1.0| --- | --- |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|4.|Արվեստի |---|---| -- | 1.0| 1.0| 1.0| 1.0|V, VII | --- |
| |պատմություն | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|5.|Պար |-- |---| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|IV, VII | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|6.|Ռիթմիկա |1.0|1.0| -- | -- | -- | -- | -- | --- | --- |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|7.|Երաժշտության |---|---| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|VII | --- |
| |գրագիտություն | | | | | | | | | |
| |և ունկնդրում | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|8.|Բեմական |0.5|0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| --- | --- |
| |փորձառություն | | | | | | | | | |
| |/պրակտիկա/ | | | | | | | | | |
|__|_______________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
|9.|Ընտրովի |0.5|1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|IV, VII | |
|__________________|___|___|____|____|____|____|____|_________|_______|
| Ընդամենը |5.0|5.5| 6.0| 7.5| 7.5| 8.5| 8.5| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 12-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող են ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:
5. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
6. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
7. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:
8. Մինչև 7 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:
9. ՈՒսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ: