Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164- ...

 

 

040.0911.080916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման և որոշման 2-րդ կետով հաստատված կարգի վերնագրերը, որոշման 1-ին, 2-րդ և կարգի 1-ին կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

«8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:».

3) կարգում`

ա. 1- ին կետում «և 6» բառերը փոխարինել «6 և 7» բառերով,

բ. 3-րդ կետի «ա» ենթակետը «իրականացման» բառից հետո լրացնել «(ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում` կազմակերպչի սերվերների տեղակայման վայրը, իսկ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում` նաև խաղասրահի հասցեն)» բառերով,

գ. 3-րդ կետի «գ» ենթակետը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,

դ. 4-րդ կետի «ե» ենթակետը «խաղասեղանների ծագման» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության» բառերով,

ե. 4-րդ կետի «զ» ենթակետը «շահումով խաղերի մասին տվյալները» բառերից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,

զ. 4-րդ կետի «թ», 6-րդ կետի «դ» ենթակետերը, N 3 ձևի 9-րդ և N 5 ձևի 4-րդ կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,

է. 4-րդ կետի «ժ», 6-րդ կետի «զ» ենթակետերը, N 3 ձևի 10-րդ և N 5 ձևի 7-րդ կետերը «խաղասրահի» բառից առաջ լրացնել «գործունեության իրականացման վայրի,» բառերով,

ը. 6-րդ կետի «ե» ենթակետը «շահագործման» բառից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,

թ. 12-րդ կետում «զ» բառը փոխարինել «ժա» բառով,

ժ. N 3 ձևը «ՀԱՅՏ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»,

ժա. N 6 ձևի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «գ» պարբերությունները և 5-րդ կետի 4-րդ ենթակետը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» և 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները «խաղերի» բառից հետո` «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով,

ժբ. կարգը լրացնել նոր` N 7 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 25-ի

N 911-Ն որոշման

 

«Ձև N 7

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի 20 թվականի

_____ -ի _____ -ի N  հրամանով

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի տեղակալ

_________________________

                                                       Կ.Տ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

    Գրանցման համարը _____________________     ԻՇԽ -

    Կազմակերպության անվանումը ____________    ________________________

________________________________________

                                              ________________________

Կազմակերպության գտնվելու վայրը _________

Գործունեության իրականացման վայրը _______ ________________________

(անմիջականորեն (խաղասրահի միջոցով)

ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման

դեպքում` նաև խաղասրահի հասցեն)

_____________________________

    Տրված է ________________________          ___ ___________ 20  թ.

 

    Գործողության ժամկետը _______________      անժամկետ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2016
N 911-Ն
Որոշում