Սեղմել Esc փակելու համար:
1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՄԻՋԱԶԳԱ ...

 

 

020.1309.270916

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 սեպտեմբերի 2016 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված` Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1948 թվականի մարտի 6-ին` Ժնևում:

Միջազգային ծովային կազմակերպության նպատակներն են, մասնավորապես.

- մեխանիզմներ մշակել կառավարությունների միջև համագործակցության համար միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող բոլոր տեսակի տեխնիկական հարցերի վերաբերյալ պետական կանոնակարգման և գործելակերպերի ոլորտում, խրախուսել և դյուրացնել գործնականում կիրառելի բարձր ստանդարտների ընդունումը ծովային անվտանգությանը, նավարկության արդյունավետությանը և նավերից ծովի աղտոտման կանխմանն ու վերահսկմանը վերաբերող հարցերում,

- խրախուսել միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող` կառավարությունների խտրական գործողությունների և անհարկի սահմանափակումների վերացումը`խթանելու համար առանց խտրականության նավափոխադրման ծառայությունների մատչելիությունը համաշխարհային առևտրում,

- ապահովել նավափոխադրող ընկերությունների անարդար, սահմանափակող գործելակերպերին վերաբերող հարցերի քննարկումը Միջազգային ծովային կազմակերպության կողմից,

- ապահովել Միջազգային ծովային կազմակերպության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կառավարությունների միջև:

Միջազգային ծովային կազմակերպությունը բաղկացած է Ասամբլեայից, Խորհրդից, Ծովային անվտանգության կոմիտեից, Իրավական կոմիտեից, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեից, Տեխնիկական համագործակցության կոմիտեից, Դյուրացման կոմիտեից և այնպիսի օժանդակ մարմիններից, որոնք Միջազգային ծովային կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ անհրաժեշտ համարել, և Քարտուղարությունից:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) հարգել գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում,

բ) հոգալ Միջազգային ծովային կազմակերպության կողմից անցկացվող նիստերին մասնակցող իր պատվիրակության աշխատավարձի, ուղևորության և այլ ծախսերը:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված` Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1309

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.09.2016
N ՍԴՈ-1309
Որոշում