(ուժը կորցրել է 24.05.2019 թիվ 26-Ն որոշում)
i
603.0013.300916
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 09 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 13-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թ. փետրվարի 13-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 02-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 13-Ն որոշման
ՁԵՎ 1-ավիա
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 10-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է ______________________________________________________|
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը ____________________________________I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը ___________________________________________________ I____I____I|
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը /Վարչական շրջանը ____________________________ I___I___I___I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________________|
|______________________________________________ I___I___I___I___I___I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) |
|ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) __________________________________________________|
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
| |
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Հաշ- |Հաշ- |
| |համարը|միավորը |վետու |վետու |
| | | |ամսվա |տարվա |
| | | |ծավալը|սկզբից|
|_______________________________________|______|________|______|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|_______________________________________|______|________|______|______|
|Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը |110 |տոննա | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` հայաստանյան շարժակազմով |111 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|դրանից` Եվրասիական տնտեսական միության |112 |«-» | | X |
|երկրներ (այսուհետ ԵԱՏՄ) | | | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը |120 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` հայաստանյան շարժակազմով |121 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|դրանից` ԵԱՏՄ երկրներից |122 |«-» | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Մեկնել են ուղևորներ - ընդամենը |130 |հազար | | X |
| | |մարդ | | |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` հայաստանյան շարժակազմով |131 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|դրանից` ԵԱՏՄ երկրներ |132 |«-» | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Ժամանել են ուղևորներ - ընդամենը |140 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` հայաստանյան շարժակազմով |141 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|դրանից` ԵԱՏՄ երկրներից |142 |«-» | | X |
|_______________________________________|______|________|______|______|
|ՈՒղևորաշրջանառությունը |150 |միլիոն | | X |
| | |ուղևոր- | | |
| | |կմ | | |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |151 |«-» | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Բեռնաշրջանառությունը |160 |միլիոն | | X |
| | |տոննա-կմ| | |
|_______________________________________|______|________|______|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |161 |«-» | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը |170 |«-» | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Բեռնափոխադրումներից ստացված հասույթը |180 |հազար | | X |
|(առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը| |դրամ | | |
|_______________________________________|______|________|______|______|
|ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը|190 |«-» | | X |
|(առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը| | | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի |200 |«-» | | X |
|գործունեությունից ստացված հասույթը | | | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը| | | | |
|_______________________________________|______|________|______|______|
|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող |210 |մարդ | | |
|աշխատողների միջին ամսական թվաքանակը | | | | |
._____________________________________________________________________.
110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար _______________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _______________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»____ ___20__թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 13-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
6. Առաքվել են բեռներ և փոստ (տող 110), ներկրվել են բեռներ և փոստ (տող 120) արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:
7. Հայաստանյան շարժակազմով տողերում (տողեր 111 և 121) ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:
8. Մեկնել են ուղևորներ (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):
9. Հայաստանյան շարժակազմով տողերում (տողեր 131 և 141) ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
10. Ժամանել են ուղևորներ (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):
11. ՈՒղևորաշրջանառությունը (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
12. Բեռնաշրջանառությունը (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
13. Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ երկրներ) տողերում (112, 122, 132, 142) ներկայացվում են ԵԱՏՄ երկրներ առաքված ու ներկրված բեռների, փոստի ծավալները, ինչպես նաև` մեկնած ու ժամանած ուղևորների թվաքանակները:
14. Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
15. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
16. ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 190) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
17. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 200) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: