Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

600.0297.111116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2016 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ կետի «գ» ենթակետը և 17-րդ հոդվածի 1.1 մասը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (այսուհետ` օտարերկրյա սուբյեկտ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման (մերժման), գործողության ժամկետի երկարաձգման, կասեցման և դադարեցման ընթացակարգերը:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Թույլտվություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտին համապատասխան, միայն քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների շերտերից:

3. Թույլտվությունները տրամադրվում են մինչև 10 տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ ներկայացված` օտարերկրյա սուբյեկտի հայտի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարները գանձվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններն ազատվում են այդ վճարներից:

5. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

6. Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

7. Թույլտվություն ունեցող անձը կարող է օգտագործել այդ ռադիոհաճախականությունը Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում:

8. Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության պայմանները:

9. Թույլտվություն ունեցող անձի կողմից Թույլտվությամբ իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների փաստացի չօգտագործումը Թույլտվություն ունեցող անձին չի ազատում իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված վճարներ վճարելու պարտականությունից:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

10. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա սուբյեկտը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Հանձնաժողով է ներկայացնում հայտ (այսուհետ` Թույլտվության հայտ)` համաձայն սույն կարգի N 1 - N 4 հավելվածների: Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների Թույլտվության հայտերի դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Թույլտվության հայտի հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկություն` սույն կարգի 4-րդ կետում նշված ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարների գանձման փոխադարձության սկզբունքի կիրառման վերաբերյալ:

11. Սույն կարգի 4-րդ կետում նշված` փոխադարձության սկզբունքի հիման վրա ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարների գանձման դեպքում ռադիոհաճախականության տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան Թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Օտարերկրյա սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկությունները պետք է լինեն հավաստի:

13. Թույլտվության հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Թույլտվության հայտի ամբողջականությունը, ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը` սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերին և N 1 - N 4 հավելվածներին:

14. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և օտարերկրյա սուբյեկտին` վերջինիս առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև օտարերկրյա սուբյեկտի կողմից համապատասխան թերությունների վերացումը կամ դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

15. Թույլտվության հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

1) այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

2) տեղեկությունները թերի են կամ առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ կամ օտարերկրյա սուբյեկտը սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները:

16. Հանձնաժողովը Թույլտվության հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և օտարերկրյա սուբյեկտին` Թույլտվության հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում այն պահպանվում է Հանձնաժողովում:

17. Օտարերկրյա սուբյեկտը, Հանձնաժողովի կողմից Թույլտվության հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ կրկին ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Թույլտվության հայտի ստացման օր է համարվում բացակայող կամ ճշգրտված փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրելու օրը: Դրանից հետո Հանձնաժողովն առաջնորդվում է սույն կարգի 13-16-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

18. Թույլտվության հայտի վերաբերյալ համապատասխան որոշումը Հանձնաժողովը կայացնում է Թույլտվության հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Հանձնաժողովը Թույլտվության հայտը մերժում է, եթե`

1) հայտագրված ռադիոհաճախականության կամ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.

2) Թույլտվության հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

3) Թույլտվության տրամադրման դեպքում սահմանափակվում է մեկ այլ Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականության օգտագործման իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.

4) օտարերկրյա սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են:

20. Թույլտվություն տրամադրելու կամ հայտի մերժման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, Հանձնաժողովը որոշման պատճենը 3 օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնում է օտարերկրյա սուբյեկտին, միաժամանակ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, իսկ եթե օտարերկրյա սուբյեկտը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մինչև վերջինիս ներկայանալը Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:

21. Թույլտվության հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Թույլտվության հայտերի քննարկման վրա:

22. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է անհատական գործ:

23. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի պահվում է Հանձնաժողովում:

24. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում գործը պահվում է Հանձնաժողովում:

 

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

25. Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հայտով (այսուհետ` երկարաձգման հայտ) դիմել Հանձնաժողով:

26. Երկարաձգման հայտը մերժվում է, եթե`

1) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ.

2) Թույլտվություն ստացած անձը Թույլտվությունում սահմանված ժամկետում տրամադրված ռադիոհաճախականությունը չի օգտագործել:

27. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում երկարաձգման հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և որոշման պատճենը 3 օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնում է օտարերկրյա սուբյեկտին, իսկ եթե օտարերկրյա սուբյեկտը դրա մասին խնդրել է երկարաձգման հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:

28. Եթե երկարաձգման հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

 

4. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

29. Թույլտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

30. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումը Հանձնաժողովում մուտքագրման օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:

31. Թույլտվության կասեցման ընթացքում Թույլտվություն ունեցող անձն իրավունք չունի օգտագործել Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունները:

32. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:

33. Թույլտվության կասեցման ժամանակահատվածում ռադիոհաճախականությունների օգտագործման համար օրենքով սահմանված պարտադիր վճարները Թույլտվություն ունեցող անձի կողմից ենթակա են վճարման` անկախ կասեցման հիմքերից և ժամկետներից (պայմաններից), բացառությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքի:

34. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահից:

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՀԱՅՏ

ՌԱԴԻՈՌԵԼԵԱՅԻՆ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ընդհանուր տեղեկություններ

 

    1. Հայտատուի անվանումը                       _________________________

    2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը    _________________________

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը             _________________________

    4. Գտնվելու վայրը                            _________________________

    5. Փոստային հասցեն                           _________________________

    6. Հեռախոս, ֆաքս                             _________________________

7. Ռադիոռելեային կապի գծի օգտագործման նպատակը_________________________

    8. Ռադիոռելեային կապի գծի անվանումը          _________________________

9. Ռադիոռելեային կապի գծերի կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը ծովի մակերևույթից

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ռադիոռելեային|Ռադիոռելեային կապի|Աշխարհագրական   |Բարձրությունը  |

|   |կապի գծի     |գծի կայանների     |կոորդինատները   |ծովի           |

|   |հատվածի      |տեղադրման վայրերը |                |մակերևույթից   |

|   |անվանումը    |                  |                |     (մ)       |

|   |             |__________________|________________|_______________|

|   |             |կայան 1 | կայան 2 |կայան 1|կայան 2 |կայան 1|կայան 2|

|___|_____________|________|_________|_______|________|_______|_______|

| 1 |      2      |    3   |    4    |   5   |    6   |   7   |   8   |

|___|_____________|________|_________|_______|________|_______|_______|

|___|_____________|________|_________|_______|________|_______|_______|

._____________________________________________________________________.

 

Տեխնիկական տվյալներ

 

10. Ռադիոռելեային կայանի տեսակը __________________________________

(անալոգային, թվային)

11. Ռադիոհաճախականությունների

    տիրույթը (ՄՀց)                  _____________________________________

 

12. Պահանջվող ռադիոհաճախականությունները (ՄՀց)

 

.______________________________________________________________.

|Հ/հ|Ռադիոռելեային կապի գծի|Պահանջվող ռադիոհաճախականությունները|

|   |հատվածի անվանումը     |           (հաղորդման) (ՄՀց)       |

|   |                      |___________________________________|

|   |                      |   կայան 1     |    կայան 2        |

|___|______________________|_______________|___________________|

| 1 |          2           |       3       |        4          |

|___|______________________|_______________|___________________|

|___|______________________|_______________|___________________|

.______________________________________________________________.

 

13. Հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

._____________________________________________________________.

|Հ/հ|Ռադիոռելեային   |Հաղորդչի    |Ճառագայթման |Տեղեկատվության|

|   |կապի գծի հատվածի|հզորությունը|դասը        |հաղորդման     |

|   |անվանումը       |(Վտ)        |            |արագությունը  |

|   |                |            |            |(կԲիթ/վ)      |

|___|________________|____________|____________|______________|

| 1 |       2        |     3      |      4     |      5       |

|___|________________|____________|____________|______________|

|___|________________|____________|____________|______________|

._____________________________________________________________.

 

14. Անտենայի տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, տրամագիծը, ուժեղացման գործակիցը

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ռադիո-   |Անտենայի     |Բարձրությունը|Անտենայի     |ՈՒժեղացման   |

|   |ռելեային |տեսակը       |երկրի        |տրամագիծը (մ)|գործակիցը    |

|   |կապի գծի |             |մակերևույթից |             |(դԲ)         |

|   |հատվածի  |             |    (մ)      |             |             |

|   |անվանումը|_____________|_____________|_____________|_____________|

|   |         |կայան |կայան |կայան |կայան |կայան |կայան |կայան |կայան |

|   |         |  1   |  2   |  1   |  2   |  1   |  2   |  1   |  2   |

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

| 1 |    2    |   3  |   4  |   5  |   6  |   7  |  8   |   9  |  10  |

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

._____________________________________________________________________.

 

15. Ռադիոռելեային կապի կազմակերպման սխեման (նշել կայանների միջև հեռավորությունները և անտենաների ազիմուտները).

 

Հայտատու` ___________________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

«___» ____________ 20 թվականի

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառաությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՀԱՅՏ

 

ԱՆԼԱՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՑԱՆՑԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ընդհանուր տեղեկություններ

 

    1. Հայտատուի անվանումը                    ___________________________

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը ___________________________

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը          ___________________________

    4. Գտնվելու վայրը                         ___________________________

    5. Փոստային հասցեն                        ___________________________

    6. Հեռախոս, ֆաքս                          ___________________________

    7. Ցանցի օգտագործման նպատակը              ___________________________

 

Ընդհանուր տեղեկություններ ցանցի վերաբերյալ

 

8. Օգտագործվող սարքավորման

    տեխնիկական ստանդարտի անվանումը    ___________________________________

                                      (լրացվում է դրա առկայության դեպքում)

    9. Ցանցի կազմակերպման տարածքը     ___________________________________

                                            (մարզ, քաղաք, բնակավայր)

    10. Բազային կայանների քանակը      ____________________________________

 

Տեխնիկական տվյալներ

 

11. Ռադիոհաճախականությունների

    տիրույթը (ՄՀց)                     ___________________________________

 

12. Ցանցի համար պահանջվող

ռադիոհաճախականությունների շերտը (ՄՀց) _________________________________

 

13. Բազային կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

.________________________________________________________________.

|Բազային կայանի |Բազային կայանի |Աշխարհագրական|Բարձրությունը ծովի|

|հերթական համարը|տեղադրման վայրը|կոորդինատները|մակերևույթից  (մ) |

|_______________|_______________|_____________|__________________|

|       1       |       2       |   3  |   4  |    5   |   6     |

|_______________|_______________|______|______|________|_________|

|_______________|_______________|______|______|________|_________|

.________________________________________________________________.

 

14. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

.____________________________________________________________________.

|Բազային կայանի |Ռադիոհաճախա-|Հաղորդչի    |Ճառագայթման|Տեղեկատվության|

|հերթական համարը|կանությունը |հզորությունը|դասը       |հաղորդման     |

|               |(ՄՀց)       |(Վտ)        |           |արագությունը  |

|               |            |            |           |(կԲիթ/վ)      |

|_______________|____________|____________|___________|______________|

|       1       |     2      |      3     |      4    |       5      |

|_______________|____________|____________|___________|______________|

|_______________|____________|____________|___________|______________|

.____________________________________________________________________.

 

15. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը

 

.____________________________________________________________________.

|Բազային կայանի |Անտենայի   |Բարձրությունը|ՈՒժեղացման |Ճառագայթման   |

|հերթական համարը|տեսակը,    |երկրի        |գործակիցը  |ազիմուտը      |

|               |սեկտորի    |մակերևույթից |(դԲ)       |(աստիճան)     |

|               |բացվածքը   |(մ)          |           |              |

|               |(աստիճան)  |             |           |              |

|_______________|___________|_____________|___________|______________|

|      1        |     2     |      3      |     4     |       5      |

|_______________|___________|_____________|___________|______________|

|_______________|___________|_____________|___________|______________|

.____________________________________________________________________.

 

Հայտատու` ___________________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

«___» ____________ 20 թվականի

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՀԱՅՏ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ընդհանուր տեղեկություններ

 

    1. Հայտատուի անվանումը                    ___________________________

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը ___________________________

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը          ___________________________

    4. Գտնվելու վայրը                         ___________________________

    5. Փոստային հասցեն                        ___________________________

    6. Հեռախոս, ֆաքս                          ___________________________

7. Ռադիոկապի օգտագործման նպատակը

 

Ընդհանուր տեղեկություններ ռադիոկապի ցանցի վերաբերյալ

 

8. Օգտագործվող սարքավորման

    տեխնիկական ստանդարտի անվանումը     ___________________________________

                                       (լրացվում է դրա առկայության դեպքում)

9. Ռադիոկապի ցանցի կազմակերպման տարածքը _______________________________

(մարզ, քաղաք, բնակավայր)

10. Բազային (վերահաղորդիչ) կայանների քանակը ______________________

 

11. Պլանավորվող բաժանորդային ցանցի ծավալը

    (բաժանորդների քանակը)               _________________________________

 

Տեխնիկական տվյալներ

 

12. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) ________________________

(ընդունման/հաղորդման)

    13. Դուպլեքսային բաժանվածություն (ՄՀց)      __________________________

14. Ցանցի համար պահանջվող

    ռադիոհաճախականությունների քանակը            _______________________

 

15. Բազային (վերահաղորդիչ) կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

._________________________________________________________________.

|Բազային կայանի |Բազային         |Աշխարհագրական|Բարձրությունը ծովի|

|հերթական համարը|(վերահաղորդիչ)  |կոորդինատները|մակերևույթից  (մ) |

|               |կայանի տեղադրման|             |                  |

|               |վայրը (հասցեն)  |             |                  |

|_______________|________________|_____________|__________________|

|       1       |       2        |   3  |   4  |    5   |   6     |

|_______________|________________|______|______|________|_________|

|_______________|________________|______|______|________|_________|

._________________________________________________________________.

 

16. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

.____________________________________________________________________.

|Բազային կայանի |Ռադիոհաճախա-|Հաղորդչի    |Ճառագայթման|Տեղեկատվության|

|հերթական       |կանությունը |հզորությունը|դասը       |հաղորդման     |

|համարը         |(ՄՀց)       |(Վտ)        |           |արագությունը  |

|               |            |            |           |(կԲիթ/վ)      |

|_______________|____________|____________|___________|______________|

|       1       |      2     |     3      |      4    |       5      |

|_______________|____________|____________|___________|______________|

|_______________|____________|____________|___________|______________|

.____________________________________________________________________.

 

17. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը

 

.____________________________________________________________________.

|Բազային կայանի |Անտենայի   |Բարձրությունը|ՈՒժեղացման |Ճառագայթման   |

|հերթական համարը|տեսակը,    |երկրի        |գործակիցը  |ազիմուտը      |

|               |սեկտորի    |մակերևույթից |(դԲ)       |(աստիճան)     |

|               |բացվածքը   |(մ)          |           |              |

|               |(աստիճան)  |             |           |              |

|_______________|___________|_____________|___________|______________|

|       1       |     2     |       3     |      4    |       5      |

|_______________|___________|_____________|___________|______________|

|_______________|___________|_____________|___________|______________|

.____________________________________________________________________.

 

Հայտատու` ___________________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

«___» ____________ 20 թվականի

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՀԱՅՏ

ԱՄՐԱԿՑՎԱԾ (ՇԱՐԺԱԿԱՆ) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ընդհանուր տեղեկություններ

 

    1. Հայտատուի անվանումը                    ___________________________

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը ___________________________

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը          ___________________________

    4. Գտնվելու վայրը                         ___________________________

    5. Փոստային հասցեն                        ___________________________

    6. Հեռախոս, ֆաքս                          ___________________________

    7. Կապի կազմակերպման նպատակը              ___________________________

 

Տեխնիկական տվյալներ

 

8. Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

._________________________________________________________________.

|Կայանի հերթական|Արբանյակային    |Աշխարհագրական|Բարձրությունը ծովի|

|համարը         |կապի երկրային   |կոորդինատները|մակերևույթից  (մ) |

|               |կայանի տեղադրման|             |                  |

|               |վայրը (հասցեն)  |             |                  |

|_______________|________________|_____________|__________________|

|       1       |       2        |   3  |   4  |    5   |   6     |

|_______________|________________|______|______|________|_________|

|_______________|________________|______|______|________|_________|

._________________________________________________________________.

 

9. Արբանյակային ցանցի անվանումը և տեղակայման կոորդինատները

 

._______________________________________________.

|Արբանյակային ցանցի    |Տեղակայման կոորդինատները|

|     անվանումը        |                        |

|______________________|________________________|

|          1           |      2     |    3      |

|______________________|____________|___________|

|______________________|____________|___________|

._______________________________________________.

 

10. Ռադիոհաճախականությունների

    շերտերը (ՄՀց)            ____________________________________________

                                (նշվում են հաճախությունների շերտերը

                                      հաղորդման/ընդունման)

 

11. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

._____________________________________________________________________.

|Կայանի   |Ռադիոհաճախա-       |Հաղորդչի    |Ճառագայթման|Տեղեկատվության|

|հերթական |կանությունները     |հզորությունը|դասը       |հաղորդման     |

|համարը   |    (ՄՀց)          |(Վտ)        |           |արագությունը  |

|         |___________________|            |           |(կԲիթ/վ)      |

|         |հաղորդման|ընդունման|            |           |              |

|_________|_________|_________|____________|___________|______________|

|    1    |    2    |    3    |      4     |     5     |       6      |

|_________|_________|_________|____________|___________|______________|

|_________|_________|_________|____________|___________|______________|

._____________________________________________________________________.

 

12. Անտենաների տեսակը, տրամագիծը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը, տեղի անկյունը

 

._____________________________________________________________________.

|Կայանի  |Անտենայի|Տրամագիծը|Բարձրու-|ՈՒժեղացման|Ճառագայթման|Տեղի     |

|հերթական|տեսակը  |(մ)      |թյունը  |գործակիցը |ազիմուտը   |անկյունը |

|համարը  |        |         |երկրի   |(դԲ)      |(աստիճան)  |(աստիճան)|

|        |        |         |մակե-   |          |           |         |

|        |        |         |րևույ-  |          |           |         |

|        |        |         |թից     |          |           |         |

|________|________|_________|________|__________|___________|_________|

|    1   |    2   |    3    |   4    |    5     |     6     |    7    |

|________|________|_________|________|__________|___________|_________|

|________|________|_________|________|__________|___________|_________|

._____________________________________________________________________.

 

Հայտատու` ___________________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

«___» ____________ 20 թվականի

 

Հավելված N 5

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 297-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի

 

20 __ թվականի __________ «___»-ի N_____ որոշում

 

Էլեկտրոնային հաղորդակցության կապի տեսակը` ____________________________

______________________________________________________________________

 

    Թույլտվության գրանցման ամսաթիվը            «___»_____________20__ թ.

    Թույլտվության գրանցման համարը              N_________

    Ստացված էջերի քանակը`                      ________________

 

Տրված է` _________________________________________________________

(Թույլտվություն ստացողի անվանումը)

______________________________________________________________________

              (հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

______________________________________________________________________

(Թույլտվություն ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն

փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

______________________________________________________________________

                       ում կողմից և երբ է տրված)

 

Թույլտվությունը ստացվել է`

 

«____»________________20__ թվականի

 

_________________________________________

(Թույլտվություն ստացողի ստորագրությունը)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.11.2016
N 297-Ն
Որոշում