Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 14 ...

 

 

040.0248.170317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2017 թվականի N 248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) N 1 հավելվածը 6-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.

«4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման և իրացման համար:».

2) N 1 հավելվածի 5-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ կետերը «3» թվից հետո լրացնել «5» թվով.

3) N 2 հավելվածի N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 16-ի

N 248-Ն որոշման

 

«Ձև N 5

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N ____

_____ _________________ 20 թ.

 

Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` հանրապետության տարածքով փոխադրման և իրացման

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է _______________________________

____________________________________________________________________-ին

(նշել իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը,

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային

տվյալները)

 

Ենթահսկման բեռն արտադրված է ___________________________________________

_____________________________________________________________________-ի

(նշել սպանդանոցի անվանումը, գործունեության իրականացման վայրը, մորթի

ամսաթիվը)

 

սպանդանոցային մորթի արդյունքում ստացված _______________________________

_____________________________________________________________________-ի

(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը, (մսեղիքի հատ և

կգ կամ մսի կգ)

 

և անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված ____________________

_______________________________________________________________________

(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության համարը, տալու

ամսաթիվը և տվողի անունը, ազգանունը)

 

տեղափոխման համար ______________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(նշել տեղափոխման վայրը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը,

փոխադրման պայմանները, ստացող անձի անունը, ազգանունը կամ անվանումը,

գործունեության իրականացման վայրը կամ սահմանային հսկիչ կետը)

 

իրացման (վաճառքի) կամ հանրային սննդի կազմակերպման կամ արտադրության (վերամշակման) կամ արտահանման նպատակով (ընդգծել):

 

Լրացուցիչ նշումներ ____________________________________________________

 

Անասնաբուժական վկայականը տվել է _______________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը,

պաշտոնը, ստորագրությունը)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 248-Ն
Որոշում