Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

16.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.2017  -ից մինչեւ   16.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.2019 թիվ 175-Ն որոշում)

i

040.0342.070417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 342-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման ու զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն դրամ:

2. Սահմանել, որ`

1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկ (այսուհետ` առաջարկ) կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ.

2) առաջարկը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

ա. առաջարկի իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները,

բ. առաջարկի իրականացման տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

գ. առաջարկի իրականացման նպատակով մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,

դ. առաջարկի իրականացման տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական կանխատեսումը` 5 տարվա կտրվածքով,

ե. գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,

զ. առաջարկի իրականացման հետևանքով տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը,

է. առաջարկի իրականացման համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմանները, ներդրված պետական միջոցների վերադարձի տևողությունը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

ը. առաջարկի համար անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով հայտարարել առաջարկներ ներկայացնելու գործընթացի մասին` առաջարկներ ներկայացնելու ժամկետը սահմանելով 20 օր.

2) առաջարկներն ստանալուց հետո կազմակերպել դրանց գնահատումը և դրական եզրակացություն ստացած առաջարկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման: Դրական եզրակացություն ստացած առաջարկի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացվեն գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման կառավարման մեխանիզմները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 342-Ն
Որոշում