Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 մայիսի 2017 թվականի N 19

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Տեսչական մարմնի անվանումն է`

1) հայերեն լրիվ`  ............. .

2) ռուսերեն լրիվ` ............. .

3) անգլերեն լրիվ` ............. .

4) հայերեն կրճատ` ............. .

5) ռուսերեն կրճատ` ............. .

6) անգլերեն կրճատ` ............ «.

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Տեսչական մարմնի նպատակն է ....... բնագավառում (բնագավառներում) անվտանգության և (կամ) ...... ապահովումը:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

i

«9.1. Տեսչական մարմնի խնդիրներն են ....... ոլորտում (ոլորտներում) ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ............... բնագավառում (բնագավառներում):».

i

4) երկրորդ բաժնի վերնագրում և 10-րդ կետում «լիազորությունները» բառը փոխարինել «գործառույթները» բառով.

5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «իրավական» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառով, իսկ «կատարման» բառը փոխարինել «պահպանման» բառով.

6) 14-րդ կետում`

i

ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1. հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

6.2. հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.»,

բ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Տեսչական մարմնի ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

8) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որի (որոնց) պաշտոնը (պաշտոնները) հայեցողական է (են), նրան (նրանց) պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրա (նրանց) նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».

10) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

11) 21-րդ կետում`

i

ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.

«1.1. պատասխանատու է __________________________________ բնագավառում (բնագավառներում) վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.

1.2. Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.

բ. 5-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.

գ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.».

12) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ...... (ոլորտին համապատասխանող մասնագիտությամբ) բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».

13) հինգերորդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«V. Տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպումը

 

Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2017
N 19
Արձանագրային որոշում