Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12 մայիսի 2017 թվականի N 2-Ն

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ»:

Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» հասկացության շրջանակներում բժշկական հաստատությունում աշխատող բժշկի (վարձու աշխատողի)` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հանդիսանալու հարցը, մասնավորապես, հաստատել, որ բժշկական հաստատությունում աշխատող բժիշկը (վարձու աշխատողը) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող չի հանդիսանում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Այսպես, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիա կարող են ստանալ նաև գործունակ ֆիզիկական անձինք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հատուկ պայմաններ, մասնավորապես, սպառիչ սահմանում է այն սուբյեկտների ցանկը, որոնք կարող են իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում: Այսպես, օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի իմաստով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող սուբյեկտներ են`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերը,

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից,

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը:

Այսինքն` ֆիզիկական անձը կարող է լիցենզիայի հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել բացառապես այն դեպքում, եթե հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բուժաշխատողը (բժիշկը) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի իմաստով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող չի հանդիսանում:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.05.2017
N 2
Պաշտոնական պարզաբանում