Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

 

 

113.0007.130717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11317277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 հուլիսի 2017 թվականի N 7-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թ. դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանի 3-րդ կետում`

i

ա. «ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին» բառերով.

բ. 1-ին ենթակետը հանել,

i

2) հրամանի 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,

3) հրամանի 2-րդ հավելվածում`

i

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին համապատասխանության» բառերը.

բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից:»:

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2017 թվականի հուլիսի 7-ի

N 7-Ն հրամանի

 

«Հավելված N 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 15-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դ. Փախչանյան (հանձնաժողովի նախագահ),

2. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ղեկավար, քհծ 1-ին դասի խորհրդական Կ. Սողոմոնյան,

3. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ն. Ավետիսյան,

4. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Հ. Հարությունյան,

5. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Յաղմուրյան,

6. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Ա. Հասրաթյան,

7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ, գնդապետ Հ. Հարությունյան,

8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության 1-ին բաժնի պետ, գնդապետ Ա. Զաքարյան,

9. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 1-ին դասի խորհրդական Լ. Ավագյան:»:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
07.07.2017
N 7-Ն
Հրաման