(ուժը կորցրել է 24.09.2019 թիվ 1354-Ա որոշում)
i
041.0856.310717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2017 թվականի N 856-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.
2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հուլիսի 31-ի
N 856-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Աշոտ Մանուկյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Հայկ Արզումանի - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
Հարությունյան պաշարների նախարարի տեղակալ
Կարեն Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Տիգրան Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ
Աշոտ Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հայկ Բադալյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի
վարչության պետ
Դանիել Ստեփանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի
վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Մարինե - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
Հովհաննիսյան պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի
վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի պետ
Արմեն Մելկիկյան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հրանտ - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
Տեր-Գաբրիելյան էներգախնայողության հիմնադրամի ինժեներատեխնիկական
խմբի ղեկավար (համաձայնությամբ)