040.0032.240118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 2018 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 9-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով,
զ. 13-րդ և 14-րդ կետերում «լիազոր մարմին» և «լիազոր մարմնին» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիցենզավորող մարմին» և «լիցենզավորող մարմնին» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 18-ի
N 281-Ն որոշման
Ձև N 1
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված _____________________ 20 թ.
Գործունեության տեսակը_________________________________________________
______________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________

Գործունեության իրականացման վայրը _____________________________________
Գործողության ժամկետը` ________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 2
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված _____________________ 20 թ.
Գործունեության տեսակը_________________________________________________
______________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը
______________________________________________________________________
______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
Գործողության ժամկետը _________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.»
4) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 10-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով.
5) որոշման N 4 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 18-ի
N 281-Ն որոշման
Ձև N 1
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված ____________________ 20 թ.
Գործունեության տեսակը_________________________________________________
______________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________
______________________________________________________________________
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը _________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 2
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված _____________________ 20 թ.
Գործունեության տեսակը_________________________________________________
______________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը
______________________________________________________________________
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը _________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ