Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1044-Ն ...

 

 

040.0079.020218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2018 թվականի N 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1044-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման տեքստում, ինչպես նաև NN 1 և 2 հավելվածներում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

i

«12.1. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:»,

i

բ. 13-րդ կետում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման տեքստում, ինչպես նաև NN 1 և 2 հավելվածներում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

i

«12.1. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:»,

բ. 14-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 79-Ն
Որոշում