Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ...

 

 

020.1401.060218

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 փետրվարի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի»

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի» 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների»

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված` «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը Սահմանադրական դատարան` մուտքագրված 08.01.2018թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ին` 2013 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված` «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրի (վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 20.06.2013թ., ԱԺՈ-075-Ն, ՍԴՈ-1101)` Սկզբնական ծրագրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

2. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երկու միլիոն ԱՄՆ դոլար ($2.000.000) գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար, որի մարումն սկսվում է 2032 թվականի մայիսի 15-ից և ավարտվում 2042 թվականի նոյեմբերի 15-ին:

Վարկի փակման ամսաթիվը 2019թ. հունիսի 30-ն է:

Համաձայնագրով նախատեսված Ծրագրի նպատակն է սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատումը և ոռոգման թիրախային համակարգերում ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետության բարելավումը, ինչպես նաև որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիության և հուսալիության բարելավումը:

Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Ծրագրի իրականացում», Առդիր 3. և Հավելված:

Ծրագիրը նախատեսում է մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգով` Գեղարդալիճ, Մեղրի, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն ինքնահոս համակարգերի կառուցման միջոցով, և ներտնտեսային ջրանցքի համակարգի կառուցում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար:

Ծրագիրը կառավարվելու և իրականացվելու է ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) կողմից, որը գործում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ԷԵԲՊՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) կազմում, վերջինս էլ հանդիսանում է պատասխանատու Ծրագրի ամբողջական իրականացման համար:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* վճարել սկզբնավճար Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով,

* վճարել պարտավճար Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով,

* կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տոկոսագումար, որը հավասար է ՈՒղղորդիչ դրույքաչափի և Փոփոխական սպրեդի գումարին կամ այն տոկոսագումարին, որը կարող է կիրառվել փոխարկումից հետո,

* կիսամյակային մուծումներով, սկսած 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի մայիսի 15-ը` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը` 4.55% մասնաբաժնով, իսկ 2042 թվականի նոյեմբերի 15-ին` 4.45% մասնաբաժնով և այլն:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր` 11.06.2013թ. ՍԴՈ-1101 («2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով) որոշման մեջ ընդգծել է, որ` «...իրավական առումով անըմբռնելի և խնդրահարույց է Փոխառության համաձայնագրով ամրագրված այն պարտավորությունը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը «Ջրտնտպետկոմի միջոցով. ... (ե) պահպանում է Ջրտնտպետկոմը և ապահովում է, որ այն նշանակի արհեստավարժ աշխատակազմ բավականաչափ թվով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտականություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և մշտադիտարկել ՇՄԿՊ-ների իրականացումը» (Առդիր 2, Բաժին I., կետ «Գ», ենթակետ 2): Հիշյալ դրույթը ենթակա է ճշգրտման և հստակեցման` ստանձնվող պարտավորության լիարժեք իրականացումն ապահովելու և իրավակիրառական պրակտիկայում խնդիրների առաջացումը բացառելու համար»:

Վերոհիշյալ գործի նիստի արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործի դատաքննության ընթացքում ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ընդունել է նշված դիտողությունը, այն որակել որպես խմբագրական թերություն և հավաստիացրել, որ այն կշտկվի: Սակայն վերոհիշյալ պարտավորությունը նույն բովանդակությամբ առկա է նաև քննության առարկա Համաձայնագրի 2-րդ Առդիրի I Բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետի «ե» մասում, ինչին պետք է ուշադրություն դարձվի համաձայնագրի վավերացման գործընթացի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով» 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված` «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 փետրվարի 2018 թվականի

ՍԴՈ-1401

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.02.2018
N ՍԴՈ-1401
Որոշում