Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.0395.070418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2018 թվականի N 395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1561-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 4-րդ, 15-րդ և 28-րդ կետերով նախատեսված` դատական ակտերը տեսաներածված (սկանավորված) և էլեկտրոնային եղանակով մակագրելու դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիս անց:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 5-ի

N 395-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) ներքին կանոնակարգը:

 

II. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Պրոբացիայի ծառայությունը`

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.

4) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ.

5) ներկայացնում է հաշվետվություններ և միջնորդություններ.

6) իրականացնում է վերահսկողություն պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.

7) իրականացնում է հաշտարարություն.

8) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

III. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

3. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի շահառուների դեպքում` նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտում նշված վայրի տարածքային մարմինը:

4. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարը տեսաներածված (սկանավորված) դատական ակտն էլեկտրոնային եղանակով մակագրում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դատական ակտն ստանալուց հետո այն մակագրում է տարածքային մարմնի պրոբացիայի ծառայողին:

5. Դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի հիման վրա պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ կերպով ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ` համաձայն N 5 ձևի, կազմում է անձնական գործ` համաձայն N 1 ձևի, լրացնում հաշվառման քարտ` համաձայն N 2 ձևի: Պրոբացիայի շահառուին յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` տարածքային մարմին ներկայանալը:

6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին` համաձայն N 7 ձևի:

7. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով պրոբացիայի շահառուից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին պրոբացիայի շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

8. Օրենքով սահմանված կարգով դատական ակտը փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին առկայության դեպքում կցվում են`

1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների պատճենները.

2) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու դեպքում` համապատասխան դատական ակտի պատճենը.

3) տուգանքի վճարման ժամկետի սահմանման կամ տուգանքի մաս առ մաս վճարման մասին դատական ակտի պատճենը:

9. Դատական ակտի պատճենը և դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, դատարան է ուղարկում ծանուցում պատիժն ի կատար ածելու մասին:

10. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը` համաձայն N 4 ձևի, կազմում է վերահսկողության պլան` համաձայն N 10 ձևի: Վերահսկողության պլանը կազմվում է դատական ակտի հիման վրա տուգանքի վճարումը հետաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

11. Պրոբացիայի շահառուի կողմից տուգանքի վճարման անդորրագիրն օրենքով սահմանված ժամկետում տարածքային մարմին չներկայացվելու դեպքում տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ դատական ակտով նշանակված տուգանքը կամ դրա չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

12. Տուգանքը հետաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում յուրաքանչյուր անգամ սահմանված ժամկետում և չափով պրոբացիայի շահառուի կողմից տուգանքի վճարման մասին անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում չներկայացվելու կամ դատարանի կողմից սահմանված ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում տարածքային մարմինը կատարում է սույն կանոնակարգի 9-րդ կետում նշված գործողությունը:

13. Տուգանքի գումարի ամբողջությամբ վճարումից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին` համաձայն N 3 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնին:

 

IV. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

14. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու դատապարտված անձի մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի շահառուի դեպքում` նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտում նշված վայրի տարածքային մարմինը:

15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարը տեսաներածված (սկանավորված) դատական ակտն էլեկտրոնային եղանակով մակագրում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դատական ակտն ստանալուց հետո այն մակագրում է տարածքային մարմնի պրոբացիայի ծառայողին:

16. Դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի

1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ` համաձայն N 5 ձևի, կազմում է անձնական գործ` համաձայն N 1 ձևի, լրացնում հաշվառման քարտ` համաձայն N 2 ձևի: Պրոբացիայի շահառուին յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրի ուղարկումից հետո 7 օր անց: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` տարածքային մարմին ներկայանալը:

17. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին` համաձայն N 7 ձևի:

18. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով պրոբացիայի շահառուից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում (իսկ այն դեպքում, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, հիմնական պատիժը կատարող հիմնարկը` հիմնական պատժից ազատելիս) տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին պրոբացիայի շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

19. Դատական ակտն օրենքով սահմանված կարգով փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին առկայության դեպքում կցվում են սույն կանոնակարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

20. Դատական ակտի պատճենը և դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, դատարան է ուղարկում ծանուցում պատիժն ի կատար ածելու մասին:

21. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը` համաձայն N 4 ձևի, կազմում է վերահսկողության պլան` համաձայն N 10 ձևի: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

22. Դատական ակտն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմինը պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ուղարկում դատական ակտի պատճենը, առկայության դեպքում` արգելված գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը և ծանուցում պատժի կատարման մասին` համաձայն N 6 ձևի:

23. Պրոբացիայի շահառուի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո տարածքային մարմինը կատարում է սույն կանոնակարգի 22-րդ կետում նշված գործողությունները:

24. Տարածքային մարմինը պրոբացիայի շահառուից պահանջում է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից ներկայացնել տեղեկանք զբաղեցրած պաշտոնի մասին, նոր աշխատանքի անցնելու դեպքում` 5-օրյա ժամկետում աշխատավայրից բերել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին, չաշխատելու կամ արգելված գործունեությամբ չզբաղվելու դեպքում` յուրաքանչյուր ամիս տարածքային մարմին ներկայացնել դրա մասին իր ստորագրությամբ գրավոր հայտարարություն:

25. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի ժամկետի ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին` համաձայն N 3 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին:

 

V. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

26. Հանրային աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

VI. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

27. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտում նշված վայրի տարածքային մարմինը:

28. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարը տեսաներածված (սկանավորված) դատական ակտն էլեկտրոնային եղանակով մակագրում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դատական ակտն ստանալուց հետո այն մակագրում է տարածքային մարմնի պրոբացիայի ծառայողին:

29. Դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ կերպով ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ` համաձայն N 5 ձևի, կազմում է անձնական գործ` համաձայն N 1 ձևի, լրացնում հաշվառման քարտ` համաձայն N 2 ձևի: Պրոբացիայի շահառուին յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրի ուղարկումից հետո 7 օր անց: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` տարածքային մարմին ներկայանալը:

30. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին` համաձայն N 7 ձևի:

31. Դատական ակտն օրենքով սահմանված կարգով փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին առկայության դեպքում կցվում են սույն կանոնակարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

32. Դատական ակտի պատճենը և դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, դատարանին է ծանուցում պատիժն ի կատար ածելու մասին:

33. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից հետո յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով տարածքային մարմին ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին պրոբացիայի շահառուից վերցվում է ստորագրություն` համաձայն

N 4 ձևի, կազմվում է վերահսկողության պլան` համաձայն N 10 ձևի, և լրացվում է պրոբացիայի շահառուի հաճախումների ժամանակացույցը` համաձայն N 9 ձևի:

34. Պրոբացիայի այն շահառուների մասին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից բուժման կուրս անցնելու և այլ պարտականություններ, տարածքային մարմինը պարտավոր է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը կամ այլ իրավասու մարմիններին ու կազմակերպություններին:

35. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայրը կամ համապատասխան բժշկական հաստատություն` պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

36. Պրոբացիայի անչափահաս շահառուին հաշվառման վերցնելուց հետո պրոբացիայի ծառայողն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ այցելություն է կատարում նրա բնակության, ուսման վայրը, զրուցում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Ձեռք բերված տեղեկությունների և պրոբացիայի անչափահաս շահառուի հետ ունեցած զրույցների հիման վրա պրոբացիայի ծառայողը լրացնում է պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ անձնական թերթ:

37. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` համաձայն N 7 ձևի:

38. Փորձաշրջանի ընթացքում յուրաքանչյուր անգամ, երբ պրոբացիայի շահառուն ներկայանում է տարածքային մարմին, նրա հետ անցկացվում է զրույց իր վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության և գործունեության վերաբերյալ, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

39. Տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է պրոբացիայի շահառուի ռիսկերը և պահանջմունքները, ինչի հիման վրա ընդունում է որոշում մեկ ամսվա ընթացքում պրոբացիայի շահառուի կողմից տարածքային մարմին ներկայանալու հաճախականությունը սահմանելու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի և պահանջմունքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված դրական կամ բացասական փոփոխությունների դեպքում:

40. Հաշվի առնելով փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի շահառուի վարքագիծը և ռիսկերի ու պահանջմունքների գնահատման արդյունքները` տարածքային մարմինն ընդունում է որոշում պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը վերանայելու մասին:

41. Պրոբացիայի շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների կատարման դեպքում, ինչպես նաև սահմանված կարգով ծանուցվելուց հետո տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը 3 օրվա ընթացքում պրոբացիայի շահառուին ծանուցագրով` համաձայն N 5 ձևի, հրավիրում է տարածքային մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը` անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր: Նրան գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին` համաձայն N 8 ձևի, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունն ստորագրությամբ ծանոթացվում է պրոբացիայի շահառուին:

42. Պրոբացիայի շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև երկու և ավելի անգամ տարածքային մարմին չներկայանալու դեպքում տարածքային մարմինը պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատիժ կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: Միջնորդության մեջ նշվում են պրոբացիայի շահառուի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին: Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր պրոբացիայի շահառուի աշխատանքի կամ ուսման, ինչպես նաև բնակության վայրերից:

43. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուների նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի ժամկետի ավարտի մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմինների:

 

VII. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

44. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց նկատմամբ վերահսկողությունը, որոնց վրա դատարանը դրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ, իրականացվում է սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով:

45. Պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է ազատազրկման ձևով պատժի կրումից ազատվելու օրվանից:

 

VIII. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ, ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

46. Պրոբացիայի շահառու հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտում նշված վայրի տարածքային մարմինը:

47. Հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

48. Դատական ակտն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզվում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատվում, պրոբացիայի շահառուի չհայտնաբերման դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ կերպով ծանուցվում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ` համաձայն N 5 ձևի, կազմվում է անձնական գործ` համաձայն N 1 ձևի, լրացվում հաշվառման քարտ` համաձայն N 2 ձևի: Պրոբացիայի շահառուին յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրի ուղարկումից հետո 7 օր անց: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` տարածքային մարմին ներկայանալը:

49. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին` համաձայն N 7 ձևի:

50. Օրենքով սահմանված կարգով դատական ակտը փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին առկայության դեպքում կցվում են սույն կանոնակարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

51. Դատական ակտի պատճենը և դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան դատարան է ուղարկում ծանուցում պատիժն ի կատար ածելու մասին:

52. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ տարածքային մարմին ներկայանալու պարտականության մասին` համաձայն N 4 ձևի, կազմում է վերահսկողության պլան` համաձայն N 10 ձևի:

53. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` համաձայն N 7 ձևի:

54. Եթե հղի կին կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին: Պրոբացիայի շահառուն երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն, կամ հակաբարոյական ապրելակերպ է վարում և չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով, կամ մեկ ամսից ավելի ժամկետով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ և անձամբ չի զբաղվում նրա դաստիարակությամբ, կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:

55. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո` համաձայն N 8 ձևի, պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվում է երեխայից, կամ տարածքային մարմնի պահանջով երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայանում տարածքային մարմին, ապա տարածքային մարմինը դրա մասին կազմում է արձանագրություն և պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

56. Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի և բնակության վայրերից ստացված բնութագրերը` դրանց առկայության դեպքում, կամ դրանց պատճենները:

57. Վերահսկողության ընթացքում, հաշվի առնելով պրոբացիայի շահառուի վարքագիծը, կատարած հանցանքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը և պատժի չկրած ժամկետը, պրոբացիայի ծառայողը պատժի չկրած մասից պրոբացիայի շահառուին ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

58. Երեխայի երեք տարին լրանալու կամ նրա մահվան կամ անձին ծնողական իրավունքներից զրկելու կամ հղիության ընդհատման կամ երեխային խնամքի հաստատություն հանձնելու դեպքն ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը դրա մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

59. Հղի կին կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումն այլ հիմքով հետաձգված պրոբացիայի շահառուները հաշվառումից հանվում են պատժի կրման հետաձգման ժամկետի ավարտից հետո` տարածքային մարմնի միջնորդության հիման վրա կայացված դատական ակտով:

60. Հղի կին կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումն այլ հիմքով հետաձգված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի ժամկետի ավարտի մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին կամ օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմինների:

 

IX. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

61. Պրոբացիայի ծառայության կողմից էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 1440-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

X. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԱԼԿՈՀՈԼԻ), ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ

 

62. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողն ընդունում է պատճառաբանված որոշում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` դրա մասին անհապաղ հայտնելով պրոբացիայի շահառուին և համապատասխան բժշկական հաստատությանը:

63. Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

XI. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

64. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու և այդ սահմանափակումների կատարումն ապահովելու նպատակով պրոբացիայի ծառայողը դրա մասին զեկուցում է տարածքային մարմնի ղեկավարին և անհապաղ հայտնում քրեական վարույթն իրականացնող մարմնին:

65. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայրը, հանդիպում նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների կամ հարևանների հետ, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

66. Պրոբացիայի շահառուի հայտնաբերման դեպքում պրոբացիայի ծառայողը պարզում է կատարված խախտման պատճառը` անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

67. Եթե հնարավոր չէ կապ հաստատել պրոբացիայի շահառուի հետ, կամ նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 30 օրվա ընթացքում, կամ նրա կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքի հայտնաբերումից հետո 15 օրվա ընթացքում չի բացահայտվում պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, ապա տարածքային մարմինը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4341-րդ հոդվածի համաձայն, դատարան է ներկայացնում միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

 

XII. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

68. Պրոբացիայի շահառուն հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`

1) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում` փորձաշրջանի, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում, եթե պրոբացիայի շահառուի վրա դատարանի կողմից դրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ` պատժի չկրած մասի ժամկետը լրանալիս, իսկ տուգանքի դեպքում` գումարն ամբողջությամբ վճարելիս.

2) հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելուց չարամտորեն խուսափելու դեպքում կալանքով կամ ազատազրկմամբ փոխարինելիս.

3) պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի կրման հետաձգումը վերացնելիս և դատավճռով նշանակված պատիժը կատարելիս.

4) օրենքով նախատեսված հիմքերով պրոբացիայի շահառուի կողմից պատիժն ամբողջությամբ կրելուց հետո.

5) համաներման կամ ներման դեպքում.

6) բնակության վայրը փոխելու դեպքում տարածքային մարմնի հաշվառումից հանելիս.

7) նոր հանցանք կատարելու հետևանքով դատավճիռների համակցությամբ միայն ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս.

8) մահվան դեպքում:

69. Սույն կանոնակարգի 68-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում մինչև պատժի ժամկետը լրանալը տարածքային մարմնի կողմից սպասարկվող տարածքի հաշվառումից հանված անձանց վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նոր բնակության վայրի տարածքային մարմին: Պրոբացիայի շահառուի անձնական գործը, ինչպես նաև հաշվառման քարտն ուղարկվում են նրա նոր բնակության վայրի տարածքային մարմին: Պրոբացիայի շահառուի նոր բնակության վայրի տարածքային մարմնի պրոբացիայի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է փաստաթղթերն ուղարկող տարածքային մարմնին:

70. Պրոբացիայի շահառուն հաշվառումից կարող է հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:

71. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կրումը դադարում է պատժի ժամկետի վերջին օրը:

72. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատական ակտով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում պրոբացիայի շահառուն հաշվառումից հանվում է դատական ակտը տարածքային մարմնում ստացվելու օրը:

73. Հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի չկրած մասի ժամկետները լրանալուց հետո պրոբացիայի շահառուները հաշվառումից հանվում են տարածքային մարմնի կողմից:

74. Վերահսկողության ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է սույն կանոնակարգով նախատեսված համապատասխան տեղեկանք` համաձայն N 3 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմինների:

75. Հաշվառումից հանված պրոբացիայի շահառուների անձնական գործերը հանձնվում են պրոբացիայի ծառայության հաշվառման և վիճակագրության բաժին:

76. Հաշվառումից հանված պրոբացիայի շահառուների անձնական գործերն արխիվ են հանձնվում երկու օրինակից` այբբենական կարգով կազմված ցուցակով, որոնցից մեկը նախատեսված է տարածքային մարմնի, իսկ մյուսը` հաշվառման և վիճակագրության բաժնի համար:

77. Մինչև արխիվացված անձնական գործի` օրենքով սահմանված կարգով ոչնչացումը դրանում առկա` պատիժը կրած լինելու մասին տեղեկանքը` համաձայն N 3 ձևի, պրոբացիայի շահառուն կարող է ստանալ պրոբացիայի ծառայության հաշվառման և վիճակագրության բաժնից:

78. Անձնական գործի ոչնչացումից հետո պրոբացիայի շահառուին տրվում է պրոբացիայի ծառայության հաշվառման և վիճակագրության բաժնի պետի կողմից կնքված տեղեկանք:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

_______________________________________________________________________

                            (բաժնի անվանումը)

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ N __________

 

______________________________________________________________________

                     (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը և վայրը ____________________________________________

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի __________________ հոդվածով

20 թ. _____________ _____- ին դատապարտվել է __________________________

______________________________________________________________________

                        (պատժատեսակն ու ժամկետը)

 

Հաշվառման է վերցվել ____ _______________ 20 թ.

Հաշվառումից հանվել է ____ _______________ 20 թ.

    Հանձնված է արխիվ     ____ _______________ 20 թ.

    Արխիվային թիվը`      _________________________

Պահպանման ժամկետը`   _________________________

 

ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

 

._______________________________________________________________.

|NN |Բաժնի անվանումը|Նստավայրը|   Գտնվելու ժամկետը     |Անձնական|

|ը/կ|               |         |________________________|գործի   |

|   |               |         |ընդունվել է|տեղափոխվել է|համարը  |

|___|_______________|_________|___________|____________|________|

|___|_______________|_________|___________|____________|________|

|___|_______________|_________|___________|____________|________|

|___|_______________|_________|___________|____________|________|

._______________________________________________________________.

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________.

|Ստուգման|Ստուգողի պաշտոնը,|Ստուգման արդյունքները|Ստուգողի   |

|օրը     |անունը, ազգանունը|(թերությունները և    |ստորագրու- |

|        |                 |առաջարկությունները)  |թյունը     |

|________|_________________|_____________________|___________|

|________|_________________|_____________________|___________|

|________|_________________|_____________________|___________|

|________|_________________|_____________________|___________|

.____________________________________________________________.

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

Անձնական գործի առաջին մասում գրանցվում է առկա փաստաթղթերի ցանկը, և ժամանակային հաջորդականությամբ կարվում են հետևյալ փաստաթղթերը` դատական ակտեր և տարածքային մարմնի ղեկավարի կողմից ընդունված որոշումներ:

 

ՑԱՆԿ

 

N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

.____________________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը, ամսաթիվը,|Թերթերի  |Ծանոթագրություն|

|ը/կ|ամիսը, տարեթիվը և  համարը     |համարները|               |

|___|______________________________|_________|_______________|

| 1 |             2                |    3    |      4        |

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

.____________________________________________________________.

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում է առկա փաստաթղթերի ցանկը, և ժամանակային հաջորդականությամբ կարվում են հետևյալ փաստաթղթերը` իրավական մարմիններ ուղարկվող գրությունների պատճեններ, կողմնորոշիչ տեղեկանքներ պրոբացիայի շահառուի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն), խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր, վերադաս մարմիններ ուղարկվող դիմում-բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները, պրոբացիայի շահառուին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 

ՑԱՆԿ

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ N __________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

.____________________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը, ամսաթիվը,|Թերթերի  |Ծանոթագրություն|

|ը/կ|ամիսը, տարեթիվը և  համարը     |համարները|               |

|___|______________________________|_________|_______________|

| 1 |             2                |    3    |      4        |

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

|___|______________________________|_________|_______________|

.____________________________________________________________.

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Պատիժը կրած լինելու մասին տեղեկանքն ստացա:

 

Ստացողի ստորագրությունը և ազգանունը _____________ __________________

______ ______________20 թ.

Գործը բաղկացած է ____________ թերթից:

 

Անձնական գործը կազմված է`

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության _____

_______________________________________________________________ բաժնի

____________________________________________________________-ի կողմից:

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

    _________________________         _____ _________________20 թ.

 

Անձնական գործը վարեց`

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության _____

_______________________________________________________________ բաժնի

__________________________________________________________________-ը:

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

    _________________________         _____ _________________20 թ.

 

«Համաձայն եմ»

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության

____________ __________________________________ բաժնի պետ

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ __________________20 թ.

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2018
N 395-Ն
Որոշում