Սեղմել Esc փակելու համար:
{26.04.2018 - 06.10.2021} ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{26.04.2018 - 06.10.2021} ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.04.2018  -ից մինչեւ   06.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

26/04/2018 - 06/10/2021

124.0203.070418

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        04            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

27 մարտի 2018 թվականի N 203-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերը, 434-րդ հոդվածի 2-րդ մասը, 435-րդ հոդվածի 1-ին մասը, 438-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

i

1) Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանք իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրության ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման` գույքի արգելանքի միջոցն օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագրի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների գույքագրման արձանագրության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի,

4) Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի,

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.09.2021 թիվ 947-Ն հրաման)

6) Հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմին ներկայացվող երաշխիքի ձևը և լրացման կարգը` համաձայն թիվ 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.09.2021 թիվ 947-Ն հրաման)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հունիսի 21-ի ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի համաձայն արգելանք դնելիս գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանք իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրության օրինակելի ձևը սահմանելու մասին» թիվ 1578-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 27-ի

թիվ 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

 

ԳՈՒՅՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎՈՂ

 

    ___ ____________ 20 ___ թ.                    __________________

                                                  (կազմման վայրը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի ___.___.__ թ.-ի թիվ ___ հանձնարարագրի` ___.___.___ թ.-ի թիվ ______ որոշմամբ արգելանք է կիրառվել «________________________» (ՀՎՀՀ _______________)

/հարկ վճարողի անվանումը/

 

__________________ գույքի վրա: /գույքի անվանումը/

 

Արգելադրման ընթացքում պարզվել է հետևյալը.

 

1. Գույքի բացակայության մասով` ______________________________ գույքը բացակայում է հետևյալ հիմնավորմամբ` /գույքի անվանումը և/կամ չափը/

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Գույքի անբավարարության մասով` _______________________________ գույքն անբավարար է հետևյալ հիմնավորմամբ` /գույքի անվանումը և/կամ չափը/

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում` Հարկ վճարողի գտնվելու վայրը չի հայտնաբերվել հետևյալ հիմնավորմամբ` /գործունեության կամ իրավաբանական հասցեն/

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճենները)`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը` թվերով և տառերով)

 

Արձանագրությունը կազմող արգելանք իրականացնող պաշտոնատար անձինք`

_________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(1-ին հավելվածը փոփ. 23.09.2021 թիվ 947-Ն հրաման)

 

Հավելված 2

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018 թվականի 27 մարտի

N 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ N ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ` ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՄԻՋՈՑՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի արգելանքի ընթացքում հարկ վճարողը դիմել է հարկային պարտավորությունների ապահովման` գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու համար և ներկայացրել է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումն ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը`

 

հանձնարարվում է

 

                 ՀՎՀՀ                            պատկանող գույքի վրա

           ___________________________________________________

                     (հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ)

 

ընդհանուր` հազ. դրամ

____________________________________________________________________

(չկատարված պարտավորության չափը հանձնարարագիրը հրապարակելու օրվա

դրությամբ)

 

չկատարված պարտավորությունների չափով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի --------------------20--թ. թիվ ------------- հանձնարարագրով կիրառված արգելանքը փոխարինել -------------------------------------------------- (գրավի պայմանագիր և/կամ) երաշխիք և (կամ) հարկ վճարողի կողմից պահանջի իրավունքի զիջում) հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով(ներով):

Հիմք` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431 հոդված:

 

Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

Հավելված 3

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018 թվականի 27 մարտի

N 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

 

ԴՐԱՄԱՐԿՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 

    ___ ____________ 20___ թ.                   __________________

                                                 (կազմման վայրը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20___ թ. ________________ _____ N __________ հանձնարարագրի հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման շրջանակներում կատարված գույքագրման արդյունքներով արձանագրվեց`

_________________________________________________________________________

(հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը),

ՀՎՀՀ-ն)

__________________________________________________________________

        (գույքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամանակահատվածը)

 

.______________________________________________________________.

|Հ/հ|Արգելանքի տակ  |Արգելանքի տակ   |Արգելանքի տակ   |Այլ     |

|   |գտնվող դրամական|գտնվող դրամական |գտնվող դրամական |նշումներ|

|   |միջոցների      |միջոցների արժեքը|միջոցների քանակը|        |

|   |արժույթը       |                |                |        |

|___|_______________|________________|________________|________|

|___|_______________|________________|________________|________|

|___|_______________|________________|________________|________|

.______________________________________________________________.

.______________________________________________________________.

|Հ/հ|Հարկ վճարողին ի|Հարկ վճարողին ի |Հարկ վճարողին ի |Այլ     |

|   |պահ հանձնվող   |պահ հանձնվող    |պահ հանձնվող    |նշումներ|

|   |դրամական       |դրամական        |դրամական        |        |

|   |միջոցների      |միջոցների       |միջոցների       |        |

|   |արժույթը       |արժեքը          |քանակը          |        |

|___|_______________|________________|________________|________|

|___|_______________|________________|________________|________|

|___|_______________|________________|________________|________|

.______________________________________________________________.

 

Գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը ----------------- -ից մինչև ------------- -ը:

Արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցները գտնվել են արգելանքի տակ և ի պահ են ընդունվել`

 

---------------------------------------  ----------------------

  (Հարկ վճարողի պաշտոնատար անձի պաշտոնը,      (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

Գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները:

 

---------------------------------------  ----------------------

  (Հարկ վճարողի պաշտոնատար անձի պաշտոնը,      (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

------------------------------------------------------------------

(Արգելանք կիրառելու որոշում ընդունած պաշտոնատար անձի պաշտոնը,

անունը, ազգանունը)

 

Արձանագրության պատճենը հարկ վճարողի պաշտոնատար անձին հանձնելու ամսաթիվը` _____ _________________ 20____թ.,

 

Ստացա արձանագրության պատճենը _______________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

ազգանունը, ստորագրությունը)

 

Սույն արձանագրությունը հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն է:

 

Հավելված 4

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018 թվականի 27 մարտի

N 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

 

ԴՐԱՄԱՐԿՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 

     ___ ____________ 20___ թ.                 __________________

                                                (կազմման վայրը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20___ թ. ______________________________ ______ N________ հանձնարարագրի հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման շրջանակներում կատարված գույքագրման արդյունքներով արձանագրվեց`

_________________________________________________________________________

(հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն)

 

______________________________________________________________

        (գույքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամանակահատվածը)

 

.______________________________________________________________.

|Հ/հ|Մուտքագրված |Մուտքագրված |Ելքագրված |Ելքագրված   |Այլ     |

|   |դրամական    |դրամական    |դրամական  |դրամական    |նշումներ|

|   |միջոցների   |միջոցների   |միջոցների |միջոցների   |        |

|   |արժեքը      |աղբյուրը    |արժեքը    |ծախսման     |        |

|   |            |            |          |ուղղություն-|        |

|   |            |            |          |ները        |        |

|___|____________|____________|__________|____________|________|

|___|____________|____________|__________|____________|________|

|___|____________|____________|__________|____________|________|

.______________________________________________________________.

.__________________________________________________________________.

|Հ/հ|Հարկ վճարողին      |Հարկ վճարողին   |Հարկ վճարողին   |Այլ     |

|   |ի պահ հանձնվող     |ի պահ հանձնվող  |ի պահ հանձնվող  |նշումներ|

|   |դրամական միջոցների |դրամական        |դրամական        |        |

|   |արժույթը           |միջոցների արժեքը|միջոցների քանակը|        |

|___|___________________|________________|________________|________|

|___|___________________|________________|________________|________|

|___|___________________|________________|________________|________|

.__________________________________________________________________.

 

Գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը --------------- -ից մինչև ------------ -ը:

Արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցները գտնվել են արգելանքի տակ և ի պահ են ընդունվել`

 

    ---------------------------------------    --------------------

    (Հարկ վճարողի պաշտոնատար անձի պաշտոնը,      (ստորագրությունը)

            անունը, ազգանունը)

 

Գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները:

 

    ---------------------------------------    --------------------

    (Հարկ վճարողի պաշտոնատար անձի պաշտոնը,      (ստորագրությունը)

           անունը, ազգանունը)

 

___________________________________________________________________

(Արգելանք կիրառելու որոշում ընդունած պաշտոնատար անձի պաշտոնը,

անունը, ազգանունը)

 

Արձանագրության պատճենը հարկ վճարողի պաշտոնատար անձին հանձնելու ամսաթիվը` _____ ___________________ 20____թ.

 

Ստացա արձանագրության պատճենը ________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

ազգանունը, ստորագրությունը)

 

Սույն արձանագրությունը հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն է:

 

Հավելված 5

i

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018 թվականի 27 մարտի

N 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

(5-րդ հավելվածն ուժը կորցրել է 23.09.2021 թիվ 947-Ն հրաման)

Հավելված 6

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018 թվականի 27 մարտի

N 203-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԵՐԱՇԽԻՔ N -----

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

    ___ ____________ 20___ թ.                  __________________

                                                  (տրման վայրը)

 

1. Սույն երաշխիքը հանդիսանում է հարկ վճարող` ------------------- -ի`

(հարկ վճարողի անվանումը

(անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը),

ՀՎՀՀ-ն)

 

ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած ________________________________ __________________ ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց:

2. Երաշխիքը տրված է`_____________________________________________ -ի

բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական

ընկերության կողմից (այսուհետ` երաշխիք տված անձ):

 

3. Երաշխիք տված անձի լիցենզիայի համարը` ____________________________, գործողության ժամկետը` __________________________________________________:

4. Երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայության փաստը հիմնավորվում է` ________________________________________________________:

դրամական միջոցների առկայության փաստը հիմնավորող

փաստաթղթերը

 

5. Երաշխիքի գործողության ժամկետը ------------:

6. Երաշխիք տված անձը երաշխիքով հարկային մարմնի առջև պարտավորվում է կատարել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, եթե վերջինս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և երաշխիքով սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները` հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձին այդպիսի գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:

7. Երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը սահմանվում է մինչև _______ ժամկետով:

8. Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից:

9. Հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները պետք է մարվեն սույն երաշխիքը հարկային մարմնի կողմից ընդունվելու օրվանից հետո ________ ժամկետում:

10. Երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից չկատարվելու դեպքում` հարկային մարմինը ձեռք է բերում երաշխիք տված անձից հարկային պարտավորությունների կատարում պահանջելու անվիճելի իրավունք:

11. Հարկ վճարողի կողմից երաշխիքի 9-րդ կետով սահմանված ժամկետում երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը երաշխիքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխիք տված անձին ներկայացնում է գրավոր պահանջ` երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:

12. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված` պարտապան հարկ վճարողի կողմից չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքի 12-րդ կետում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը երաշխիք տված անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:

 

Երաշխիք տված անձի ղեկավար` ___________________ ստորագրություն, անուն,

ազգանուն:

Կ.Տ.

 

Հարկ վճարողի պաշտոնատար անձի` ----------------------- ստորագրություն, անուն ազգանուն:

Կ.Տ.

 

Երաշխիքը հարկային մարմնի կողմից ընդունվել է -------------- 20--թ.:

 

Երաշխիքի ընդունումը մերժվել է հարկային մարմնի կողմից ------------------- 20--թ., որի համար հիմք են համարվել հետևյալ պատճառները. --------------------------------------------------:

Երաշխիքը տրված է և հարկային մարմին է ներկայացվում երկու օրինակից:

Երաշխիքի օրինակը երաշխիքը տված անձին ուղարկելու ամիս/ամսաթիվը/ տարեթիվը -----------------------------:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից ընդունվող երաշխիքի ձևը (այսուհետ` Երաշխիք) լրացվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 438-րդ հոդվածին համապատասխան:

2. Երաշխիքի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների չափը:

3. Երաշխիքի 2-րդ կետում լրացվում է բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության լրիվ անվանումը:

4. Երաշխիքի 3-րդ կետում լրացվում է երաշխիք տված անձի լիցենզիայի համարը և գործողության ժամկետը:

5. Երաշխիքի 4-րդ կետում լրացվում են այն փաստերը (գումարի չափը), որոնք հավաստում են երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայությունը:

6. Երաշխիքի 5-րդ կետում լրացվում է երաշխիքի գործողության ժամկետը` մինչև ինն ամիս որևէ ժամկետով, որը չի կարող պակաս լինել, քան երաշխիքով սահմանված` հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կատարման ժամկետն է:

7. Երաշխիքի 7-րդ կետում լրացվում է երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը` մինչև ինն ամիս որևէ ժամկետով, որը չի կարող գերազանցել երաշխիք տված անձի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտին նախորդող 6-րդ ամսվա 1-ը:

8. Երաշխիքի 10-րդ կետում լրացվում է հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների մարման ժամկետը` մինչև ինն ամիս որևէ ժամկետով:

9. Երաշխիքի 13-րդ կետից հետո լրացվում է երաշխիք տված անձի գործադիր մարմնի ղեկավարի և հարկ վճարողի պաշտոնատար անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, հարկային մարմնի կողմից երաշխիքի ընդունման և մերժման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, մերժման հիմքերը և երաշխիք տված անձին երաշխիքի օրինակի ուղարկման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.03.2018
N 203-Ն
Հրաման