(ուժը կորցրել է 05.05.18 թիվ 481-Ա որոշում)
i
041.0444.270418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2018 թվականի N 444-Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին 2018 թվականի մայիսի 2-4-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոն)` ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի հերթական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ