Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2018 թվականի N 10-Ն

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել ստորագրությունների վավերականության հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2018 թ. ապրիլի 9-ի

N 10-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական նախաձեռնության կարգով նախագիծը (հարցը) առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից նախաձեռնությանը միանալը հավաստող ստորագրությունների (այսուհետ` ստորագրությունների) վավերականության հաստատման կանոնները:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է նախաձեռնող խմբի կողմից ներկայացված ստորագրված ձևաթերթիկները, այդ թվում` էլեկտրոնային եղանակով տրված ստորագրությունների ձևաթերթիկները` նման եղանակով ստորագրությունների հավաքման հնարավորության պարագայում, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված` տեղում ստորագրությանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարությունները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում, եթե վերը նշված բոլոր ստորագրությունների համագումարը հավասար է կամ գերազանցում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորագրությունների նվազագույն քանակը:

3. Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով:

Ներկայացված ստորագրությունների խմբաքանակից ստորագրությունը հանվում է, եթե.

1) ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն,

2) ձևաթերթիկում պահանջվող տվյալները լրացված են ոչ պատշաճ ձևով,

3) քաղաքացու տվյալները կրկնվում են. այս դեպքում հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում` նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու նպատակով կատարվող ուսումնասիրությունների շրջանակներում կարող է կատարել այցելություններ, հրավիրել, հարցում կատարել ստորագրողներին, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին, նախաձեռնող խմբի անդամներին և ստորագրության հավաքումն իրականացրած ներկայացուցիչներին, անհրաժեշտության դեպքում ներգրավել մասնագետներին և համագործակցել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու նպատակով կարող է իրականացնել ընտրանքային ստուգումներ, ստորագրած ձևաթերթիկների տվյալների համադրում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների բազաներում (շտեմարաններում) առկա տվյալների հետ, կիրառել տեխնիկածրագրային ապահովման միջոցներ` հնարավոր սխալները և կրկնությունները հայտնաբերելու համար:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը պարզելու նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով պահանջվող քանակի վավեր ստորագրություններ,

2) ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին, եթե «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով պահանջվող քանակի վավեր ստորագրություններ առկա չեն:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված որոշումների ընդունման նպատակով հրավիրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մասին քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ծանուցվում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.04.2018
N 10-Ն
Որոշում